Լև Տոլստոյ. «Հարություն» (1889 թ. համառոտ)

tolstou-voskresenieՈրքան էլ մարդիկ փչացնեն երկիրը նավթով ու ածուխով, գարունը գարուն է մնում: Արևը ջերմացնում է, խոտը՝ աճում և կանաչում:

Գարնանային այսպիսի մի օր, ավելի ստույգ՝ապրիլի 28-ին, նախանցյալ դարիիննսունականներին մոսկովյան բանտերիցմեկում հսկիչը բացում է խուցերից մեկի դուռը ևբղավում է՝ Մասլովա´, դատի ժամն է:

Այս բանտարկյալուհու պատմությունն ամենասովորականն է: Նա ծնվել էհասարակ կնոջ և գնչուի կապից գյուղում և ապրել է քույրկալվածատիրուհիների մոտ: Երեք տարեկանում Կատյուշան կորցնում է մորը ևծեր տիկինները նրան իրենց մոտ են վերցնում: Դառնում է նրանց կիսասանըկիսաաղախինը: Երբ Կատյուշան 16 տարեկան է, նրանց այցելում էտիրուհիների երիտասարդ ազգականը: Նա ուսանող է, ունի իշխանականծագում: Կատյուշան սիրահարվում է նրան:

Մի քանի տարի անց նույն այդ ազգականը, որը նոր է կարգվել սպա և արդենայլասերվել է զինվորական ծառայությամբ, պատերազմի գնալուց առաջ նորիցայցելում է իր ծեր ազգականուհիներին: Մնում է կալվածքում չորս օր,գայթակղում է Կատյուշային և բաժանվելիս տալիս է նրան հարյուրռուբլանոց:Մի քանի ամիս անց Մասլովան հասկանում է, որ հղի է: Կոպիտ խոսքեր էասում տիրուհիներին, որոնց համար հետո կզղջա, պահանջում է իր հաշիվը ևհեռանում է նրանցից՝ բնակվելով գինի վաճառող մի կնոջ մոտ:Ծննդաբերությունը հեշտ է անցնում: Սակայն ծնունդն ընդունող կինըվարակում է Կատյային տենդով և ծնված երեխային տանում են մանկատուն,որտեղ սա շուտով մահանում է: Որոշ ժամանակ անց Մասլովային, որն արդենմի քանի հովանավորներ է փոխել, այցելում է հասարակաց տուն աղջիկներմատակակարող մի կին և Կատյուշայի համաձայնությամբ տանում է նրանԿիտաևայի հայտնի տունը: Այդ տանն անցկացրած յոթերորդ տարում նրանբանտ են նստեցնում և հիմա տանում են դատելու մարդասպանների և գողերիհետ միասին:

Այդ նույն ժամանակ իշխան Դմիտրի Իվանովիչ Նեխլյուդովը՝ արդենհիշատակված կալվածատեր տիկնանց ազգականը, առավոտյան անկողնումպառկած հիշում է հարուստ Կորչագինների մոտ երեկույթի մասին, որոնցդստեր հետ պատրաստվում է ամուսնանալ: Ավելի ուշ, սուրճ խմելուց հետո, նամոտենում է դատարանի մուտքին և արդեն որպես երդվյալ ատենակալ դիտում էմեղադրյալներին, որոնք մեղադրվում են առևտրականին թալանելունպատակով նրան թունավորելու մեջ: Հանկարծ նրան նայող երկու սև աչքերըինչոր սև և սարսափելի բան են հիշեցնում: Այո, նա է, Կատյուշան, որինառաջին անգամ տեսել է համալսարանում երրորդ կուրսում, երբ ամռանըայցելել էր իր ազգականուհիներին: Սակայն Նեխլյուդովը դեռ չի ենթարկվումզղջմանը, որը սկսում է խոսել նրա մեջ: Տեղի ունեցածը ներկայանում է նրանորպես տհաճ պատահականություն, որը կանցնի և չի խախտի նրա նեկայիսկյանքը: Դատը շարունակվում է, և երդվյալ ատենակալները պիտի վճիռկայացնեն: Մասլովան, որն ակնհայտորեն անմեղ է, մեղավոր է ճանաչվում:Անգամ դատարանի նախագահը զարմանում է, որ ատենակալները մոռանումեն ավելացնել, որ Մասլովայի գործողություններում  կանխամտածվածսպանության նպատակ չի եղել: Ստացվում է, որ կինը չի գողացել, չի կողոպտել,սակայն առանց որևէ պատճառի թունավորել է առևտրականին: Նրանդատապարտում են ուղղիչ աշխատանքների:

Նեխլյուդովը Միսսի Կորչագինայի տնից վերադառնալով՝ ամոթ և գարշանք էզգումՀիշում է սևաչյա կալանված կնոջը: Ինչպես է այդ կինը լաց լինում՝լսելով դատավճիռը: Ամուսնությունը Միսսիի հետ սկսում է նրան անհնարթվալ: Աղոթում է Աստծուն, խնդրում է օգնել և նրա մեջ ապրող Աստվածարթնանում է: Զգում է, որ կարող է անել ամենայն լավը, որ տրված է անելմարդուն: Հանդիպում է Կատյուշային: Ասում է, որ եկել է ներողությունխնդրելու, որ ուզում է քավել մեղքը: Կատյուշան պատասխանում է, որ եղածըանցյալ է: Նեխլյուդովին թվում էր, որ Կատյուշան կփափկի և կգնահատի իրպատրաստակամությունը, սակայն նա տեսնում է իր առաջ անառակ կնոջ, որնանգամ չի ամաչում իր կարգավիճակից: Հաջորդ այցի ժամանակ գտնում էՄասլովային հարբած: Այդուհանդերձ, հայտարարում է, որ պիտի ամուսնանանրա հետ և այդկերպ քավի իր մեղքը Աստծո առաջ: Մասլովան պատասխանումէ, որ ավելի շուտ կկախի իրեն, քան կամուսնանա իշխանի հետ:

Նեխլյուդովը ձեռնամուխ է լինում Մասլովայի արդարացման գործին:Հրաժարվում է երդվյալ ատենակալի իր պաշտոնից՝ համարելով, որդատարանը անիմաստ հաստատություն է: Մասլովային չթողնելու և նրա հետամուսնանալու որոշումը վերջնական է: Պատրաստվում է մեկնել Պետերբուրգ,որտեղ Մասլովայի գործը լսվելու է սենատում: Եթե բարձր դուռ դիմումը ևս մնաանպատասխան, ապա նա կմեկնի Մասլովայի հետևից Սիբիր: Մեկնում է իրգյուղերը և օգտագործման է հանձնում հողը իր գյուղացիներին՝ ազատելովսրանց հողատերի առաջ որևէ պարտավորությունից: Սակայն ինչոր տխուրզգացում է համակում նրան: Նրան թվում է, որ գյուղացիները ինչոր ուրիշ բանիկարիք էլ ունեն, և նա չի տվել դա իրենց:

Գյուղ այցելելուց հետո Նեխլյուդովը զզվանք է զգում այն միջավայրի հանդեպ,որում ապրել է: Ծանոթանալով կալանավորվածների պայմաններին՝ իսկույն միքանի գործ է սկսում: Սենատում Մասլովայի գործից բացի հայտնվում ենդիմումներ մի քանի քաղաքական բանտարկյալների և Կովկաս աքսորվողաղանդավորների գործով:

Մի օր, սակայն, Նեխլյուդովին թվում է, որ նրա նախաձեռնությունը դատարկ,անօգուտ, իսկ ամենակարևորը արհեստական է: Մյուս կողմից վերադարձընախորդ կյանքին կնշանակի մահ: Վերադառնալով Մոսկվա՝ նա հաղորդում էՄասլովային, որ սենատը հաստատել է դատարանի որոշումը և պետք էպատրաստվել Սիբիր ուղևորվելուն:

Ճանապարհին Նեխլյուդովը կարողանում է այնպես կազմակերպել, որՄասլովային տանեն ոչ թե քրեական հանցագործների, այլ  քաղաքականներիհետ: Նրա հետ են Մարյա Շետինինան և Վլադիմիր Սիմոնսոնը: Կատյուշայինքաղաքական բանտարկյալների հետ կյանքը լավն է թվում: Երկար ճանապարհըամրացնում է նրա առողջությունը, իսկ նոր ընկերները արթնացնում են նրա մեջնոր հետաքրքրություններ: Սկսում է շնորհակալ լինել իր ճակատագրին, քանզիառանց դատապարտված լինելու չէր ճանաչի բոլոր այդ հրաշալի մարդկանց:Սիմոնսոնը սիրահարվում է Կատյուշային, և դա բարձրացնում է վերջինիս իրիսկ աչքերում: Նա ստիպված է լինել հնարավորինս լավը: Նեխլյուդովը նրանամուսնություն է առաջարկում մեծահոգությունից, իսկ Սիմոնսոնը՝ սիրուց: Եվերբ վերջապես Նեխլյուդովը բերում է Կատյուշային շնորհված ներման լուրը,վերջինս հայտնում է, որ կմնա այնտեղ, որտեղ Սիմոնսոնն է:

Նեխլյուդովը, զգալով այս ամենը վերլուծելու անհրաժեշտություն, գալիս է տեղիհյուրանոցը: Կատյուշային նա պետք չէ: Բայց դա չի տանջում նրան:Հասարակական անարդարությունը, որ նա տեսել է, պահանջում էգործունեություն: Այդ չարիքը հաղթահարելու արմատական միջոցը նրան թվումէ անհաս: Նստում է բազկաթոռին և նկատում է մի անգլիացու նվիրածԱվետարանը: «Բոլոր հարցերի լուծումն այստեղ է»,- մտածում է նա: Սկսում էկարդալ պատահական բացված տեղից: Բացվում է Մատթեոսի տասնութերորդգլուխը: Այդ պահից Նեխլյուդովի համար սկսվում է նոր կյանք:

tarntercum