Լոտրեամոն. «Մալդորորի երգերը» (1869 թ. համառոտ)

lotreamon_pesni_maldorora (1)Երգ առաջին. Կփորձեմ հակիրճ ներկայացնել, թեորքան բարի և երջանիկ էր Մալդորորը իր կյանքիառաջին անամպ տարիներին: Շուտով, սակայն, նանկատում է, որ բախտի քմահաճույքով ստեղծվել էչար: Երկար տարիներ նա թաքցրել է իր բնությունը, ևայդ երկարատև արհեստական լարումը բերել է նրան,որ արյունն ամեն օր կատաղի խփում է նրա գլուխը,այնպես որ չկարողանալով դիմանալ այդ տառապանքին, նա վերջնականապեստրվում է չարին: …Եվ լիաթոք շնչում է հարազատ տարերքը:

Երգ երկրորդ. «Ես տեսել եմ մարդկանց, և նրանք բոլորը, առանցբացառության փոքրոգի ու խղճուկ են: Զբաղված են նրանով, որ փչում են ամենտեսակ անհեթեթություններ և հիմարացնում են իրենց նմաններին: Դիտելովայդ կատակերգությունը ես միշտ ցանկացել եմ ծիծաղել, ինչպես ծիծաղում ենուրիշները, բայց չնայած բոլոր փորձերիս, կարողանում էի սարքել սոսկ թույլծամածռություն: Այդժամ վերցրի սուր դանակը և կտրեցի բերանիս երկուանկյունները: Կարծում էի, թե հասա ուզածիս: Եվ մոտենալով հայելունայլանդակված բերանիս էի նայում: Բայց ոչ: Արյունը հոսում էր, այնպես որսկզբում առհասարակ հնարավոր չէր որևէ բան տեսնել: Բայց երբ ուշադիրնայեցի, տեսա, որ իմ ժպիտը բոլորովին նման չէ մարդկային ժպիտին, այլկերպ ասած, ինձ այդպես էլ չհաջողվեց ծիծաղել»:

Երգ երրորդ. «Եթե հավատամ ուրիշների ասածին, ապա ես տղամարդու ևկնոջ զավակ եմ: Տարօրինակ էԻնձ թվում էր, որ իմ ծագումն այդքանցածրակարգ չէ: Տարբերություն չկա: Եթե լիներ իմ կամքը, ապա եսկգերադասեի ծնված լինել, ասենք, անկուշտ շնաձկանից կամ վագրից, այդժամիմ մեջ պակաս չարություն կլիներ: Քանզի ամպրոպային գիշերներով, երբ ես,որ միայնակ եմ ինչպես ճանապարհին ընկած քարը, վառվող աչքերով ուքամուց ծածանվող մազերով մոտենում եմ մարդկանց կացարաններին,ստիպված եմ փակել իմ զարհուրելի դեմքը սաթի պես սև թաշկինակով,որպեսզի ոչ ոք չտեսնի այն այլանդակությունը, որով դրոշմել է ինձԲարձրյալը

 Երգ առաջին. «Թող իմ վերջին ժամին (քանզի ես գրում եմ այս տողերըմահվան մահճում պառկած) իմ շուրջը չլինեն հոգևոր հովիվներ: Շառաչողծովի մեջ կամ լեռան գագաթին ես ուզում եմ մեռնելբայց չեմ բարձրացնիաչքերս դեպի վեր: Ինչի՞ համար, չէ՞ որ ես գիտեմ, ինձ վիճակված է առհավետկորչել: Հավանաբար, որովհետև գերազանցում եմ ուրիշներին դաժանությամբ,որի դեմ ինքս անզոր եմ, սա բնածին է: Եվ դա չէ՞ արդյոք պատճառը, որ դուքպառկած եք իմ առաջ որպես մոխիր: Ավաղ, ես սխալվել եմ, իմհիվանդությունը սոսկ վաղացիկ տկարություն էր, և ես մեծ ափսոսանքովվերադառնում եմ կյանք»:

Երգ երկրորդ. «Հնարավո՞ր է արդյոք, որ ես սիրով ու խղճահարությամբ լցվեմմարդկային էակի նկատմամբ: Երբեք: Դեռ հազիվ լույս աշխարհ եկած, եսերդվեցի ատելություն տածել մարդկանց հանդեպ: Քանզի նրանք ատում ենինձ: Ավելի շուտ աշխարհը փուլ կգա, ավելի շուտ լեռները կպոկվեն իրենցտեղից և կարապների պես կսահեն ջրի երեսին, քան ես կպղծեմ ինձ՝ դիպչելովմարդու ձեռքին: Վայ նրան, ով ձեռք կմեկնի ինձ»:

