Իվլին Վո. «Անմոռանալին» (1947 թ. համառոտ)

ivlin-VO-nezabvennayaՄի շոգ երեկո Ֆրենսիս Հինզլիի հոլիվուդյան տուն է գալիս սըր Էմբրոուզ Էբերկրոմբին: Տեսնում է, որ տանտերը, հոլիվուդյան սցենարիստը, վիսկի է խմում երիտասարդ բանաստեղծ Դենիս Բարլոուի հետ: Երեքն էլ անգլիացիներ են եւ գտնում են, որ Ամերիկայում պիտի զբաղվեն միայն արժանի աշխատանքով եւ ամեն տեսակ ստորակարգ առաջարկություն չընդունեն:

Շուտով Ֆրենսիսն իմանում է, որ ստուդիայում իր պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, իսկ նորը նրան չեն առաջարկում: Ինքնասպան է լինում: Դենիսը գնում է թաղման բյուրո, որպեսզի կազմակերպի ընկերոջ հուղարկավորությունը: Այստեղ խաղաղ եւ ցնծագին մթնոլորտ է: Հանգուցյալներին մատուցվող ծառայությունները շատ բարձր մակարդակի վրա են : Այստեղ ծանոթանում է Էմե անունով երիտասարդ աղջկա հետ: Սկսում են հանդիպել:

Էմեի նկատմամբ սառնասիրտ չէ նաեւ պարոն Ջոյբոյը, որն աշխատում է թաղման բյուրոյում: Մի օր ասում է, որ Էմեին աշխատանքային պաշտոնի բարձրացում է սպասում եւ որ նա կարող է դառնալ զմրսողուհի: Այդ առիթով Էմեին իր տուն ընթրրիքի է հրավիրում: Ընդունելությունը այնքան էլ ջերմ չէ եւ Էմեն օգտվում է առաջին իսկ առիթից եւ փախչում է:

Իմանալով, որ Էմեն մտադիր է ամուսնանալ բանաստեղծ Դենիսի հետ, Ջոյբոյը ցույց է տալիս երիտասարդի ստեղծագործությունները մասնագետին եւ պարզում է, որ դրանք բոլորն էլ անգլիացի դասականների գործեր են: Շուտով մեռնում է Ջոյբոյի սիրելի մոր թութակը: Գալով կենդանիների թաղման բյուրո, Ջոյբոյը հանդիպում է Դենիսին, որն իրականում այդտեղ է աշխատում, իսկ Էմեից թաքցնում է, որովհետեւ իր աշխատանքը ավելի ցածր կարգի է, քան աշխատանքը մարդկանց թաղման բյուրոյում:

Էմեն որոշում է խզել կապերը Դենիսի հետ եւ նշանակում է Ջոյբոյի հետ իր հարսանիքի օրը: Իր բոլոր ցավերի եւ դժբախտությունների մասին Էմեն գրում է թերթերից մեկի խմբագրություն, մի հանրաճանաչ հոգեւոր վերակացուի: Այս վերջինը թերթում սյունյակ ունի, որը կոչվում է «Գուրու Բրահմինի իմաստությունը»: Սյունյակը վարում են երկուսով: Պարոն Աղբը պատասխանում է ընթերցողների հարցերին առանձին նամակներով: Երբ Դենիսը իմանում է, որ Էմեն մտադիր է ամուսնանալ, հանդիպում է նրան եւ համոզում, որ աղջիկը պիտի պահի իրեն ավելի վաղ տված խոստումը: Իսկ Էմեն տուն է վերադառնում եւ զանգահարում է պարոն Աղբին , որպեսզի սա խորհրդով օգնի իրեն: Դա անհաջող օր էր պարոն Աղբի համար, քանի որ նրան այդ օրը ազատել են աշխատանքից հարբեցողության համար: սա Էմեին խորհուրդ է տալիս ցած նետվել կտուրից: Էմեն զանգահարում է Ջոյբոյին, որը, սակայն, չի կարողանում գալ նրա մոտ, որովհետեւ տանը ուրախություն է. սիրելի մայրիկը գնել է նոր թութակ: Էմեն գնում է թաղման բյուրո, պատահաբար պառկում է հենց Ջոյբոյի սեղանի վրա եւ ցիանային կալիումի ներարկում է անում:

Առավոտյան գալով աշխատանքի եւ իր սեղանի վրա հայտնաբերելով հարսնացուի դիակը, Ջոյբոյը թաքցնում է այն սառնարանում: Հետո գնում է Դենիսի մոտ եւ օգնություն է խնդրում նրանից: Դենիսը խորհուրդ է տալիս այրել աղջկա մարմինը կենդանիների թաղման բյուրոյում, իսկ աղջկա մասին ասել, որ նա իր նոր փեսացուի հետ հեռացել է Եվրոպա:

Սըր Էմբրոուզը, իմանալով, որ Դենիսը պատրաստվում է սեփական թաղման գործակալություն բացել, գալիս է նրա մոտ եւ սկսում է համոզել հետ կանգնել այդ խայտառակ քայլից: Փող է տալիս եւ խնդրում վերադառնալ Անգլիա: Մի որոշ գումար էլ Դենիսը ստանում է Ջոյբոյից: Ամերիկայում, որտեղ անգամ իրենից շատ պատվավոր մարդիկ են կործանվել, նրան ոչինչ չի պահում: 

tarntercum