Իվան Տուրգենև. «Մումու» (1852 թ. համառոտ)

turgenev-mumuՄոսկվայի հին փողոցներից մեկում ապրում է ծեր այրի: Նրա դուստրերը վաղուց ամուսնացել են: Ինքը կալվածատիրուհին խաղաղ ապրում է իր վերջին տարիները:

Տան ամենանկատելի մարդը հավաքարար Գերասիմն է՝ զորեղ մուժիկը, որն ի ծնե խուլուհամր է: Այրին բերել է նրան իր գյուղից, որտեղ սա համարվում էր ամենալավ աշխատողը: Գերասիմը դժվարությամբ է սովորում քաղաքին:

Մի օր տիրուհին որոշում է ամուսնացնել իր մուժիկներից մեկին՝ Կապիտոն Կլիմովին: Սա կոշկակար է: Սիրում է ուժեղ հարբել և տիրուհին այդկերպ հույս ունի ուղղել նրան: Որպես կին է ընտրում լվացարարուհի Տատյանային: Տատյանան դուր էր գալիս Գերասիմին, որը ամեն կերպ պաշտպանում էր նրան և ուշադրության նշաններ էր ցույց տալիս: Գավրիլան, որին հանձնարարված է կազմակերպել ամուսնությունը, վախենում է Գերասիմից… Իմանալով, որ Գերասիմը չի սիրում հարբածներին՝ առաջարկում է Տատյանային հարբած ձևանալ և այդպես երևալ Գերասիմի աչքին: Գուցե այդ դեպքում Գերասիմը հիասթափվի և Կապիտոնի հետ Տատյանայի հարսանիքը ավելի հարթ կանցնի: Խորամանկությունը տալիս է իր արդյուքը:

Անցնում է մի տարի: Սակայն Կապիտոնը վերջնականապես հարբեցող է դառնում, և տիրուհին նրան Տատյանայի հետ ուղարկում է գյուղ: Նրանց ճանապարհ դրած Գերասիմը ետդարձին ջրի մեջ խեղդվող իսպանական ցեղատեսակի շան ձագ է տեսնում: Հավաքարարը փրկում է շանը և մեծացնում է նրան. անունը դնում է Մումու:

Մումուն խելացի շուն է: Բոլորը սիրում են նրան, իսկ Գերասիմը պարզապես չի բաժանվում նրանից: Նրան նկատում է նաև տիրուհին: Հավանում է և հրամայում է ներս բերել: Սակայն շունը գռմռում է նրա վրա և մտնում անկյունը: Տիրուհին պատվիրում է հեռացնել նրան:

Ողջ գիշեր տիրուհին չի կարողանում քնել, շուռ ու մուռ է գալիս, իսկ առավոտյան բողոքում է, որ չի կարողացել քնել շան հաչոցից և հրամայում է ազատվել շնից: Ծառաներից մեկը վաճառում է Մումուին: Գերասիմը թողնում է իր պարտականությունները և փնտրում է Մումուին, չի գտնում և շատ է տրտմում: Մեկ շաբաթից շնիկը ինքն է գտնում Գերասիմին:

Գերասիմը թաքցնում է շանը տիրուհուց, սակայն գիշերները Մումուն հաչում է և տիրուհին ընկնում է ցասման մեջ: Գավրիլան երդվում է նրան, որ շուտով շնիկը ողջ չի մնա: Փոխանցում է Գերասիմին տիրուհու հրամանը: Գերասիմը պատրաստվում է ինքը այն ի կատար ածել: Հագնում է իր ամենալավ զգեստը, կերակրում է Մումուին, հետո նավակով դուրս է գալիս գետ: Հրաժեշտ տալով ընկերոջը՝ Գերասիմը գցում է նրան ջուրը՝ վզին կապելով աղյուսներ:

Վերադառնալով տուն՝ հավաքում է իրերը և մեկնում գյուղ: Տիրուհին իմանալով, որ սա գյուղ է գնացել՝ ուզում է նրան ետ կանչել: Հետո մտափոխվում է: Այդպիսի անշնորհակալ մարդը իրեն հարկավոր չէ:  

tarntercum