Իվան Բունին. «Միտյայի սերը» (1924 թ. համառոտ)

Կատյան Միտյայի սիրած աղջիկն է: Բարձրահասակ չէ: Բարետես է: Սովորում է թատերական դպրոցում:
Ապրում է մոր՝ մշտապես ծխող կնոջ հետ, որի ամուսինըվաղուց մահացել է: Միտյան նիհար, սևահեր տղա է, որնունի «բյուզանդական աչքեր»: Կատյան այցելում է նրանուսանողական համարում, որտեղ նրանք իրենց «շատբան են թույլ տալիս, սակայն չեն անցնում վերջինսահմանը»: Միտյան ամբողջովին կլանված է իրզգացմունքով ի տարբերություն Կատյայի, որն ապրում էթատերական միջավայրի մթնոլորտում: Նրա սերըթատրոնի հանդեպ խրախուսում է դպրոցի տնօրենը: Անտարբեր աչքերով այդ մարդըամեն ամառ ծով է մեկնում հերթական գայթակղած աշակերտուհու հետ: Ծոմապահությանվերջին ուրբաթ օրը Կատյան սպիտակ զգեստ հագած քննություն է հանձնում տնօրենին:Միտյան զգում է, որ Կատյայի վերաբերմունքն իր հանդեպ փոխվել է: Դեկտեմբերը, երբնրանք դեռ նոր էին հանդիպում, Միտյային թվում էր թեթև: Արդեն հունվարին ևփետրվարին նրա զգացմունքը թունավորում են խանդը և անվստահությունը: ԳարնանըԿատյան ավելի զբաղված է դառնում, հաճախ է այցելում դերձակիներին, նրանցհանդիպումները կարճանում են:

Ամռանը Միտյան մեկնում է գյուղ, մոր մոտ: Երբ բաժանվում են, որոշում են, որկհանդիպեն Ղրիմում, իսկ մինչ այդ հարկ է ապրել առանձին և պարզել սեփականզգացմուքները: Միտյայի կտրսեր եղբայրն ու քույրը՝ գիմնազիստներ, դեռ չենվերադարձել Մոսկվայից, և գյուղում առաջին օրերը անցնում են հանգիստ: Միտյանսովորում է հին տանը, սակայն ամենուր նրա աչքին է երևում Կատյան: Իրական աղջիկըաստիճանաբար վերածվում է երևակայության արգասիքի: Միտյան շատ է զբոսնում:Հիշում է հոր մահը, առաջին անգամ հասկացավ, որ աշխարհում կա մահ: Նմանսարսափելի զգացում նա ունի հիմա, երբ իր բոլոր մտքերը զբաղեցնում է Կատյայի սերը:Նամակներ է սպասում Կատյայից, բայց չի ստանում: Ժամանակն անցկացնում էգրադարանում, որտեղ բանաստեղծություններ է կարդում: Աստիճանաբար սկսում էհասկանալ, որ նամակներ այլևս չի ստանա, և որ Մոսկվայում շուտով կպատահի մի բան,որից հետո նա կորած է: Նրան համակում է ֆիզիկական մոլի կիրք կանանց նկատմամբ,անգամ պատուհանները լվացող աղախնի: Մայրը խորհուրդ է տալիս նրան այլցելելհարևան կալվածատիրոջը, որի «տունը լիքն է հարսնացուներով»: Միտյան որոշում է, որեթե մեկ շաբաթ էլ նամակ չստանա, ինքնասպան կլինի: Հենց այդ ժամանակ էլ գյուղիավագը, նկատելով Միտյայի տառապանքները, առաջարկում է նրան զվարճանալ:Միտյան երկրորդ անգամից ընդունում է առաջարկությունը: Ավագն առաջարկում է նրանանտառապահի աղջկան՝ Ալյոնկային, որի ամուսինը հանքերում է: Երբ Ալյոնկան գալիս է,Միտյան նրա մեջ նմանություն է գտնում Կատյայի հետ: Նրանք պայմանավորվում ենհանդիպել հնձանում: Երբ տեղի է ունենում այն, ինչի համար նա վճարում է Ալյոնկային 5ռուբլի, տղան զգում է հիասթափություն: Շաբաթվա վերջում նա ստանում է նամակԿատյայից: Վերջինս խնդրում է Միտյային մոռանալ իրեն՝ փչացածինՀասկանալ, որինքը սիրում է արվեստը և հեռանում էՄիտյան ընկնում է մոռացության մեջ և տեսնում էերազ այն մասին, թե ինչպես է Կատյան տրվում դպրոցի տնօրենին: Նա ուշքի է գալիս:Հոգեկան ցավը այնքան ուժեղ է, որ հարևան սենյակից եկող եղբոր և քրոջ ձայները թվումեն նրան բոլորովին օտար ու անհասկանալի: Նա երազում է գեթ մեկ ակնթարթ ազատվելհոգեկան ցավից: Մտցնում է ատրճանակը բերանի մեջ և կրակում է:

tarntercum