Մկների ժողովը
Սով էր մկստանում: Պատճառն էր լկստան կատուն: Մկները հավաքվում են ժողովի և որոշում են զանգ կախել կատվի վզից, որպեսզի կարողանան լսել նրա մոտենալը: Սակայն ոչ ոք իր վրա չի վերցնում այդ վտանգավոր նախաձեռնությունը:
Խոզն ու ագռավը
Մի դարավոր կաղնու տակ ագահ խոզը այնքան կաղին է ուտում, որ ընկնում ու փռվում է: Զարթնում է քնից ուտակից փորում է ծառի արմատները: –Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,- հարցնում է վերևից ագռավը,-
Խա՞ղ ես անում ծառի հետ, կչորանա արմատից:
–Չորանում է՝ չորանա, ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա, միայն թե կաղին ունենամ, ուտեմ,պառկեմ, գիրանամ:
–Ա՛յ ապերախտ կենդանի, ով քեզ նման վիզ ունի, կույր աչքերով չի կարող տեսնել, որհյութալի կաղինը միայն ծառն է տալիս,- ասաց ագռավը խոզուկին:
Վատ ընկերը
Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկա աղվեսը: Մեկն էլ մի պառավ գայլ է, որն ասում է.– Արքա, ախր ի՞նչ կա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:
Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում է.
– Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջըգտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք–տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:
Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին:Կողը քրտնեց: Դողը անցավ:
Ագռավն ու աղվեսը
Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:
Աքլորն ու մարգարիտը
Աքլորը քուջուջ անելիս մարգարիտ է գտնում: Պիտանի բան չհամարելով, որոշում է տալ մարգարիտը այն հիմարին, որը գին կտա այդ քարին: Իր համար մեկ գարու հատիկը արժե հազար այսպիսի մարգարտահատիկ:
Կարիճն ու գորտը
Կարիճը խնդրում է գորտին, որ իրեն մեջքին նստեցնի և լճի մյուս ափը տանի: Գորտը նստեցնում է կարիճին իր մեջքին և սկսում է լողալ: Սակայն կարիճը չի համբերում և խայթում է գորտին: Երկուսն էլ խեղդվում են:
Ես
Ագռավը խեցգետին է որսում և կտուցի մեջ առած նստում ճյուղին: Խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի կեղտոտը: Ագռավը սեղմում է կտուցը և ասում է.
-Դու:
Բայց երբ խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի նախշունը, ագռավը բաց է անում կտուցը և ասում է.
-Ես:
Խեցգետինը վայր է ընկնում նրա կտուցից և փրկվում է: