Լեոպոլդ Զախեր Մազոխ. «Մորթիներով Վեներան» (1870 թ. համառոտ)

Venus_im_PelzԵրեսնամյա գրող Սևերինը տեսնում է տարօրինակ երազ: Մորթիների մեջ փաթաթված մերկ Վեներան խոսում է Եվրոպայի սառնության մասին: Որքան ավելի կոպիտ վարվի կինը տղամարդու հետ, այնքան ավելի շատ կաստվածացնի նրան տղամարդը: Սևերինը ճշտապահ անձնավորություն է, որն ապրում է՝ հետևելով ժամացույցին, ջերմաչափին, Հիպոկրատին և Կանտին, սակայն ունի կրքոտության նոպաներ…

Նա կարդում է գերզգայուն տղամարդու, այսինքն՝ իր օրագիրը: Նա հանգստավայրում է: Կարդում էԳոգոլին, շրջում է ամայի ծովափին: Այգում նա գտնում է իր Վեներային: Դա երիտասարդ Վանդա ֆոն Դունաևան է: Ծանոթանում են, զրուցում: Սևերինը պատմում է իր մանկության մասին: Պատմում է, թե ինչպես է իր մորաքույրը ծեծել իրեն ճիպոտով, և թե ինչ հաճույք է նա դրանից ստացել:

Մի քանի օրից Վանդան հայտնվում է նրա առաջ աքիսի մորթու մեջ փաթաթված: Ձեռքին ունի մտրակ: Նա հարվածում է Սևերինին: Վերջինս պահաջում է ավելի ուժեղ ծեծել իրեն: Հարվածների տարափ, որից հետո Վանդան վռնդում է Սևերևինին և կոչում է նրան ստրուկ: Նրանք մշակում են պայմանագիր, որով Սևերինը պիտի լուռ ենթարկվի Վանդային: Նա պիտի մոտենա Վանդային միայն զանգի ձայնը լսելուց հետո: Սևերինը հաջող անուն չէ ստրուկի համար: Նա ստանում է նոր անուն՝ Գրիգորիուս: Իր հնազանդության համար նա արժանանում է արյունոտ ճիպոտահարման և մեկ ամսով վռնդվում է: Զբաղվում է այգեգործությամբ: Մի ամիս անց նա ներման է արժանանում: Ծառայում է տանը: Մատուցում է հյուրերին: Ապտակներ է ստանում ամեն մանր սխալի համար, կարդում է Վանդային «Մանոն Լեսկո» վեպը, աշխատում է սևամորթների հետ պլանտացիայում:

Մեկնում են Ֆլորենցիա, որտեղ բնակվում են գեղեցիկ դղյակում: Համաձայն պայմանագրի, տիրուհի Դունաևան իրավունք ունի անգամ սպանել իր ստրուկին: Նրա թելադրանքով Սևերինն անգամ նամակ է գրում, որ ինքնակամ ցանկանում է հեռանալ կյանքից: Հիմա նրա կյանքը իր Դալիլայի ձեռքին է: Վանդայի հերթական զոհն է դառնում նաև մի գերմանացի մի նկարիչ: Նա պատկերում է Վանդային մերկ՝ մորթիների մեջ փաթաթված, իսկ ոտքը դրած հատակին պառկած ստրուկի վրա: Նկարիչը կոչում է իր նկարը «Մորթիներով Վեներան»:

Զբոսայգում Վանդան սիրահարվում է հույն Ակեքսեյ Պապադոպոլիսին: Սա հիշեցնում է նրան Ապոլոնին և հագել է մորթե բաճկոն: Վանդան կորցնում է քունը: Ստրուկ Սևերինը փորձում է փախչել իր տիրուհուց: Անգամ փորձում է ինքնասպանություն գործել: Նա չի հասկանում, որ իր կյանքն ամբողջովին Վանդայի ձեռքին է: Երբ տուն է վերադառնում, գտնում է Վանդային և հույնին միասին: Հույնը հեռանում է: Վանդան ասում է, որ կարող է ստիպել Սևերինին լինել նաև Պապադոպոլիսի ստրուկը: Ստրուկն ընդվզում է: Վանդան շողոքորթությամբ հանգստացնում է նրան, խոստանում է, որ գիշերը նրանք կհեռանան: Քնքնշորեն կապում է նրա ձեռքերը մահճակալի ճաղերին:

Հանկարծ հայտնվում է հույնը: Նա սկսում է ճիպոտահարել Սևերինին: Այդ Ապոլոնը հանում է Մարսիասի կաշին: Վեներան ծիծաղում է ճամպրուկի մեջ դասավորելով իր մորթիները:

Ստրուկը զգում է բավարարում, ամոթ և ցասում: Հետո հեռանում է: Ամեն բան վերջացած է:

Անցնում է երկու տարի: Նա ապրում է հոր կալվածքում: Ստանում է Վանդայից նամակ. «Ես սիրել եմ Ձեզ… բայց Դուք ինքներդ խեղդեցիք իմ զգացմունքը ձեր մոլագար հավատարմությամբ: Ես գտա այն ուժեղ տղամարդուն, որին փնտրում էի: Նա ընկավ մենամարտում: Ասպազիայի կյանք եմ վարում Փարիզում: Ընդունեք մի նվեր ինքնից: Դա «Մորթիներով Վեներան» նկարն է»:

Սևերինը մտածում է, որ իր բուժումը դաժան էր: Բայց նա ապաքինվեց:

tarntercum