Կիրակոս Գանձակեցի. « Հայոց պատմություն » (XIII դար համառոտ)

kirakos-gajgakeci-patmutyun-hayocԿիրակոս Գանձակեցու գրչին պատկանող աշխատությունների մեջ նախ նշվում է Տոնապատճառ-տոնացույցը Հայսմավուրքը): Այս աշխատությունը Կիրակոսից առաջ կազմված է եղել: Բայց Կիրակոսը քաջածանոթ լինելով հայ եկեղեցական գրականությանը, հավաքում է այն բոլոր եկեղեցական-տոնական գրվածքները, որոնք այդ Հայսմավուրքի մեջ չեն ընդգրկվել: Նա ավելացրել է Հայսմավուրքին մեկ հարյուր յոթանասուն ճառ:

Գանձակեցին հայ մատենագրության պատմության մեջ պատվավոր և ուրույն տեղ ունի«Հայոց պատմություն» մեծարժեք պատմագրական երկով։ Գրքի առաջաբանում հեղինակը գրում է. «Որպեսզի սա մեզ համար լինի մահարձան, ոչ թե Աբիսողոմի քարի նմանությամբ,այլ կենդանի»: Երկը պահպավել է տարբեր վերնագրերով։ Պատմագիրը սկսել է գրել այն1241 թ. և ըստ վերջին եզրակացությունների, խորագրել է այսպես՝ «Համառօտ պատմութիւնժամանակաց ի սրբոյն Գրիգորէ մինչև ցյետին աւուրս թևացեալ, արարեալ Կիւրակոսիվարդապետի ի մեծահռչակ ուխտն Գետկայ»։ Պատմությունը բաժանված է երկու հիմնականմասերի, որոնք իրենց հերթին բաժանվում են 65 (ԿԵ) գլուխների։ Երկը անավարտ է: Առաջաբանը նվիրված է Պատմության գրության հանգամանքներին, իսկ առաջին մասըսկսվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատի և հիմնականում նրանց անունների հետ կապվածքրիստոնեության՝ Հայաստանում պաշտոնական կրոն դառնալու կապակցությամբ տեղիունեցած իրադարձությունների նկարագրությամբ։ Այստեղ հեղինակը թեև նախորդմատենագիրներից օգտվելով է ամփոփել մինչև XII դ. վերջին տասնամյակները կատարվածդեպքերը, ներառյալ նաև Կիլիկիայի հայկական պետականության տվյալժամանակահատվածի պատմությունը, բայց դեռ անհայտ որոշ բնագրերի և ավանդականբանավոր պատումների հիման վրա լրացուցիչ շատ օգտակար նյութ է հաղորդել։

Գանձակեցին իր նպատակն իրագործել է սույն աշխատության հատկապես երկրորդմասում, որն ավելի ընդարձակ և ինքնուրույն է, ուստի և ավելի արժեքավոր։ Գրեթեամբողջությամբ այն շարադրված է իրադարձություններին ականատես և ականջալուրհեղինակի գրչով, անմիջական և ստույգ է։ Հանգամանորեն ներկայացված էտասներկուերորդ դարի վերջերից մինչև 1265-1266 թվականները հասնող խիստ հետաքրքիրժամանակաշրջանի պատմությունը։ Կիրակոսը ծրագրել էր սերունդներին թողնելմոնղոլների տիրապետության շրջանի պատմությունը: Նա հանգամանորեն պատմում էտասներկուերորդ դարավերջին Վրաստանի ռազմական ու քաղաքական հզորացման և հայվրացական միասնության, Զաքարյանների ժամանակ Հայաստանի՝ սելջուկների լծիցազատագրման, քաղաքական, սոցիալտնտեսական ու մշակութային կյանքիաշխուժացման մասին։

Բայց շուտով սելջուկ էմիրությունների դեմ մղվող շարունակական կռիվների և Խորասանիսուլթան Ջալալէդդինի հրոսակների ասպատակությունների հետևանքով իրավիճակը փոխվում է ինչպես հայերի, այնպես էլ վրացիների համար։ Այնուհետև Գանձակեցին սկսումէ պատմել մոնղոլների անդրկովկասյան արշավանքների մասին` սկզբից մինչև 1260-ականթվականները, որքանով դրանք առնչվում են Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նաընթերցողին ներկայացնում է ոչ միայն մոնղոլների հաղթական արշավանքների,ավարառության, համատարած կոտորածների պատկերը, այլև նկարագրում է նրանց ցույցտրված հերոսական դիմադրությունը, ժողովրդական ընդվզումները և շատ այլ պատմականհետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ։ Հատկապես կարևոր է այն, որԳանձակեցին բավական լայն տեղ է հատկացրել հայ ժողովրդի՝ այդ ժամանակաշրջանիսոցիալտնտեսական, իրավահասարակական պայմաններին և հոգևոր մշակութայիներևույթներին։

