Ժան Ռասին. «Ֆեդրա» (1677 թ. համառոտ)

rasin- fedraՀիպոլիտը՝ Աթենքի արքա Թեսևսի որդին,գնում է փնտրելու հորը, որն արդեն կեստարի է, ինչ շրջում է օտար ափերում:Հիպոլիտի մայրը ամազոնուհի է: Թեսևսինոր կինը՝ Ֆեդրան, ինչպես կարծում ենբոլորը, չի սիրում Հիպոլիտին, ահա ինչու նա գերադասում է հեռանալարքունիքից: Ֆեդրան, սակայն, հիվանդ է տարօրինակ ախտով և տենչում էմեռնել: Աստվածները գրգռել են նրա մեջ անսանձ մի կիրք, որի մասին նա չիկարող խոսել: Ավելի լավ է մեռնել:

Դայակ Էնոնը կարծում է, որ Ֆեդրայի միտքը մթագնում է, քանզի սա ինքը չիհասկանում, թե ինչ է խոսում: Նախատում է Ֆեդրային, որ նա չի ուզումենթարկվել աստվածների կամքին և հնազանդորեն կրել իր բաժինը, այլհանդգնորեն ծրագրում է կտրել իր կյանքի թելը, որբ թողնել իր զավակներին,որոնցից ամեն բան կխլի ամբարտավան Հիպոլիտը: Ֆեդրան պատասխանումէ, որ իր մեղսավոր կյանքն առանց այդ էլ երկար է ձգվում, բայց նա մեղավոր էոչ թե իր գործողություններով, այլ սրտով: Թե որն է նրա սրտի մեղքը, չիցանկանում ասել, այլ պատրաստ է իր հետ տանել գերեզման: Ի վերջո չիդիմանում և հայտնում է իր գաղտնիքը դայակին: Սիրահարված է Հիպոլիտին:Ափրոդիտեն՝ սիրո աստվածուհին, սիրո գերի է դարձրել թագուհուն, և ինչքանէլ Ֆեդրան փորձել է սիրաշահել նրան, տաճարներ է կառուցել նրա պատվին,զոհեր մատուցել, Ափրոդիտեն չի լսել նրա ձայնը:

Ծառան հայտնում է, որ լուրեր են հասել Թեսևսի մահվան մասին: Աթենքումանհանգիստ է, քանի որ ժողովրդին հուզում է թագաժառանգի հարցը: Ո՞վ էլինելու Աթենքի արքա՝ Հիպոլիտը, թե Ֆեդրայի որդին:

Թեսևսի մահվան մասին լուրը հասնում է նաև Արիկիային Պալլասներիաթենական թագավորական զարմից, որոնց  զրկել էր իշխանությունիցԹեսևսը: Թեսևսը գերության մեջ էր պահում Արիկիային Տրեզեն քաղաքում:Տրեզենի կառավարիչ է Հիպոլիտը, այնպես որ Արիկիան, ով գիտի, որՀիպոլիտը անտարբեր չէ իր նկատմամբ, ազատության հույսեր է փայփայում:Այդպես էլ լինում է: Աթենքը պիտի ունենա նոր թագավոր: Կա երեք թեկնածու՝Հիպոլիտը, Ֆեդրայի որդին և Արիկիան: Հիպոլիտը հրաժարվում է գահից,քանի որ ինքը ամազոնուհու որդի է, Ֆեդրայի որդուն նա բաժին է հանումԿրետեի թագավորությունը, իսկ Արիկիային առաջարկում է իրավամբզբաղեցնել Աթենքի գահը: Նույն տեսարանում նա սեր է խոստովանումարքայադստերը:

