Ժան Ժակ Ռուսո. «Յուլյա կամ նոր Էլոիզ» (1761 թ. համառոտ)

jan jak russo- novaya eloizaՓոքրիկ Շվեյցարական քաղաք: Կրթված և զգայունտարատոհմիկ ՍենՊրեն սիրահարված է իրաշակերտուհուն՝ Յուլյային` բարոն դԷտանժիդստերը: Նա լավ գիտի, որ բարոնը չի ամուսնացնիդստերը ոչ ազնվական դասի մարդու հետ:

Յուլյան նույնպես սիրում է երիտասարդին: Սակայնդաստիարակությունը թույլ չի տալիս նրան մտածելարտամուսնական սիրո մասին, իսկ ամուսնությունը՝ առանց ծնողներիօրհնության: Այդուհանդերձ, նրանք շարունակում են նամակներ փոխանակել,իսկ Յուլյայի ազգականուհու՝ Կլարայի միջնորդությամբ հնարավոր դարձողհանդիպումներից մեկի ժամանակ ՍենՊրեն անգամ համբուրում է իր սիրելիին:

Յուլյան իմանում է, որ հայրը մտադիր է ամուսնացնել իրեն հին ընկերոջ՝պարոն դը Վոլմարի հետ: Հուսահատ կանչում է ՍենՊրեին, որը խնդրում էփախչել իր հետ: Աղջիկը չի կարող ցավ պատճառել մորը և հորը: Կրքի մեջ նատրվում է ՍենՊրեին, ինչի համար ուժեղ զղջում է: Կլարան ավելի ուշհանգստացնում է նրան՝ ասելով, որ զոհաբերությունը դրված է անբասիրզգացմունքի բագինին:

ՍենՊրեն տառապում է Յուլյայի հոգեխռովքից: Նրան վիրավորում է սիրելիիափսոսանքը: Ի վերջո, սակայն, աղջիկը խոստովանում է, որ սերն է կյանքիանկյունաքարային ճշմարտությունը, և ՍենՊրեն կարողանում է գիշերայինժամադրություն նշանակել նրան:

Հանդիպումները դառնում են պարբերական: Սեն-Պրեն երջանիկ է:

Հասարակության մեջ Յուլյան դուր է գալիս բազում տղամարդկանց, մասնավորապես՝ նշանավոր անգլիացի ճանապարհորդ Էդուարդ Բոմսթոնին: Մի անգամ բարձրաշխարհիկ հավաքույթի ժամանակ գինուց ոգևորված Բոմսթոնը բարձրաձայն սկսում է գովաբանել Յուլյայի արժանիքները, ինչը ավարտվում է նրանով, որ Սեն-Պրեն նրան մենամարտի է կանչում:

Կլարային սիրահարված պարոն դ’Օրբը պատմում է դա իր սիրելիին, իսկ սա՝ Յուլյային: Աղջիկն աղաչում է Սեն-Պրեին հրաժարվել մենամարտից: Նաև նամակ է գրում անգլիացուն և նրան էլ խնդրում նույնը:

Ազնիվ սըր Էդուարդը հրապարակավ ներողություն է խնդրում է Սեն-Պրեից: Նրանք դառնում են ընկերներ: Անգլիացին կարեկցանքով է վերաբերում սիրահարների տվայտանքներին: Անգամ մի օր փորձում է համոզել Յուլյայի հորը, որ ամուսնությունը անհայտ, բայց տաղանդավոր ու արժանի Սեն-Պրեի հետ չի նսեմացնի բարոնի արժանապատվությունը: Սակայն բարոնն այդպես չի կարծում և արգելում է Յուլյային հանդիպել Սեն-Պրեյի հետ: Բոմսթոնը ճանապարհորդության է տանում ընկերոջը՝ վերջինիս ցրելու և սկանդալից խուսափելու համար:

Յուլյան տառապում է: Նախանձում է Կլարային, որի հայրը դեմ չէ նրա ամուսնությանը պարոն դ’Օրբի հետ: Թողնելով անգլիացուն՝ Սեն-Պրեն հեռանում է Փարիզ, որտեղից նամակներ է գրում սիրելիին Փարիզի բարքերի մասին: Վայելքների համատարած ֆետիշացման ալիքին տրվելով՝ դավաճանում է Յուլյային, որից հետո զղջման նամակ է գրում նրան: Յուլյան ներում է նրան, բայց զգուշացնում է, որ մեղքի ասպարեզ հեշտ է մտնել, սակայն դժվար է դուրս գալ:

