Լևոն Շանթ. «Հին աստվածներ» (1909 թ. համառոտ)

levon-shant-hin-asvacner «Հազարամյակ մը մեզմե առաջ»։ Սևանակղզում իշխանուհի Մարիամինախաձեռնությամբ կառուցվում է եկեղեցի:Վանահայրն անհամբեր սպասում էշինարարության ավարտին, որպեսզի ի վերջոկարողանա նվիրագործել այն Աստծո Երկնավորիշխանության փառաբանմանը։

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցածեկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայիանձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Այդօրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնիխաղաղությունը: Իշխանի դուսրը՝ Սեդան, ցերեկ-գիշեր, արթմնի, թե երազում,որպես ուրվական այցելում է աբեղային և աշխարհիկ կյանք մտնելու կոչ անում։

Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրն ի դեմս նրա տեսնում է համախոհ և հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի,ուստի աբեղայի ճանապարհից շեղվելն ու տառապելը մեծ հիասթափությամբու ցավով է ընդունում:

Միաժամանակ վանահայրը դժվարությամբ խոստովանում է ինքն իրեն, որկառուցվող եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկիներիտասարդի և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որըդեռ վառվում է երկուսի հոգում, ինչպես մոխրի տակ թաքնված կրակը։ Կամքիմեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրոշունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակիհամար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը, որ ազատ կլինի անձնական տարրերի ներկայությունից։

Սակայն նրա ջանքերը զուր են։ Նրա ողբերգությունն ավելի անտանելի է դառնում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքներիհերոսուհու կանչերին՝ գնալ դեպի արևը, աբեղան իրեն նետում է լիճը: Մինչայդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվում են ավերել արդենկառուցված եկեղեցին ու կառուցել նորը։

Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրըհեռանում է կղզուց, գնում է փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնքկհասկանան և կօգնեն կառուցելու իր եկեղեցին, որի «Հիմքը իմբանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու էհավատս»։

tarntercum