Իտալական մարզերից մեկի տիրակալ իշխան Գոնզագան դիտում է դեռ վերջերս իր սիրած մի կնոջ՝կոմսուհի Օրսինայի դիմանկարը: Այդ կնոջ կողքին միշտ թեթև է զգացել իրեն: Դիտում է դիմանկարը՝հույս ունենալով գտնել այն, ինչը չի գտնում բնօրինակի մեջ: Իշխանին թվում է, որ նկարիչ Կոնտինշահեկան է պատկերել կոմսուհուն:
Կոնտին խորհում է արվեստի օրենքների մասին: Ափսոսում է, որ իշխանն այլևս չի դատում իր նկարըսիրո դիքերից: Նկարիչը ցույց է տալիս իշխանին մեկ ուրիշ դիմանկար՝ ասելով, որ չկա սրանիցառավել արժանի բնօրինակ: Իշխանը տեսնում է Էմիլիա Գալոտտիին: Ասում է, որ ճանաչում էաղջկան: Էմիլիայի հոր հետ իշխանը լարված հարաբերությունների մեջ է: Կոնտին թողնում է նկարըիշխանին:
Սենեկապետ Մարինելլին հայտնում է, որ քաղաք է ժամանել կոմսուհի Օրսինան: Իշխանը նամակունի այդ կնոջից, որը չի ուզում կարդալ: Սենեկապետը ափսոսանք է հայտնում, որ կոմսուհինհանդգնում է լրջորեն սիրել իշխանին: Իշխանը պատրաստվում է ամուսնանալ մեկ ուրիշ իշխանուհուհետ, սակայն Օրսինային մտահոգողը դա չէ, այլ այն, որ իշխանը գտել է սրտի նոր տիրուհի:Կոմսուհին մխիթարվում է գրքերի ընթերցանությամբ, և Մարինելլին ասում է, որ դրանքվերջնականապես կքայքայեն նրան: Իշխանն ավելացնում է, որ կոմսուհու խելագարվելու հակումըկարող էր դրսևորվել նաև առանց սիրո:
Մարինելլին հաղորդում է, որ այսօր կոմս Ապիանիի պսակադրությունն է: Կոմսը ամուսնանումէ դիրքից և կարողությունից զուրկ մի աղջկա հետ: Մարինելլիի համար նման ամուսնությունը չարկատակ է: Երբ իշխանն իմանում է, որ կոմսի ապագա կինը պիտի լինի Էմիլիա Գալոտտին, ընկնումէ հուսահատության մեջ և ասում է սենեկապետին, որ սիրում է այդ աղջկան: Բայց Մարինելլինհանգստացնում է իշխանին՝ ասելով, որ երբ Գալոտտին ամուսնանա, նրա հետ ավելի հեշտ կլինիլեզու գտնել: Սակայն հետո նա ավելացնում է, որ Ապիանին մտադիր է հեռանալ Պյեմոնտ:Առաջարկում է իր օգնությունը և զգուշացնում, որ իշխանը պիտի նրան թույլ տա գործել լիովինազատ: Իշխանն իհարկե համաձայնում է: Մարինելլին նախ խորհուրդ է տալիս չեղյալ համարելիշխանի ծրագրավորված ամուսնությունը:
Գալոտտիների տանը սպասում են Էմիլիային, որը պիտի վերադառնա եկեղեցուց: Հայրը մտահոգ է,որ իր պատճառով իր փեսայի հարաբերությունները իշխանի հետ կփչանան: Սակայն նրա կինը՝Կլաուդիան, հանգստացնում է նրան՝ ասելով, որ նկատել է, թե ինչ սիրալիր է իշխանը իրենց դստերհանդեպ: Օդոարդո Գալոտտին պատասխանում է, որ իշխանն ընդամենը վավաշոտի մեկն է:Հեռանում է իր տոհմական ամրոցը, որտեղ պիտի կայանա պսակադրությունը:
Եկեղեցուց վերադառնում է անհանգիստ Էմիլիան: Ասում է մորը, որ եկեղեցում իրեն է մոտեցելիշխանը և սեր է բացատրվել: Նա դժվարությամբ փախել է: Մայրը խորհուրդ է տալիս մոռանալ դա:
