Վեպում պատկերված է 1918-20 թթ. Հայաստանը` հայերիպայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը,Դաշնակցական Հայաստանի կամ Առաջին Հանրապետությանտարիներն ու Հայաստանում սովետական կարգերիհաստատման բարդ ընթացքը։ Այդ ամենի ֆոնի վրա հեռավորնավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթումքաղաքում նավ է գնում, գնացքով բերում է Հայաստան,այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ, որտեղ ամենատարբեր պատճառներով նավը երկար ժամանակկանգնած է մնում։
Նավը մտահղացված է որպես ընթացքի, շարժման և զարգացման խորհրդանիշ, իսկ լեռը՝Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում էհայոց պետականության վերականգնումը, ինչպես նաև հոգևոր Հայաստանի երազանքը, որը անքակտելի է պետականություն ունեցող Հայաստանի գաղափարից։
Վեպի առաջին տարբերակում Հերյանին այդպես էլ չի հաջողվում նավը հասցնել Սևան,սակայն վեպի երկրորդ տարբերակում իշխանության եկած կոմունիստները Հերյանինօգնում են նավը հասցնել Սևան։
Ցարական նախկին սպա Միշա Թումանյանը, որի կերպարը տրված է Հերյանի կերպարին զուգահեռ, նույնպես նավապետ է, սակայն նա, ի տարբերություն Հերյանի, տեղում նավ էկառուցել և նավարկում է Սևանա լճում։
Հերյանին հակադրվում է վեպի մեկ այլ գործող անձ ևս: Պետրոս Մարկը, որը վերադարձել էՀայաստան, հայրենասիրության վերաբերյալ ճառեր է արտասանում, բայց նրա «օգնությունը» հայրենի երկրին միայն դրանով է սահմանափակվում։