Լուկրեցիուս. «Իրերի բնության մասին» (համառոտ)

LukreciusՓիլիսոփայական պոեմը բաղկացած է 6 գրքից: Առաջին գրքումպոետը դիմում է Վեներային, որ նա օգնի իրեն Մեմիուսիձոնված այս պոեմը շարադրել և գեղեցկություն պարգևել իրգրչին, քանզի պատրաստվում է քննել երկնքի և աստվածներիէությունը և իրերի ու երևույթների սկիզբը: Այնուհետևփառաբանում է հույն փիլիսոփա Էպիկուրին, որին համարում էիր ուսուցիչը: Աստվածների մերժման մեջ օգտվում էԻփիգենիայի մասին պատմությունից՝ ցույց տալու համար, որաստվածավախությունը թունավորում է մարդկանց երկյուղով,իսկ մարգարեներն ընդունակ են հորինել ամեն տեսակ ցնորաբանություններ:  

Առաջին գրքի փիլիսոփայական թեզն այն այն մասին է, թե ինչը չի կարող ոչնչանալ ևայն մասին, որ իրերը չեն կարող ոչնչից գոյանալ, իսկ գոյանալով՝ ոչնչանալ, որովհետևամեն բան ծնվում է գոյություն ունեցող մատերիայից: Մատերիան հավերժական է:Բնությունը ղեկավարում է իրերը անտեսանելի մասնիկների միջոցով: Դրանք անբաժանատոմներն են: Լուկրեցիուսը մերժում է կրակի, որպես բացարձակ նախատարրի մասինՀերակլիտոսի ուսմունքը: Նմանապես մերժում է նաև Էմպեդոկլեսի և Անաքսագորասիուսմունքները: Երկրորդ գրքի մեջ քննում է ատոմների շարժման, դրանց շարժմանարագության, դրանց զուգակցման և այլ խնդիրներ, աստվածների չմասնակցությունըտիեզերքի արարմանը, կյանքի ու զգացմունքի ծագումը, աշխարհի մահացմաննշանները:

Երրորդ գրքի մեջ շարադրում է իր խորհրդածությունները մարդկային հոգու մասին:Հոգին և ոգին կազմում են մի էություն և իշխում մարմնի վրա: Բաղկացած ենանտեսանելի մանր մասերից՝ ատոմներից: Մերժելով հոգու անմահությունը Լուկրեցիուսըմերժում է միաժամանակ նաև հոգու տեղափոխությունը մի մարմնից մյուսը:Նաքննադատում է Պլատոնի իդեալիզմը և ոգու տեղափոխության պլատոնյան ուսմունքը:Խելքն ըստ Լուկրեցիուսի ապրում է մարդու կրքի մեջ, իսկ հոգին սփռված է ողջ մարմնով:Մահից հետո հոգին քայքայվում է ինչպես մարմինը: Մարդը չպետք է վախենահանդերձյալ երևակայական աշխարհից, որը հույները կոչել են տարտարոս, և այնտանջանքներից, որ իբր սպասում են նրան այնտեղ: Երրորդ գիրքն ավարտվում էմահվան անխուսափելիության մասին մտորումներով: Մահին ենթակա են ոչ միայնսովորական մարդիկ, այլև աշխարհի հզորները՝ Սկիպիոնը, Դեմոկրիտը, Էպիկուրը

Չորրորդ գրքում Լուկրեցիուսը շարադրում է իր մտքերը իմացաբանության, մարդուզգացմունքների և իմացական բովանդակ աշխարհի մասին: Ճանաչողության աղբյուրըզգայականությունն է: Առարկայից անջատվում են փոքրիկ մասնիկներ, որոնք հասնում ենմարդուն և զգայարանների միջոցով տպավորվում նրա մտքում: Զգայարանները չենխաբում մարդուն և նա ճանաչում է առարկան, ինչպես որ այն կա:

Հինգերորդ գրքում հաղորդվում է, թե ինչպես է աշխարհը ստեղծվել «մահկանացումարմնից» և ունեցել է սկիզբ, ինչպես են ստեղծվել ծովը, երկինքը, աստղերը, արևը,լուսինը, կենդանի էակները: Այդ բոլորն ունի վախճան և ավարտ: Բոլոր էակներից միայնմարդն է օժտված բանականությամբ, բնությունը զուրկ է բանականությունից, հետևաբարայն չունի աստվածային զգայականություն: Կրակը առաջին անգամ մարդուն տվել էկայծակը և ոչ աստվածները: Կարիքը հարկադրել է մարդուն անուններ տալ իրերին:Նախապես մարդիկ արտաբերել են միայն հնչյուններ, իսկ հետո՝ անցել հոդաբաշխխոսքի: Կրակի գյուտը խթանել է մարդկության գյուտարարությունը և զարգացումը:Հինգերորդ գրքի վերջում Լուկրեցիուսը գրում է մետաղների գյուտի մասին: Դա թույլտվեց մարդուն գործիքներ ունենալ և տարբեր իրեր պատրաստել՝ հագուստ, սպասք,կահավորանքԱռանձին ոգևորությամբ է Լուկրեցիուսը նկարագրում երկրագործականաշխատանքը:

Վեցերորդ գիրքը սկսվում է Աթենքի գովքից: Այդ քաղաքը ծնել է Էպիկուրին: Մարդուսնահավատության երկյուղը պիտի ցրի հենց բնությունը: Բոլոր երևույթներըինքնաբացատրվող են և կարիք չկա դիմելու գերբնական ուժերին դրանք բացատրելուհամար: Գիրքն ավարտվում է Աթենքի համաճարակի նկարագրությամբ: Այստեղ պոետընպատակ ունի ցույց տալու մարդու անզորությունը բնության ուժի առաջ:

tarntercum