Գալիս է կոմս Ապիանին, և Էմիլիան կատակով նկատում է, որ նա ամուսնության օրով ավելի լուրջ է,քան երբևէ: Կոմսը դժգոհ է, որովհետև ընկերները համոզում են իրեն տեղյակ պահել իշխանինամուսնության մասին նախքան ծիսակատարությունը: Նա պատրաստվում է այցելել իշխանին:Էմիլիան ասում է, որ երազում մարգարիտներ է տեսել: Մարգարիտները խորհրդանշում ենարցունքներ:
Հայտնվում է Մարինելլին և փոխանցում է կոմսին իշխանի հրամանը անմիջապես մեկնել դքսի մոտ,որի դստեր հետ իշխանը պատրաստվում էր ամուսնանալ: Մարինելլին հեգնանքով խոսում է կոմսիընտրյալի ցածր դիրքի և ծագման մասին: Կոմսը կապիկ է կոչում սենեկապետին և առաջարկում էմենամարտ, սակայն Մարինելլին սպառնալիքներով հեռանում է:
Իշխանն իր ամառանոցում է, որը Գալոտտիների տան ճանապարհին է: Մարինելլին սեփականմեկնաբանությամբ ներկայացնում է կոմսի հետ զրույցը: Այդ պահին դրսից լսվում են կրակոցներ ևբղավոց: Ավազակներն են, որոնց վարձել է Մարինելլին կոմսի կառքի վրա հարձակվելու և Էմիլիայինառևանգելու համար: Մեկին կոմսը սպանում է, սակայն ինքն էլ մահացու վիրավորվում է: Իշխանիծառաները բերում են աղջկան:
Էմիլիան վախեցած է: Չգիտի, թե ինչ վիճակում են իր մայրը և կոմսը: Իշխանը սկսում է համոզելաղջկան, որ մաքուր մտադրություններ ունի: Գալիս է Էմիլիայի մայրը, որը տեսել է կոմսի մահը ևլսել է նրանից, որ մեղավորը Մարինելլին է: Իշխանը ձևացնում է, թե ամենից անտեղյակ է:Անսպասելիորեն գալիս է կոմսուհի Օրսինան, և իշխանը արագ անհետանում է: Մարինելլին իմաց էտալիս Օրսինային, որ իշխանը չի ցանկանում նրան տեսնել: Օրսինան, որը գիտի Ապիանիիսպանության մասին, իսկույն հասկանում է, թե ով է կանգնած դրա ետևում:
Օդոարդո Գալոտտին փնտրում է աղջկան: Կոմսուհի Օրսինան պատմում է նրան սպանությանմասին: Միտք է հայտնում, որ Էմիլիան ինքը կարող է իշխանի հետ ծրագրած լինել այդ ամենը: Հիմաֆավորիտուհու նախանձելի դիրքում է: Օդոարդոն ցասման մեջ է: Օրսինան նրան դաշույն է տալիս,որպեսզի դրանով սպանի իշխանին:
Կլաուդիան հանգստացնում է ամուսնուն՝ ասելով, որ իրենց դուստրը պահում է իշխանինտարածության վրա: Օդոարդոն տուն է ուղարկում կնոջը, իսկ ինքը ուղևորվում է իշխանի մոտ:Ասում է իշխանին, որ Էմիլիային մնում է միայն կուսանոց գնալ: Մարինելլին խառնվում է զրույցին ևասում է, որ կոմսին սպանել է Էմիլիայի բարեհաճությունը վայելող երկրպագուն: Գալոտտինպահանջում է դատ և գործի քննություն:
Հորն ընդառաջ դուրս է վազում Էմիլիան: Հայրն իսկույն հասկանում է, որ աղջիկը ոչ մի բանումմեղավոր չէ: Մնալով հոր հետ մենակ՝ աղջիկն ասում է, որ ամենից շատ վախենում էգայթակղությունից:
Խնդրում է հորից դաշույնը: Ուզում է սպանել իրեն, բայց հայրը վերցնում է դաշույնը: Սա կնոջ թույլձեռքի համար չէ: Աղջիկն աղաչում է հորը սպանել իրեն: Օդոարդոն հարվածում է նրան դաշույնով:Աղջիկը մեռնելով համեմատում է ինքն իրեն վարդի հետ, որը քաղել են դեռ նախքան կոկոնիբացվելը: