Իվան Գոնչարով. «Օբլոմով» (1859 թ. համառոտ)

Ivan goncharov -oblomovՊետերբուրգյան իր բնակարանում սովորականի նման անկողնում պառկած է 32-ամյա, ոչ մի զբաղմունքով ինքն իրեն չծանրաբեռնող Իլյա Իլյիչ Օբլոմովը: Փիլիսոփայորեն առարկում է իրեն անկողնուց բարձրացնել փորձող ծեր ծառա Զախարին:

Այդ օրը Օբլոմովի մոտ մեկը մյուսի հետևից գալիս են այցելուներ: Պետերհոֆում լինելու է շքեղ պարահանդես, ուր ներկա է ողջ բարձր հասարակությունը: Սակայն այցելուներին չի հաջողվում համոզել Օբլոմովին մասնակցել տոնակատարությանը: Նա միայն իր այցելուներին ցույց է տալիս իր գյուղից՝ Օբլոմովկայից եկած նամակը, որում նրա գործակատարը հայտնում է ոչ բերքատու տարվա վնասների մասին: Օբլոմովը նաև պատմում է, որ իր բնակարանի տերը պատվիրել է իրեն ազատել բնակարանը:

Օբլոմովը սպասում է իր մանկության ընկեր Անդրեյ Շտոլցին, որը նրա կարծիքով միակն է, ով կարող է օգնել իրեն կարգի բերել իր տնտեսական գործերը և շահույթ ստանալ իր 500 հոգանոց կալվածքից, որը ժառանգել է ծնողների մահից հետո:

Օբլոմովը տեղափոխվել է Պետերբուրգ մի քանի տարի առաջ: Սակայն պետական ծառայությունը նրան դուր չի գալիս, ընկերներ ու բարեկամներ նա ձեռք չի բերում, բարձրաշխարհիկ կյանքը չի սիրում: Միակ փրկությունը այդ ամենից քունն է: Եվ նա քնում է զօր ու գիշեր՝ պառկած բազմոցին: Երազում տեսնում է իր մանկությունը Օբլոմովկայում, որտեղ միայն ուտում են, քնում և քննարկում նորությունները: Այսօր էլ նա այդպիսի երազ է տեսնում: Եվ այդ երազը կարող էր տևել անվերջ, եթե չհայտնվեր Շտոլցը…

Շտոլցը մեծացել է Վերխլյով գյուղում: Ռուս է մոր կողմից: Հայրը գերմանացի է: Լինելով Օբլոմովի հասակակիցը՝ նա նրա հակոտնյան է: Պետք է նոր ռեգենտ ուղարկել Անգլիա կամ Բելգիա, ուղարկում են Շտոլցին, պետք է նոր նախագիծ կյանքի կոչել, դարձյալ դիմում են նրան… Շտոլցը գործարար է, ապրում է կարգավորված, նրան բոլորը հարգում և սիրում են…

Շտոլցը լրջորեն սկսում է զբաղվել Օբլոմովի վերափոխությամբ: Ստիպում է առավոտյան վաղ արթնանալ, կարդալ, շարժվել… Բոլորը խոսում են աներևակայելի կերպարանափոխության մասին: Սակայն Օբլոմովը ոչ միայն կերպարանափոխվել է, այլև սիրահարվել: Շտոլցը ծանոթացրել է ընկերոջը Իլյինսկիների հետ, և երիտասարդ Օլգա Իլյինսկայայի երգեցողությունը վերջնականապես «արթնացնում է» ի բնե ուժեղ զգայականությամբ օժտված Օբլոմովին: Սակայն Օլգան և Շտոլցը որոշել են արթնացնել նաև Օբլոմովի բանականությունը և կոչելու նրան գործական եռուն կյանքի: Նույնիսկ Զախարն է ամուսնանում ոմն Անիսյայի հետ՝ որոշելով վերջ տալ քնքոտ կյանքին և խավարասերներին:

Սակայն համընդհանուր արթնացումը երկար չի տևում: Տեղափոխվելով ամառանոց՝ Օբլոմովը դարձյալ հակված է վերադառնալ իր հավերժական քնին… Օլգան, հասկանալով, որ մեծ իշխանություն ունի Օբլոմովի վրա, իրականում շատ բան չի հասկանում Օբլոմովի մեջ:

Օբլոմովը տեղափոխվում է Ագաֆյա Մատվեևնայի տուն, որտեղ նրան օգնելու պատրվակով նրա գործերին են խառնվում Իվան Մուխոյարովը և Միխեյ Անդրեևիչը: Այստեղ Օբլոմովի առաջ բացվում է հարազատ Օբլոմովկայի խաղաղ տեսլականը, այն, որը ամենաթանկն է նրա հոգուն: Նրա ողջ տնտեսությունը անցնում է Ագաֆյա Մատվեևնա Պշենիցինայի վերահսկողության տակ: Համեղ ճաշեր է պատրաստում Օբլոմովի համար, չի խանգարում քնել և Իլյա Իլյիչը ընդունում է այդ մոնոտոն կյանքի պայմանները: Երբեմն հանդիպում է Օլգա Իլյինսկայայի հետ, որն արդեն հիասթափվել է իր ընտրյալից: Միխեյ Անդրեևիչը շարունակում է տնօրինել Օբլոմովի գործերը և ավելի ու ավելի խճճել նրան իր մեքենայությունների մեջ: Ագաֆյա Մատվեևնան նորոգում է նրա խալաթը, որը թվում է, ոչ ոք աշխարհում այլև չէր կարող նորոգել: Օբլոմովը հիվանդանում է տենդով…

Մեկ տարի անց կյանքը մտնում է իր խաղաղ հունի մեջ: Ագաֆյա Մատվեևնան շարունակում է խնամել Օբլոմովին, թխել նրա համար համեղ կարկանդակներ, սուրճ եփել… Հասկանում է, որ սիրում է Օբլոմովին: Երբ Շտոլցը բացահայտում է Մուխոյարովի և Միխեյ Անդրեևիչի մութ գործերը, Ագաֆյա Մատվեևնան հրաժարվում է եղբորից հանուն Օբլոմովի հետ մնալու…

Օլգան աստիճանաբար սովորում է Շտոլցին և ընդունում է վերջինիս ամուսնության առաջարկը:

Օբլոմովը շարունակում է ապրել Ագաֆյա Մատվեևնայի հետ, որից որդի է ունենում: Իրեն այցելած Շտոլցին խնդրում է չթողնել իր որդուն՝ փոքրիկ Անդրյուշային:

Հինգ տարի անց Օբլոմովը մահանում է կաթվածից: Շտոլցը և Օլգան իրենց մոտ են վերցնում Անդրյուշային: Ագաֆյա Մատվեևնան կապվում է Շտոլցերի հետ՝ հասկանալով, որ այդ կապից կարող է ստանալ հիշողության իր բաժինը լուսավոր Օբլոմովի մասին:

Զախարը դառնում է մուրացկան: 

tarntercum