Թաթարմոնղոլական հրոսակները ռազմական հաճախադեպ գործողություններով ջլատումէին երկրի ռազմունակ ուժերը, կործանում քաղաքներն ու շեները, քայքայումշինարարական կյանքն ու տնտեսությունը։ Մոնղոլների վարած հատուկ տնտեսականքաղաքականության հետևանքով թեև առաջին հերթին քայքայվում էր Հայաստանիերկրագործական տնտեսությունը, բայց և մեծապես վնասվում էր քաղաքային կյանքը,արհեստագործության և տարանցիկ առևտրի զարգացումը։ Այսպիսի հանգամանքներում աճում էր տարագիրների թիվը: Երկիրը լքում էին հատկապես քաղաքային տարրն ուարհեստավորական խավերը։

Գանձակեցու Պատմության մեջ կարևոր տեղեկություններ կան մոնղոլների մասին՝ նրանցարտաքինի, նիստուկացի, կենցաղային և ազգագրական բնույթի առանձնահատուկիրողությունների, հոգևորբարոյական խառնվածքի և լեզվի վերաբերյալ։ Գանձակեցինպատմաճանաչողական կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև ժողովրդի, սոցիալքաղաքական ելույթների, աղանդավորական շարժումների, ֆեոդալական և եկեղեցականիշխանությունների գոյավիճակի ու վարքագծի, նրանց առավել ականավորներկայացուցիչներից ոմանց ռազմական, քաղաքական, հոգևոր և գիտամշակութայինգործունեության մասին։ Նա բավական հանգամանալից տեղեկություններ է հաղորդումհատկապես Հովհաննես Սարկավագի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, ՆերսեսԼամբրոնացու, Լևոն Բ և Հեթում Ա թագավորների, Զաքարյան տոհմի ներկայացուցիչների,Մխիթար Գոշի, Հովհաննես Վանականի մասին։ Պատմիչր բավական ընդարձակ տեղ էհատկացնում եկեղեցուն, եկեղեցականությանը, դավաբանական խնդիրներին, որոնք շատէին զբաղեցնում միջնադարյան Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև ազգայինհասարակական ու քաղաքական միտքը։ Հիշատակում է նաև բնական աղետները`երկրաշարժերն ու մարախը, որոնք ծանր հետք էին թողել երկրի տնտեսական կյանքում։Նա անհրաժեշտորեն և նպատակադրված ջանում է զուգահեռաբար մատուցել Վրաստանի,Աղվանքի և Կիլիկյան հայկական պետականության պատմությունը:

Կիրակոս Գանձակեցին ճշմարտաբան պատմիչ է։ Շարադրանքի համեմատաբար ավելառարկայական բնույթի, լայն ընդգրկման և ականատեսի վկայություն լինելու շնորհիվ,նրա Պատմությունը իրավամբ համարվում է հայ պատմագրության լավագույն երկերիցմեկը: Նրա պատմական աշխարհայացքը խարսխված է Աստծո ամենուր և ամենազորլինելու հավատքի վրա, ուստի, պատմությունն էլ, ըստ այդմ, շարժվում է միայն Աստուծոգիտությամբ ու թելադրանքով, հետևաբար հարկ չկա մանրակրկիտ որոնելու պատմականեղելությունների պատճառական կապը երկրի վրա, ռազմաքաղաքական կամ տնտեսականզանազան ոլորտներում։

Իր Պատմության գրության ընթացքում Գանձակեցին օգտագործել է բազմաթիվ աղբյուրներ։Իր երկի առաջին մասում դիմել է գրեթե բոլոր նախորդ հայ պատմագրականաշխատություններին: Մի քանիսի ազդեցությունը ակնհայտ է նաև նրա գրելաձևի ուկիրառած լեզվաոճական ու արտահայտչական ձևերի վրա։ Նա միաժամանակ օգտվել է հայթարգմանական գրականությունից, կրոնական, կանոնական ու եկեղեցավարչականհարցերի վերաբերյալ բազմաթիվ երկերից (որոնց մի քանիսի բնագրերը բերել էամբողջությամբ), ինչպես նաև անցյալի հայ բանահյուսությունից ու տվյալ շրջանիժողովրդական զրույցներից և ականատեսների վկայություններից։

tarntercum