Իվան Կռիլով. Առակներ


Կարաkrilov-basniպը, խեցգետինը և գայլաձուկը

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,

Երբ ընկերներն համերաշխ չեն,

Օգուտ չունեն բռնածգործից.

Այ, մի առակ կյանքի փորձից,

Թեև անցուկ,

Բայց ոչ մոռցուկ:

 

Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ

Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,

Եվ երեքով եկան սայլին լծվեցին,

Ինչ են անում, ինչ չեն անում,

Սայլը տեղից չի էլ շարժվում.

Շատ թեթև է բեռը թվում,

Բայց կարապը վեր է թևում,

Խեցգետինը քաշում է հետ,

Գայլաձուկն էլ հո դեպի գետ:

Ով է արդար, ով մեղավոր,

Մենք չդատենք: Բանն այն է, որ

Մինչև այսօր

Թե սայլ, թե բեռ

Նույն տեղն են դեռ:

 

Ճպուռն ու մրջյունը

Թռիվռի

Մի ճպուռ,

Ողջ ամառը

Շուռ ու մուռ,

Երգեց, ճռռաց.

Ճռճռաց:

Մին էլ, ըհը՜,

Ձմեռը,

Փռեց իրա

Թևերը.

Բացեց գորգը

Սպիտակ,

Դաշտերն առավ

Ձյունի տակ:

Անցան պայծառ օրերը,

Էլ ո՞ րն ասեմ,

Էլ ո՞ րը,

Երբ ամեն մի

Թփի տակ

Թե սեղան կար,

Թե օթյակ:

Եկան օրեր

Ցրտաշունչ,

Ճպուռն ընկավ

Լուռ ու մունջ.

Քաղցած փորին

Էլ ի՜նչ երգ,

Ցուրտը տարավ

Ոտ ու ձեռք:

Զընգրզընգր

Դողալով,

Ծանրծանր

Սողալով

Նա մրջյունին

Ասում էր.

Գլխիդ մատաղ,

Սանամե՛ր,

Մի ճա՛ր արա

Շունչ առնեմ,

Ցրտից, սովից

Չմեռնեմ:

Կերակրի՛,

Տաքացրու՛,

Մինչև գարուն

Ապրեցրու:

Ի՜նչ խաբար է,

Սանիկս,

Զարմանում եմ,

Ջանիկս,

Չաշխատեցի՞ր

Ամառը,

Ասա՛, ինչ էր

Պատճառը:

Էդպես բանի,

Սանամե՛ր,

Էլ ժամանակ

Ո՞ վ ուներ.

Էն խոտերում

Բուրավետ

Երգում էինք

Մերոնց հետ

Ուրեմն դու՞

Այո՛, ես

Ողջ ամառը

Դեն ու դես

Երգում էի

Մշտապես:

Երգո՞ւ մ էիր

Շատ բարի,

Այժմ էլ բռնի

Վերվերի,

Քամին ծափ տա,

Դու պարի՛:

 

Համերգ

Պիկպրկ

Մեծ   ծաղրածու մի կապիկ,

Էշը,

Այծը,

Բրդոտ արջը ծուռ թաթիկ

Ուզեցին տալ մի համերգ.

Իսկույն ընկան ոտ ու ձեռք,

Թե որտեղից, հազիվհազ

Գտանբերին նոտա, բաս,

Մի ալտ, երկու հատ ջութակ,

Նստան հովտում, ծառի տակ՝

Գերել իրենց բուն ձիրքով

Արարաշխարհ բովանդակ:

Ճըզը՛, վը՛զը, խը՜փ, խըփո՜ց,

Կընտ, կընտ, կնտնտոց

Բան  դուրս  չեկավ համերգից,

Կապիկն էդտեղ դուրս շարքից.

Է՛, մեր տղերքէ՛, դադար,

Սա՞ ինչ գործ է կիսկատար,

Եկեք հեշտ կարգ հաստատենք,

Այնպես նստենք վիստվիստենք.

Միխո՜, ալտի դեմ՝ բասով,

Միայն՝ վիստվիստ հավեսով,

Ես էլ երկրորդ ջութակի,

ճիշտը, առանց կատակի.

Ա՜յս է, պարպար հավասար,

Պար կբռնեն անտառ, սար:

Նրանք եղան տեղափոխ,

Բայց համերգն է անփոփոխ:

Տղերք, հերիք

Քթից բերիք,-

Էշը զռաց,—

Քիչ սպասեք՝

Ուղղեմ ձեռաց

Ես իմ գտած հնարքով,

Պիտի նստենք մի շարքով

Ու լսելով

Էշ քեռուն,

Անունանուն

Մեծի կարգով

Շարվան շարքով

Լուրջ, վայելուչ.

Գործն էլի փուչ

Խումբն սկսեց կռիվ, վեճ,

Ծուլի, ծուլի,

Առաջվանից էլ ավելի

Վեճը խիստ էր,

Ով՝ ոնց նստեր:

Պատահեցավ սոխակին

Ներկա լինել աղմուկին:

Նրանք չորսով,

Ասուխոսով

Եկան աղաք,

Ասին՝ սոխակ,

Դու մեզ ների՜,

Քիչ համբերի՜.

Մեր էս  գործը կարգի դիր,

Մեր կասկածը փարատի՛ր:

Նոտա էլ կա և չորս գործիք ջոկ, տարբեր,

Միայն ասա, ինչպե՞ս նստենք, մեր ախպեր:

Սոխակը թե՝ ասեմ  ճիշտ,

Որ դուք դառնաք երաժիշտ,

Ձեզ պետք է ձիրք, նուրբ ականջ,

Մի հասարակ պարզ պահանջ:

Իսկ դո՜ւք, բարի ընկերնե՜ր,

Հիմա և այլ անգամներ

Ինչպես էլ որ չնստեք,

Քաշեք, քսեք, քսմստեք,

Դուք երաժիշտ դառնալ չեք

 

Թարգմանությունը Աթաբեկ Խնկոյանի

tarntercum