Ժան Ռասին. «Անդրոմաքե» (1668 թ. համառոտ)

rasin-andromaxaԳործողությունը տեղի է ունենում Էպիրոսի մայրաքաղաքում Տրոյական հետո: Գալիս է Օրեստեսը, որը ուղերձ է բերել Պյուրոս արքայի համար: Հույները վիրավորված են, որ Աքիլլեսի որդին իր մոտ ապաստան է տվել Հեկտորի այրուն և նրա անչափահաս որդուն՝ Աստիանաքսոսին: Սակայն Օրեստեսին Պյուրոսի պալատ է ձգում ոչ այնքան ուղերձը փոխանցելու պարտականությունը, որքան արքայի հարսնացու դարձած Հերմիոնեն: Նա գիտի, որ իրեն մերժած Հերմիոնեն դժբախտ է, որովհետև փեսացուն մինչ այժմ նրան ամուսնության առաջարկ չի արել: Պյուրոսը, մոռանալով հարսնացուի մասին, հետամուտ է լինում Անդրոմաքեին, որը սգում է Հեկտորի կորուստը: Պյուրոսը սպառնում է Անդրոմաքեին, որ եթե սա ուշադիր չդառնա իր հանդեպ, նա հույներին կհանձնի Աստիանաքսոսին:

Օրեստեսը հանդիպում է Հերմիոնեի հետ և իմանում է, որ չնայած ստորացումներին, աղջիկը շարունակում է սիրել Պյուրոսին: Ինքը Հերմիոնեն պնդում է, որ իր սրտում ապրում է միայն ատելությունը: Պատրաստ է հեռանալ Օրեստեսի հետ, սակայն չի կարող անել դա առանց թագավորի թույլտվության: Օրեստեսը թեթև սրտով գնում է Պյուրոսի մոտ, իմանալով, որ հարսնացուն նրան թանկ չէ, և Պյուրոսը բաց կթողնի Հերմիոնեին: Իսկ Պյուրոսը Անդրոմաքեի հետ զրույցից հետո զայրացած, հայտնում է, որ որոշել է հանձնել նրա երեխային հույներին և ամուսնանալ Հերմիոնեի հետ: Օրեստեսը հուսահատության մեջ է: Ուզում է իր ընկերոջ՝ Պիլադեսի հետ առևանգել աղջկան: Իսկ Հերմիոնեն մոռանում է նրա մասին և երջանիկ է Պյուրոսի հետ գալիք ամուսնության առթիվ:

Անդրոմաքեն տեսնում է, որ արքան իսկապես որոշել է հույներին հանձնել իր որդուն: Նա հաղթահարում է հպարտությունը և գնում է օգնություն խնդրելու Հերմիոնեից, իսկ հետո ծնրադիր պաղատում է հենց Պյուրոսին: Վերջինս խոստանում է թողնել երեխային, եթե Անդրոմաքեն նույն իսկ օրը ամուսնանա իր հետ: Անդրոմաքեն ստիպված է համաձայնել, սակայն ծրագրում է բագինի առաջ արքային հանձնել իր որդուն և նույն պահին ինքնասպան լինել:

Ցնծացող Պյուրոսը պատրաստվում է հարսանիքի, իսկ մերժված Հերմիոնեն՝ վրեժի: Նա համոզում է Օրեստեսին սպանել Պյուրոսին և խոստանում է դրանից հետո մեկնել նրա հետ:

Օրեստեսը վերադառնում է և ասում է, որ սպանել է արքային: Սակայն Հերմիոնեն սթափվել է և անիծում է նրան «ստոր արարքի համար»: Միայն Օրեստեսն է մեղավոր, նա ատելի է Հերմիոնեին: Չէ՞ որ սպանությամբ չի կարելի հասնել երջանկության…

Խենթացած Հերմիոնեն դաշույնով հարվածում է ինքն իրեն Պյուրոսի դիակի վրա: Հայտնվում է Օրեստեսի ընկերը՝ Պիլադեսը: Նա ասում է, որ իրենց ուղղությամբ է գալիս զայրացած էպիրոսցիների մի խումբ: Նրանց գլխավորում է Անդրոմաքեն, որը հրահրում է նրանց լուծել իր նոր ամուսնու վրեժը: Օրեստեսը հրաժարվում է մեկնել, սակայն իմանալով Հերմիոնեի մահվան լուրը, ուշաթափ է լինում: Նրան տանում է Պիլադեսը:

tarntercum