Լոդովիկո Արիոստո. «Մոլեգին Ռոլանդը» (համառոտ)

Ludovico_AriostoԲոյարդոյի «Սիրահարված Ռոլանդի» բոլոր նմանակողներին և դրաավանդույթի հետևորդներին ստվերում է Լոդովիկո Արիոստոն (1474 — 1533)՝ «Մոլեգին Ռոլանդի» հեղինակը: Այս պոեմը ինչպես իր ձևով,այնպես էլ բովանդակությամբ ուշ Վերածնության ազնվականմշակույթի փառահեղ արտահայտությունն է: Արիոստոն այստեղպատկերում է իտալական պալատական կենցաղի փայլն ուգեղեցկությունը: Նա պատկերում է դրանք անտիկ-հեթանոսականկենսառատությամբ:

Պոեմը տպագրվել է 1516 թ. Այն պարունակում է 46 երգ: Մտահղացվածէ որպես Բոյարդոյի պոեմի շարունակություն, այնպես որ պատումըմեկնարկում է այն տեղից, որտեղ այն ընդհատել էր Բոյարդոն: Կոմպոզիցիան հիմնված է մեկդրվագից մյուսին անսպասելի անցումներ կառուցելու սկզբունքի վրա, երբ պատումային մի քանիգծեր միահյուսվում են:

«Մոլեգին Ռոլանդի» բարդ և բազմաշերտ սյուժեում կարելի է առանձնացնել երեք հիմնական թեմա:

Առաջին թեման ավանդաբար ժառանգված է կառոլինգյան էպոսից: Դա Կառլոս Մեծի պատերազմն էսարակենների դեմ: Պոեմի սկզբում սարակենների արքա Ագրամանտի զորքը կանգնած է Փարիզիմատույցներում: Պոեմի ավարտին սարակենները ջախջախված են, իսկ քրիստոնեական աշխարհը՝փրկված: Երկու այս իրավիճակների արանքում ներկայացվում են բազմաթիվ իրադարձություններ,որոնց մասնակիցներն են երկու զորքերի ասպետները: Քրիստոնյաների և անհավատների պայքարնինքը չունի Արիոստոյի համար այն նշանակությունը, որը սույն թեման կստանա Տասսոյի դեպքում:Բազմաթիվ դրվագներ Արիոստոն մեկնաբանում է հեգնանքով:

Երկրորդ թեման Ռոլանդի սերն է Անժելիկայի հանդեպ, զգացմունք, որը հասցնում է ասպետինխելագարության: Ռոլանդը քարշ է գալիս թեթևաբարո և դաժան գեղեցկուհու հետևից, որըկռվախնձոր է քրիստոնյաների և սարակենների համար: Անժելիկան հանդիպում է հրաշագեղսարակեն երիտասարդ ասպետին՝ Մեդորին, որը ծանր վիրավոր է: Աղջիկը փրկում է նրան ևսիրահարվում: Ռոլանդը, հետապնդելով Անժելիկային, հայտնվում է անտառում, որտեղ Անժելիկան ևՄեդորը վայելում են իրենց սերը: Ասպետը խելագարվում է խանդից: Պոեմի ամփոփիչ դրվագը,չնայած սյուժեի ողջ դրամատիկությանը, ունի կոմիկական բնույթ: Աստալֆը գտնում է Ռոլանդիկորցրած բանականությունը լուսնի վրա, որտեղ երկրի վրա խելքը կորցրած բազում մարդկանցբանականությունները պահվում են ապակե անոթներում: Անոթների վրա փակցված են տերերիանվան պիտակները: Մարդկային հիմարությունը լուսնի վրա անհնար է գտնել: Այն գոյություն ունիմիայն երկրի վրա:

Երրորդ թեման երիտասարդ սարակեն հերոս Ռուջերոյի Ռինալդոյի ռազմասեր քրոջ Բրադամանտայիհանդեպ սիրո պատմությունն է: Նրանց միությունը պիտի սկիզբ տա Էստեների՝ Արիոստոյիմեկենասների իշխանական տանը:

Հիմնական երեք թեմաներից զատ պոեմն ունի բազում ուրիշ հերոսական և ռոմանտիկականդրվագներ: Կերպարների ընդհանուր թիվը հասնում է երկու հարյուրի: Նրանց թվում են՝կախարդները, հսկաները, մարդակերները, հրեշները…

«Մոլեգին Ռոլանդի» հիմնական ոճային տարրը հեգնանքն է: Արդեն Բոյարդոն էր օգտվումհեգնանքից՝ պատմելով ասպետների արտասովոր սխրագործությունների մասին: Արիոստոն ավելիառաջ է գնում: Նա հետևողականորեն կիրառում է հեգնանքը հրաշքների և սխրանքներիֆանտաստիկական աշխարհի նկատմամբ:  Հումանիստ բանաստեղծը, իհարկե, իր հատուկվերաբերմունքն է արտահայտում միջնադարյան ասպետական վեպի նյութի հանդեպ: Խոսելովգերբնական բաների մասին՝ նա դիտավորյալ նյութականացնում և աբսուրդի է վերածում դրանք:Այդպիսին է, օրինակ՝ Ռոլանդի կռիվը ծովային հրեշի դեմ: Պատկերելով Աստալֆի այցելություննանդրաշխարհ՝ Արիոստոն տալիս է Դանտեի պարոդիան: Դաժան գեղեցկուհիները, որոնց որպեսպատիժ իրենց սառնության համար կախել են քարանձավում, ակնարկում են Ֆրանչեսկա դաՌիմինիի դրվագը: Արիոստոյի խնդիրը, սակայն, միևնույն ժամանակ ասպետականությունը նորհումանիստական բովանդակությամբ հարստացնելն է:

«Մոլեգին Ռոլանդը» XVI դ. իտալական կյանքի յուրահատուկ բանաստեղծական հանրագիտարան է,որն արտացոլում է դարաշրջանի հակասությունները: Որպես Վերածնության իսկական արվեստագետԱրիոստոն ասես նորից բացահայտում է մարդուն և աշխարհը:

Որպես հումանիստ նա երգում է մարդու գեղեցկությունը և առաքինությունը՝ ներկայացնելով սերըորպես ուժեղ և բնական զգացմունք:

Արիոստոյի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել եվրոպական պոեզիայի հետագաընթացքի վրա: «Մոլեգին Ռոլանդի» ավանդույթի հետ տարբեր չափով կապված են Վոլտերը(«Օռլեանի կույսը»), Վիլանդը («Օբերոն»), Բայրոնը («Դոն Ժուան»), Պուշկինը («Ռուսլանը ևԼյուդմիլան»):

tarntercum