Ժյուլ Վեռն «Տասնհինգամյա նավապետը» (1874 թ. համառոտ)

vern- pyatnadtyaciltniy-kapitanԿետորսական «Պիլիգրիմ» առագաստանավինավաստիական անձնակազմի անդամները (հինգնավաստի և նավապետը) զոհվում են կետի հետընդհարման ժամանակ։ Նավի վրա մնում են ուղևորներ տիկին Ուելդոնը, նրա փոքրիկ որդիՋեկը, նրանց ազգական Բենեդիկտը (տիկինՈւելդոնի խորթ եղբայրը, որը միջատաբան է),սևամորթ դայակ Նենը, կրտսեր նավաստի Դիկ Սենդը և խոհարար Նեգորոն։Նավապետ է կարգվում տասնհինգամյա նավաստի Դիկ Սենդը։ Նրան օգնումեն հինգ սևամորթներ, որոնց փրկել են սուզվող նավից։ Այդ նեգրերն են՝ Բաթը,Օստինը, Ակտեոնը, Հերկուլեսը և ծեր Թոմը։ Խորտակվող նավից փրկում եննաև Դինգո անունով շնիկին։ Շանը դուր չի գալիս խոհարար Նեգորոն։ Շանվզակապին գրված են «Ս.Վանվան սկզբնատառերը։ Խոհարար Նեգորոն,լինելով ստրկավաճառների գործակալ, խաբեությամբ փոխում է նավի կուրսը՝կողմնացույցի տակ դրված մետաղական ձողի օգնությամբ և ՀարավայինԱմերիկայի փոխարեն «Պիլիգրիմը» ուղևորվում է դեպի Աֆրիկա։ Ափի մոտնավը վնասվում է, և ճանապարհորդները ստիպված են լինում ափ իջնել։ Ափիջնելուց անմիջապես հետո Նեգորոն անհետանում է։ Շուտովճանապարհորդները հանդիպում են ամերիկացի Հարիսին, որն առաջարկում էնրանց հասցնել ագարակ: Դիկն նկատում է, որ այստեղ մի բան այն չէ։Ազգական Բենեդիկտը հրաշքով փրկվում է ճանճի խայթոցից, որը նման էցեցեին, որը բնորոշ չէ ամերիկյան մայրցամաքի համար: Հարիսը այդ ամենըբացատրում է շփոթմունքով, անհայտ տեղանքով և այլն։ Երբ ճանապարհորդները հայտնաբերում են կտրված ձեռքեր, Դիկը վերջապեսհամոզվում է, որ իրենք ընկել են Անգոլա՝ «ստրկավաճառների և ստրուկներիերկիր»։ Հարիսը անհետանում է։ Ճանապարհորդները փորձում են ելք գտնելծուղակից, սակայն անարդյունք։ Լքված մրջնանոցում գիշերելուց հետո, նրանքընկնում են իրենց շրջապատած ստրկավաճառների ձեռքը։ Միայն Հերկուլեսինէ հաջողվում փախչել։ Գործակալները նրանց միացնում են անազատներիքարավանին, որն ուղևորվում է երկրի խորքը։ Հոգնեցնող մի քանի օրվաճանապարհից հետո քարավանը հասնում է Կազոնդա՝ ստրկավաճառներիկենտրոնը։ Ոչ բոլորին է հաջողվում դիմանալ այդ տքնաջան ճանապարհին,բազմաթիվ անազատներ, այդ թվում նաև ծեր Նենը, մահանում ենճանապարհին։ Կազոնդայում Դիկը հանդիպում է Հարիսին և դանակովսպանում է նրան։ Խոհարար Նեգորոն, պարզվում է, խոշոր ստրկավաճառԱլվեցի մերձավոր գործակիցն է։