Երգ երկրորդ. Երբեմն ոջլամազ Մալդորորը քարանում է և ակնդետ նայում էերկնքի փիրուզե հեռվին. Այդժամ նրան լսելի է դառնում պատրանքային միուրվականի ծաղրական քրքիջը: Նա ցնցվում է և բռնում է գլուխը: Դա իր խղճիձայնն է: Մալդորոր. «Ես ինքը Մոլդորորն եմ, նա, ով Աստծո համարհիշարժան մի օր վիժեցրեց երկնային աննալները, որոնք պղծված են նրաթվացյալ ամենազորության և անմահության մասին ստորագույն ստով: Ես նաեմ, ով մխրճվել է նրա թևատակերի մեջ իր չորս հարյուր ծծորդանոցշոշափուկներով, այնպես որ նա ճչում է ցավից: Ես ուշադիր հետևում եմ նրան:Թող երկիր չուղարկի խիղճն իր կտտանքներով: Ես սովորեցրել եմ մարդկանց,թե ինչպես հաղթահարել այն: Թերևս նրանք դեռ պիտի կատարելագործենիրենց արվեստը, բայց ինձ համար, ինչպես գիտես, խիղճը պակաս խոչընդոտէ, քան քամուց քշված ծղոտը»:

Երգ Երկրորդ. «Եթե ես կամ, ապա ես ուրիշը չեմ»:

 Կոմս Լոտրեամոնը (իսկական անունը Իսիդոր Լյուսյեն Դյուկաս) ծնվել էՄոնտեվիդեոյում, Ուրուգվայում ֆրանսիական դեսպանատան սպայիընտանիքում 1846 թ.: Մորը կորցնում է մեկ տարեկանում: Սովորում է Տարբեիլիցեյում: Հռետորություն և փիլիսոփայություն: Տարվում է մաթեմատիկայով ևնկարչությամբ: Սիրելի հեղինակների թվում են՝ Պոն, Բայրոնը, Շելլին,Միցկևիչը, դը Մյուսսեն և Բոդլերը: 1867 թ. ընդուվում է պոլիտեխնիկականուսումնարան Փարիզում, սակայն մեկ տարի անց թողնում է: Նյութականխնդիրերի բացակայությունը (հայրը մշտապես հովանավորում էր որդուն)թույլ է տալիս զբաղվել սիրելի գրականությամբ: Սկսում է գրել «Մալդորորիերգերը» արձակ պոեմը: 1868 թ. իր հաշվին և անանուն հրատարակում էառաջին երգը: Նոր խմբագրումը լույս է ընծայում 1869 թ. Կոմս Լոտրեամոնկեղծանվամբ: Այս անունը փոխառում է Էժեն Սյուի գոթական հանրահայտվեպից: Լոտրեամոնը՝ վեպի աստվածադրուժ և բացասական գծերով օժտվածայդ հակահերոսը, դառնում է Մալդորորի նախատիպը (Latréaumontնշանակում է ուրիշ Ամոն): 1969 թ., երբ ամբողջական ժողովածունտպագրված էր, բելգիացի հրատարակիչ Ալբեր Լակրուան չի հանձնում այնվաճառքի՝ վախենալով, որ այն չափազանց աստվածամերժ է և լավընդունելության չի արժանանա: Սպասելով իր գրքի լույսընծայմանը՝Լոտրեամոնը սկսում է աշխատել նոր տեքստի վրա, որը կոչված էրշարունակելու չարի իր «ֆենոմենոլոգիական նկարագրությունը»: Նորժողովածուն պիտի կոչվեր «Բարու գովերգում»: Որոշ հատվածներհրատարակում է. արդեն առանց կեղծանվան: Առաջին գրքի սկզբունքներըպիտի հիմնովին ճշգրտվեին և փոխարինվեին բարու ջատագովությամբ:Սակայն բանաստեղծին վիճակված չէր ավարտել աշխատանքը: 1970 թ. 24-ամյա Լոտրեամոնը անսպասելի մահանում է: Մահվան վկայականըպատճառների մասին ոչինչ չի հաղորդում:

Բանաստեղծություններից մեկում կա այսպիսի տող. «Ես չեմ թողնի հիշողություն»:

tarntercum