Յուլյայի մայրը հայտնաբերում է դստեր սիրային նամակները: Մայրն անձամբ դեմ չէ Սեն-Պրեին, սակայն իմանալով, որ հայրը երբեք չի տա իր համաձայնությունը և սարսափելիորեն զղջալով, որ չի կարողացել պաշտպանել դստերը, վշտից մահանում է: Մոր մահվան մեջ իրեն մեղավոր զգացող Յուլյան համաձայնում է ամուսնանալ Վոլմարի հետ:

Խոհեմ Կլարան խորհուրդ է տալիս Սեն-Պրեին այլևս չգրել Յուլյային: Ավելին, ասում է, որ այդ ամուսնությամբ Յուլյան փրկել է ինքն իրեն խայտառակությունից և երիտասարդին՝ զղջումից:

Յուլյան վերադառնում է առաքինության աշխարհ: Նա տեսնում է մեղքի ողջ գարշելիությունը և փառաբանում է հորը, որն ամուսնացրել է իրեն արժանի, ազնիվ և բարոյական մարդու հետ:

Վոլմարը հիսուն տարեկան է: Չափված կյանքի շնորհիվ նա երիտասարդ տեսք ունի: Նրա սերը Յուլյայի հանդեպ բանական է: Սեն-Պրեն հեռանում է օտար երկրներ և մի քանի տարի նրանից ոչ մի լուր չկա: Վերադառնալով՝ նա գրում է Կլարային, որ ուզում է տեսնել նրան և, իհարկե, Յուլյային:

Հանդիպումը կայանում է Կլարան գյուղակում, որտեղ հիմա ապրում է Յուլյան: Յուլյան առաքինի ու պարկեշտ կին է և մայր: Սեն-Պրեին է ներկայացնում իր երկու զավակներին: Վոլմարը նույնպես ընդունում է Սեն-Պրեին և հասկացնում, որ դեմ չէ, եթե Սեն-Պրեն և իր կինը լինեն ընկերներ: Միայն ընկերներ: Սեն-Պրեն սկսում է ճանաչել անմեղ ընկերական հարաբերությունների վայելքը:

Որքան ավելի է ապրում Վոլմարների տանը, այնքան ավելի է հարգանքով լցվում նրանց հանդեպ: Կլարան, որը մի քանի տարի առաջ կորցրել է ամուսնուն, նույնպես ապրում է Վոլմարների տանը: Դաստիարակում է Յուլյայի դստերը: Պարոն դը Վոլմարը առաջարկում է Սեն-Պրեին զբաղվել իր որդիների դաստիարակությամբ, քանզի տղաներին պիտի դաստիարակի տղամարդը: Նախքան իր պարտականություններին անցնելը Սեն-Պրեն մեկնում է Իտալիա սըր Բոմսթոնի մոտ: Սա սիրահարվել է նախկին կուրտիզանուհու և որոշել է ամուսնանալ նրա հետ: Սեն-Պրեն, որը հիմա բարոյական խիստ արժեքների կողմնակից է, անգլիացուց գաղտնի համոզում է նրա ընտրյալին գնալ մենաստան և թողնել իր ընկերոջը:

Վոլմարը գոհ է Սեն-Պրեի արարքից, իսկ Յուլյան անգամ հպարտ է նրանով:

Բոլոր հերոսներին սպասում է խաղաղ կյանք: Կրքերը մերժված են. կանչում են իրենց մոտ նաև Բոմսթոնին: Սակայն ճակատագրի ուղիներն անճանաչելի են: Յուլյայի ավագ որդին ընկնում է գետը և սկսում է խեղդվել: Յուլյան նետվում է գետը նրան փրկելու, իսկ հետո հիվանդանում է և մեռնում: Մահանալուց առաջ նամակ է գրում Սեն-Պրեին, որ մահը Երկնքի նվերն էր իրեն, քանզի եթե նա չմահանար, ով գիտե, թե ինչպես կպահեին իրենք իրենց մի կտուրի տակ: Բոլոր սկզբունքները և ինքնատիրապետումները անարդյունք են սրտի համար: Նա տարիներ շարունակ ապրել է բարեպաշտ, սակայն ինպե՞ս ապրել հիմա: Կյանքի գնով նա իրավունք է ստանում սիրել Սեն-Պրեին հավետ ու առանց մեղքի: Նրա վերջին բառերն են. «Ես սիրում եմ քեզ»:  

tarntercum