Ալվեցին հաջողվում է ամենահարմար գնով վաճառել նեգրերին: ՄիսիսՈւելդոնը, Ջեկը և Բենեդիկտը պահվում են հսկվող տան մեջ։ Ջեկի մոտ սկսումէ մալարիա։ Նեգորոն պարտադրում է միսիս Ուելդոնին նամակ գրել իրհարուստ ամուսնուն՝ փրկագնի խնդրանքով։ Ալվեցը ստիպված էբարեկամական կապեր պահպանել տեղացի «արքա» Մուանի Լունգայի հետ,որը իր ժամանակը անց է կացնում խրախճանքների և հարբեցողության մեջ։Խմելով Ալվեցի առաջարկած խմիչքը՝ Մուանի Լունգան մահանում է ևկառավարիչ է դառնում նրա ավագ կինը։ Ըստ տեղական սովորության, նրանպետք է թաղեն իր ստրուկների, կանանց և անհրաժեշտ պարագաների հետ։Քաղաքում փոս են քանդում և ջուր են նախապատրաստում, որը պետք էջրասույզ անի նրան և կենդանի թաղի նրա կանանց և ստրուկներին։ Որպեսհատուկ զոհ, փոսի ներսի սյունին են կապում Դիկ Սենդին: Որոշ ժամանականց Նեգորոն հեռանում է Կազոնդայից և ուղևորվում դեպի օվկիանոսի ափ,որպեսզի նավ նստի և լողա Ամերիկա՝ պարոն Ուելդոնի մոտ, փրկագնիհետևից։ Սկսվում է երաշտ, որը սովամահության սպառնալիք է։ Երկրի բոլործայրերից գալիս են հատուկ կախարդներ՝ մգանգներ։ Կազոնդայում սպասումեն շատ հզոր մգանգին, որը ուշանում է։ Շուտով մգանգը գալիս է և կատարումծիսական պարեր։ Նա համր է և այդ պատճառով օգտագործում է ժեստերիլեզուն։ Նա պարզում է, որ բոլոր դժբախտությունների պատճառըսպիտակամորթ կինն է և նրա որդին։ Մոտենում է Ալվեցի տանը, վերցնում էուշակորույս միսիս Ուելդոնին և նրա որդուն։ Բենեդիկտը փախչում էԿազոնդայից միջատների որսի ժամանակ և հետագայում նրան գտնում էՀերկուլեսը։ Ալվեցը բարկությունից մազերն է փետում, քանի որ Նեգորոն նրանէ վստահել կնոջ և նրա որդու պահպանությունը՝ փրկագնի մասնաբաժնիփոխարեն։ Սակայն Ալվեցը չի կարող ընդդիմանալ ամբոխի ցանկությանը։Մգանգան հեռանում է քաղաքից և հասնում է գետին, որտեղ թաքցված է նրալաստանավը։ Մգանգան ոչ այլ ոք է, քան զգեստափոխված Հերկուլեսը, իսկլաստանավին սպասում է ողջ և առողջ Դիկ Սենդը և Բենեդիկտը՝ Դինգոյի հետ։Մինչ այդ Հերկուլեսը հետևոմ է քարավանին, օգնում է Դիկին ազատվելպարաններից և դուրս գալ փոսից, հետո մգանգից խլում է նրա հագուստը ևդիմակը։

Շուտով լաստանավի ուղևորները հասնում են օվկիանոս և շարժվում են ափիերկայքով՝ քաղաքակիրթ վայրեր փնտրելով։ Նկատում են հյուղակ, որում հայտնաբերում են Նեգորոյին: Սա այստեղ է թաքցրել Դինգոյի տիրոջից՝ Սամուել Վերնոնից խլած փողը։ Վերնոնին նա սպանել է: Նեգորոն սպանում էնաև Դինգոյին, սակայն ինքն էլ ստանում է մահացու վերքեր և մահանում է։Ճանապարհորդները գտնում են հյուղակում Սեմուել Վերնոնի նամակը, որովնա բացահայտում է գող և մարդասպան Նեգորոյին։ Որոշ ժամանակ անցճանապարհորդները հասնում են քաղաքակիրթ վայրեր, նավ են նստում ևվերադառնում են Ամերիկա։ Պարոն Ուելդոնին հաջողվում է փրկագնելստրկության մեջ գտնվող հավատարիմ ընկերներին՝ Բատին, Թոմին, Օստինինև Ակտեոնին։ Դիկ Սենդը, ստանալով համապատասխան կրթություն, դառնումէ պարոն Ուելդոնին պատականող նավի իսկական նավապետ։

tarntercum