Ֆեդրան հանդիպելով Հիպոլիտին ասում է, որ վախենում է նրանից և նրավրեժից: Հիպոլիտը հանգստացնում է նրան՝ ասելով, որ այդքան ստոր կերպովչի վարվի և բացի այդ Թեսևսը կարող է դեռ ողջ լինել: Ֆեդրան ասում է, որ եթեՀիպոլիտը լիներ ավելի տարեց, գար Կրետե և ինչպես հայրը հաղթեր հրեշին,ապա ինքը կլիներ Արիադնեն և կտար նրան թելը, որի օգնությամբ հերոսըկկարողանար դուրս գալ լաբիրինթոսից: Հիպոլիտը ապշած է՝ կարծելով, թեՖեդրան զառանցում է և իրեն դրել է Թեսևսի տեղը: ֆեդրան ասում է, որ չիսիրում ծեր Թեսևսին, այլ սիրում է երիտասարդ Հիպոլիտին: Թող Հիպոլիտըհանի իր սուրը և սպանի իրեն այդ հանցավոր զգացմունքի համար: Հիպոլիտըսարսափահար փախչում է:

Ֆեդրան հրաժարվում է ստանձնել երկրի կառավարումը, քանի որխելակորույսը չի կարող կանգնել երկրի իշխանության գլուխ: Հիպոլիտին իրսիրո մասին հայտնելուց հետո նա փոխադարձ զգացմունքի հույս ունի:Պատվիրում է Էնոնին գնալ Հիպոլլիտի մոտ և ասել, որ ինքը հրաժարվում էիշխանությունից և այն իր սիրո հետ միասին հանձնում է նրան: Էնոնըվերադառնում է՝ հայտնելով, որ Թեսևսը ողջ է և շուտով կլինի արքունիքում:Ֆեդրան վախենում է, որ Հիպոլիտն ամեն բան կպատմի հորը: Նորից մտածումէ մահվան մասին, բայց հիշում է զավակներին և ետ է կանգնումինքնասպանության որոշումից: Էնոնը առաջարկում է ամբաստանել Թեսևսիառաջ Հիպոլիտին և ներկայացնել այնպես իբրև թե տղան է սիրահետելՖեդրային: «Պատիվն անբասիր պահելու համար առաքինությունը զոհաբերելըմեղք չէ»:

Ֆեդրան այդպես էլ վարվում է: Երբ Թեսևսը փորձում է որդուց իմանալեղելությունը, Հիպոլիտը լռում է: Լռությունը համարելով հանցանքի նշան՝Թեսևսը վռնդում է որդուն և խնդրում է ծովի աստված Պոսեյդոնին պատժելնրան: Ֆեդրան փորձում է պաշտպանել Հիպոլիտին, բայց երբ իմանում է, որսա սիրում է Արիկիային, որոշում է մեռնել:

Այդ ընթացքում Հիպոլիտն ու Արիկիան որոշում են միասին փախչել երկրից:Թեսևսը փորձում է համոզել Արիկիային, որ նա կապվել է ստախոսի հետ:Արիկիան ասում է, որ արքան շատ հրեշների գլուխներ է թռցրել, սակայնճակատագիրը թաքցրել է գլխավոր հրեշին: Նկատի ունի Ֆեդրային, բայցԹեսևսը նրան չի հասկանում: Որոշում է քննել Էնոնին, բայց իմանում է, որՖեդրան վռնդել է վերջինիս, և սա իրեն գցել է ժայռից: Ինքը Ֆեդրանխելագարության տենդի մեջ է: Թեսևսը հրամայում է ետ բերել իր որդուն ևաղոթում է Պոսեյդոնին, որ սա չկատարի իր խնդրանքը:

Բայց արդեն ուշ է: Հիպոլիտը կործանվել է: Երբ նա կառքով անցնում էր ծովիափով, ջրից դուրս է գալիս հսկա հրեշը: Հիպոլիտը տեգով հարվածում է նրան:Հրեշն ընկնում է ձիերի ոտքի տակ, ինչից նրանք խրտնում են և բարձրարագությամբ առաջ են սլանում: Կառքի անիվը կոտրվում է, արքայազնըխճճվում է երասանի մեջ և ձիերը քարշ են տալիս նրան՝ դարձնելով մարմինը«մի ամբողջ վերք»: Մեռնող Հիպոլիտը իր դաստիարակին՝ Տերեմոնին ասումէ, որ հայրը իզուր է մեղադրել իրեն:

Թեսևսը ամեն բանում մեղադրում է Ֆեդրային: Ֆեդրան խոստովանում է իրմեղքը և թույն է խմում, որպեսզի վերջ դնի իր երկրային տառապանքին:

tarntercum