Ժյուլ Վեռն. «Խորհրդավոր կղզի» (1874 թ. համառոտ)

Zhyul_Vern__Tainstvennyj_ostrovԱմերիկայի Միացյալ Նահանգներ:Քաղաքացիական պատերազմի տարիները: 5հյուսիսցիներ օդապարիկով փախչում ենհարավցիների պաշարած մայրաքաղաքՌիչմոնդից։ 1865 թ. մարտին ահեղ փոթորիկըհասցնում է փախստականներին Հարավայինջրերում գտնվող մի անմարդաբնակ կղզի։ ԻնժեներՍայրուս Սմիթի ղեկավարությամբ, սուղ միջոցներից ստեղծելով ամենատարբեր գործիքները, փորձում են բնական կանոնավոր կյանք վարել։

Մի օր, վերադառնալով իրենց բնակավայրը, որին տվել են Գրանիտե պալատանունը, տեսնում են ներսում վխտացող կապիկների ոհմակին։ Մի օրանգուտանի թողնում են իրենց մոտ և կոչում են Քեռի Յուպ։

Կղզիաբնակները մի օր ծովափին գտնում են գործիքներով ու զենքերով արկղ: Նաև գրքեր։ Գտածո քարտեզից իմանում են, որ իրենց կղզու հարևանությամբ գտնվում է Տաբոր կղզին։

Պենկրոֆը որոշում է այցելել հարևան կղզին։ Ընկերների հետ նավ է շինում, որըկոչում է «Բոնավենտուր»։ Կղզու շուրջ փորձնական նավարկության ընթացքում գտնում են շշի մեջ դրված նամակ, որը տեղեկություն է բովանդակում նավաբեկության ենթարկվածի մասին։ Վերջինս Տաբոր կղզում է: Տաբորում Պենկրոֆը, Գեդեոն Սպիլետը և Հերբերտը հայտնաբերում ենմարդկային կերպարը կորցրած Այրտոնին, որը դուրս էր բերվել կղզի«Դունկան» առագաստանավի վրա խռովություն բարձրացնելու փորձի համար։Սակայն «Դունկանի» տեր Էդուարդ Գլենարվանը խոստացել էր երբևէվերադառնալ նրա ետևից։ Լինկոլնի կղզում նրանց հոգատարության արդյուքում Այրտոնի մտավոր ունակությունները աստիճանաբարվերականգնվում են։

Անցնում է 3 տարի։ Կղզիաբնակները ունեն հաց, կառուցել են ալրաղաց,թրչնաբուծարան, ամբողջովին կահավորել են իրենց բնակավայրը

Մի օր ծովում տեսնում են հսկայական նավ: Բայց այն պատկանում է ծովահեններին: Նավը խարիսխ է գցում ափի մոտ։ Այրտոնը՝ գիշերովթափանցում է նավ։ Պարզվում է, որ նավի վրա գտնվում են հիսունծովահեններ (մի մասը Այրտոնի նախկին թիմակիցներն են): Այրտոնըվերադառնում է ափ և հայտնում գալիք պայքարի մասին։ Լուսածագին նավիցիջնում են երկու նավակ։ Սրանց կղզիաբնակները կարողանում են չեզոքացնել:Անսպասելիորեն հսկա ալիք է բարձրանում և նավը խորտակվում է, անձնակազմից շատերը՝ մահանում են։ Ինչպես պարզվում է հետագայում,նավը պայթում է ստորջրյա ականի հետ բախումից, ինչը համոզում է կղզուբնակիչներին, որ նրանք կղզում միայնակ չեն։

Սկզբում ողջ մնացած ծովահեններին ձեռք չեն տալիս: Սակայն պարզվում է, որավազակները ընդունակ չեն խաղաղ ապրել։ Նրանք սկսում են կողոպտել ևայրել բնակիչների տնտեսությունը։  Ծովահենները գերի են վերցնումԱյրտոնին և տանում են քարանձավ, որտեղ փորձում են կտտանքների ենթարկել։ Ընկերները գալիս են օգնության, սակայն Հերբերտին լրջորենվիրավորում են։ Նրա ապաքինումից հետո կղզիաբնակները որոշում ենհաշվեհարդար տեսնել ծովահենների հետ։ Նրանք գնում են փարախ, որտեղենթադրում են գտնել նրանց, սակայն գտնում են միայն տանջահար և հազիվկենդանի Այրտոնին, իսկ մոտակայքում՝ ավազակների դիերը։ Այրտոնն ասումէ, որ չգիտի, թե ինչ է պատահել: Սակայն նա հայտնում է տխուր լուր։Ծովահենների մի խումբ գողացել է «Բոնավենտուրը» և ծով դուրս եկել։ Նավը բախվել է ափամերձ ժայռերին և կոտրվել, բայց ավազակները փրկվել են։

Միևնույն ժամանակ կղզում արթնանում է հրաբուխը։ Կղզիաբնակները կառուցում են նոր նավ։

Մի երեկո Գրանիտե պալատի բնակիչները զանգի ձայն են լսում։Ազդանշաններ է տալիս հեռագիրը, որը նրանք փարախից հասցրել էին մինչևտուն։ Նրանց կանչում են փարախ։ Փարախում գտնում են նամակ, որումխնդրվում է գնալ լրացուցիչ լարի ուղղությամբ։ Լարը նրանց բերում է մեծքարանձավ, որտեղ տեսնում են ստորջրյա սուզանավ։ Այստեղ ծանոթանում ենսուզանավի տիրոջ և իրենց հովանավոր նավապետ Նեմոյի՝ երբեմնի հնդիկարքայազն Դակկարի, հետ: Վաթսունամյա ծերունին, որը թաղել է իր բոլորհամախոհներին, մահամերձ է։ Նեմոն նրանց է հանձնում մի փոքրիկ արկղ ևզգուշացնում է, որ հրաբխի ժայթքման դեպքում կղզին կպայթի: Մահանում է: Կղզում իսկապես հրաբուխ է սկսվում, որը հանգեցնում է հզոր պայթյունի:Պայթյունի արդյուքում ամեն բան ոչնչանում է, մնում է միայն մի փոքրիկ ժայռբաց օվկիանոսում։ Բոլորը՝ բացառությամբ Յուպի, ողջ են մնում։ Տաս օրիցավել նրանք մնում են ժայռի վրա՝ տառապելով սովից և ծարավից և արդենանհույս։

 Հանկարծ նրանք տեսնում են իրենց ուղղությամբ եկող «Դունկանը»։ Ինչպես պարզվում է, Նեմոն, երբ ժամանակին ուղևորվել էր Տաբոր, այնտեղ գրությունէր թողել փրկարարներին՝ նախազգուշացնելով, որ Այրտոնը և հինգ ուրիշնավաբեկյալներ օգնության են սպասում հարևան կղզում։

Վերադառնալով Ամերիկա՝ նախկին կղզիաբնակները նավապետ Նեմոյի նվիրած թանկարժեք քարերի շնորհիվ գնում են մեծ հողամաս և ապրում ենայնտեղ այնպես, ինչպես արդեն գոյություն չունեցող Լինկոլն կղզում։

tarntercum