Լուիս Քերոլ. «Ալիսը հրաշքների աշխարհում» (1865 թ. համառոտ)

luis-karroll-alisa-v-strane-chudesԱլիսը փոքրիկ աղջիկ է, որն իր համար անսպասելիորեն զարմանալի ճանապարհորդություն է կատարում Հրաշքների Աշխարհ: Ծառի տակ նստած, շոգից թուլացած՝ նկատում է վազող ճագարին, որն ունի ժամացույց: Նայելով իր այդ ժամացույցին՝ ճագարն անվերջ կրկնում է, որ աշացավ: Այն, որ ճագարը խոսող է, Ալիսին չի զարմացնում: Հետաքրքրությունից վառվող Ալիսը նետվում է նրա ետևից ճագարաբնի մեջ և հայտնվում է ուղղահայաց թունելում: Վայրէջքն ավարտվում է, և նա հայտնվում է մեծ սրահում: Ճագարն անհետանում է, իսկ Ալիսը տեսնում է բազմաթիվ դռներ և սեղան, որի վրա դրված է ոսկե բանալի: Դրա օգնությամբ Ալիսը բացում է դռներից մեկը, որը տանում է դեպի հրաշալի այգի: Սակայն աղջիկը չի կարողանում անցնել դռնից, որովհետև մուտքը շատ փոքր է: Սեղանի վրա հայտնվում է սրվակ, որի վրա գրված է՝ «Խմիր ինձ»: Ալիսը սկսում է արագ փոքրանալ: Անհայտ է, թե որքան կշարունակվեր փոքրացումը, եթե ձեռքի տակ չհայտնվեր կարկանդակը, որի վրա գրված էր՝ «Կեր ինձ»: Կարկանդակը կծելուց հետո Ալիսը սկսում է մեծանալ: Ոտքերը մնում են ներքևում մեծ հեռավորության վրա: Սկսում է լաց լինել: Արցունքներից գոյանում է լիճ, որի մեջ թփրտում է փոքրիկ մուկը: Ցավոք, զրույցը մկան հետ չի ստացվում, քանի որ Ալիսը խոսում է կատուներից: Հայտնվում է ճագարը և առանց Ալիսի խնդրին որևէ ուշադրություն դարձնելու, ուղարկում է նրան իր ձեռնոցի ետևից: Ինքը ճագարը շտապում է դքսուհու մոտ: Ալիսը ճագարի տանը դարձյալ խմում է ինչ-որ սրվակից և նորից սկսում է աճել ու մեծանալ: Նրա վրա սկսում են քարեր նետել, որոնք վերածվում են կարկանդակների: Ուտելով կարկանդակից՝ Ալիսը դարձյալ փոքրանում է:

Հայտնվում է անտառում, որտեղ իր փոքր չափերի պատճառով քիչ է մնում շան ձագի բաժին դառնա: Բախվում է մեծ սնկի, որի վրա բազմել է նարգիլե ծխող թրթուրը: Թրթուրը զարմանում է, որ Ալիսը գոհ չէ իր երեք մատնաչափ հասակից: Թրթուրին այդ չափերը լիովին գոհացնում են: Վիրավորված Ալիսը հեռանում է՝ իր հետ վերցնելով սնկի մի կտոր: Հասնում է մի գեղեցիկ տան: Փորձում է սնկից և մի փոքր աճում է: Հիմա նրա հասակը ճիշտ այնքան է, որ թույլ է տալիս մտնել տուն: Հայտնվում է խոհանոցում, որտեղ խեղդուկ է: Խոհարարուհին ճաշ է եփում: Այստեղ է դքսուհին, որի ձեռքին լացող երեխա է: Այդ ամենին հետևում է ժպտացող Չեշիրյան կատուն: Դքսուհին Ալիսին նետում է փաթերը, որից լսվում է լացող երեխայի ձայնը: Ալիսը դուրս է գալիս տանից և փաթեթի մեջ հայտնաբերում փոքրիկ գոճու:

Ալիսի առաջ նորից հայտնվում է Չեշիրյան կատուն: Սա բացատրում է, որ եթե Ալիսի համար միևնույն է, թե որտեղ կհասնի, ապա միևնույն է, թե որ ուղղությամբ նա կշարժվի: Ապացուցում է, որ այդ երկրում բոլորը աննորմալ են: Հետո նա անհետանում է: Բայց աստիճանաբար: Նախ մարմինը, իսկ հետո՝ ժպիտը: Հետո կատվի գլուխը նորից հայտնվում է, այնպես որ երբ գալիս է Փոսիկի թագուհին և հրամայում է կտրել նրա գլուխը, այդ խնդիրը դահճի համար դառնում է անլուծելի: Չէ՞ որ անհնար է կտրել գլուխը, եթե մարմինը չկա:

Ալիսը շարժվում է խելագար Մարտյան նապաստակի մոտ և հասնում է ճիշտ թեյի ժամին: Նապաստակը թեյ է խմում իր նման խելագար Գլխարկագործի հետ: Նրանք ստիպված են թեյ խմել օրական ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ անվերջ, որովհետև նրանք պատժված են Ժամանակը սպանել փորձելու համար: Քանի որ սրանք ծաղրում են Ալիսին, աղջիկն այստեղ երկար չի մնում: Հայտնվում է թագուհու այգում, որտեղ այգեպանները կարմիր են ներկում սպիտակ վարդերը: Հայտնվում են Փոսիկի թագավորը և թագուհին: Նրանց ուղեկցում են մյուս խաղաթղթերը: Թագուհին աջ ու ձախ պահանջում է կտրել գլուխները: Ալիսը, իհարկե, չի վախենում, քանի որ սրանք ընդամենը խաղաթղթեր են:

Հավաքվում են դատարանի դահլիճում, որտեղ դատում են Փոսիկի վալետին: Նրան դատում են այն բանի համար, որ ըստ հին անգլիական երգի նա գողացել է թագուհուց կարկանդակները: Վախվորած վկաները տալիս են ամենատարօրինակ վկայությունները: Կանչում են նաև Ալիսին, որը նորից մեծանում է և հասնում է իր բնական չափին: Թագավորն ու թագուհին չեն կարողանում վախեցնել նրան, և Ալիսի առողջ տրամաբանությունը քարը քարին չի թողնում նրանց փաստարկներից: Երբ նրան սպառնում են մահապատժի ենթարկել, Ալիսը հայտարարում է, որ նրանք ընդամենը խաղաթղթի կապուկ են: Կախարդանքն անհետանում է: Ալիսն արթնանում է այնտեղ, որտեղ առաջին անգամ նկատել էր ժամացույցով ճագարին: Ուրեմն դա երազ էր…    

tarntercum