Ժան Պոլ Սարտր. «Պատը» (1939 թ. համառոտ)

Zhan_Pol_Sartr__StenaԳործողության ժամանակը՝ 1930 թթ.: Վայրը՝ Իսպանիա: Քաղաքական հիմքը՝ քաղաքացիական պատերազմն է: Պատմողը Պաբլո Իբիետեն է: Նա պատմում է, թե ինչպես է ուրիշ բանտարկվածների հետ հայտնվում ընդարձակ մեծ սենյակում: Սեղանի շուրջ նստած են չորս հոգի քաղաքացիական հագուստով: Բանտվածներից յուրաքանչյուրի անունն են հարցնում: Պաբլոյին հարցնում են, թե որտեղ է թաքնվում Ռամոն Գրիսը, որին նա իբրև թե թաքցրել է իր մոտ: Հերոսն ասում է, որ այդպիսի բան չի արել: Ձերբակալվածներին տանում են: Նրանք իմանում են, որ դա ոչ թե հարցաքննություն էր, այլ դատ: Դատավճիռը նրանց կհայտնեն բանտախցում: Խուցը հիվանդանոցային նկուղ է: Պաբլոն հայտնվում է այնտեղ Խուանի և Թոմի հետ: Խուանը շատ երիտասարդ է զրույցների համար: Բացի այդ նա վախկոտ է: Թոմն իսպաներեն գիտի և նրա հետ կարելի է խոսել: Թոմը պատմում է, որ Սարագոսայում կառավարական զորքերը գետնին են պառկեցնում մարդկանց և ճզմում նրանց ավտոմեքենաներով: Մտածում են զինամթերքի խնայողության մասին, բայց բենզինի խնայողության մասին չեն մտածում:  Թոմը հաղթանդամ տղամարդ է, որը խոստովանում է, որ մրսում է: Պաբլոն ասում է, որ ինքը չի մրսում, բայց արդեն չի զգում իր ոտքերն ու ձեռքերը: Բացի այդ նրան չի լքում կորստի զգացումը: Նրանից խլել են զենքը, զգեստը…

Երեկոյան ժամը 8-ին նկուղ է գալիս պարետը երկու կատարացուների հետ: Ասում է, որ երեք կալանավորներն էլ դատապարտված են գնդակահարության: Հարցնում է նրանց, թե բասկեր չեն արդյոք: Նկուղ է գալիս բելգիացի բժիշկը, որն ասում է, որ նրանց հետ կմնա մինչև առավոտ: Թոմը թաքցնում է երեսը, Պաբլոյի գլուխը ցավում է, Խուանը ջղաձգվում է: Նա հարցնում է բելգիացուն, կարելի է արդյոք կենդանի մնալ առաջին կրակահերթից հետո: Թոմը հարցնում է Պաբլոյին, ի վիճակի է նա արդյոք հասկանալու իրենց հետ կատարվածը: Թոմն ասում է, որ չի վախենում, բայց նրանից ուժեղ միզահոտ է գալիս:

Բժիշկը շոյում է Խուանին: Խուանը փորձում է կծել նրա ձեռքը: Պաբլոն ընկղմվում է մոռացության մեջ: Բայց նա ուզում է արթուն մնալ, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Ընկնում է հիշողությունների մեջ: Հասկանում է, որ շատ լավ էլ ճանաչել է Ռամոն Գրիսին, դա իր քեռին էր, իսկ ինքը միացել է անարխիստներին և կռվել կառավարական զորքերի դեմ: Բելգիացին առաջարկում է մի քանի խոսք փոխանցել ազգականներին: Պաբլոն ոչինչ չի ուզում փոխանցել իր սիրելի Կոնչեին, քանի որ իր կյանքը կորցրել է իմաստը: Առարկաները սկսում են լղոզվել հերոսների աչքի առաջ: Բժիշկն ասում է, որ ժամը 03 : 30 է: Խուանը սկսում է բղավել և վազվզել նկուղով մեկ: Լուսաբացին հերոսներին են հասնում բակից եկող կրակոցների ձայները: Որոշ ժամանակ անց նկուղ է իջնում լեյտենանտը և չորս զիվորներ: Թոմը դուրս է գալիս: Խուանին տանում են: Պաբլոյին խնդրում են սպասել: Մեկ ժամից նրան նորից կանչում են հարցաքննության: Նրան խոստանում են, որ կխնայեն նրա կյանքը, եթե ասի Ռամոն Գրիսի տեղը: Պաբլոյի վրա անհասկանալի ուրախություն է իջնում: Նա որոշում է ծաղրել իր տանջողներին և ասում է, որ Գրիսը թաքնվում է գերեզմանոցում: Ճակատագրի հեգնանքով դա իսկապես այդպես է: Գրիսին սպանում են, իսկ Պաբլոն մնում է ողջ:  

tarntercum