Կորյուն. « Վարք Մաշտոցի » (V դար համառոտ)

koryun-varq-mashtociԿորյունը գրել է իր երկը Հովսեփ կաթողիկոսի հանձնարարությամբ։ Ամբողջական վերնագիրը հնչում է այսպես. «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի»: Երկի գրության թվականը որոշելու համար հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, իսկ Վասակ Սյունին, որին Եղիշեն տալիս է դավաճանի միանշանակ որակավորում, ներկայացված է դրական գույներով։ Վարքագրությունը պահպանվել է երկու  խմբագրությամբ` ընդարձակ և համառոտ։ Հավանական է, որ Կորյունի գրչին է պատկանում ընդարձակը, իսկ համառոտը հետագա՝ VI—IX դարերում փոփոխությունների ենթարկված տարբերակ է՝ կատարված հիմնականում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ազդեցությամբ։ Հեղինակնանձամբ մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի գործերին որպես արբանյակ։Նախաբանում Կորյունին հուզում է հետևյալ հարցը. արդյո՞ք կարելի է գրել կատարյալմարդկանց վարքը:  Պատասխանը հակիրճ է. կատարյալ մարդկանց վարքը պիտի գրվիսերունդներին որպես օրինակ ծառայելու համար։

Հաղորդվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան վայրը, որ նրա հոր անունը Վարդան է, հիշատակում է զինվորական ծառայության, կրթության, արքունի գործունեության, Գողթն գավառում ծավալած քարոզչության, ապա՝ գրերի գյուտի մասին: 

Նշվում է, որ գրերի ստեղծմամբ Հայաստանում մտահոգ էր ոչ միայն հոգևոր, այլևաշխարհիկ իշխանությունը։ Երբ Մեսրոպը և Սահակ Պարթևը Վռամշապուհ թագավորինհայտնում են իրենց մտադրության մասին, թագավորը տեղեկացնում է, թե իրեն հաղորդելեն, որ Դանիել անունով մի ասորի հոգևորականի մոտ կան հայոց գրեր։ ՎռամշապուհըՎահրիճ անունով մեկին ուղարկում է Հաբել երեցի մոտ, որը Դանիել եպիսկոպոսիմերձավորներից է, և բերել է տալիս նշված գրերը։ Սակայն պարզվում է որ դրանք չենբավարարում հայերենի հնչյունական համակարգին։ Եվ Մեսրոպ Մաշտոցը հանձն է առնումստեղծել հայերեն տառերը։ Այդ նպատակով իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա ևՍամոսատ, որտեղ անցնում է տքնաջան աշխատանքի։ Եդեսիայում էլ, ինչպես գրում էԿորյունը, Մաշտոցը «իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերենլեզվի նշանագրեր»։ Սամոսատում էլ Հռոփանոս անունով մի հույն գրագրի հետ միասին«նշանագրերի բոլոր զանազանությունները՝ բարակն ու հաստը, կարճն ու երկայնը,առանձինն ու կրկնավորն ամբողջապես հորինելուց և վերջացնելուց հետո՝ ձեռնարկում էթարգ֊մանություն՝ դիմելով երկու մարդկանց, իր աշակերտներին, որոնցից առաջինիանունը Հովհան է, Եկեղյաց գավառից և երկրորդինը՝ Հովսեփ, Պաղնական տնից»:

Կորյունը նկարագրում է Մաշտոցին ցույց տրված այն հանդիսավոր ու ջերմընդունելությունը, երբ նա վերադառնում է Սամոսատից` բերելով հայերեն նշանագրերը. «Երբ եկավ, մոտեցավ թագավորական քաղաքին, իմաց տվեցին թագավորին և սուրբեպիսկոպոսին։ Նրանք նախարարագունդ ավագանու բոլոր բազմությունն առնելով՝քաղաքից դուրս եկան, Ռահ գետի ափին դիմավորեցին Երանելիին։ Եվ ցանկալի ողջույնըմիմյանց տալուց հետո՝ այնտեղից ցնծության ձայներով և հոգևոր երգերով ու բարձրաձայնօրհնություններով ետ դարձան քաղաքը, և տոնական ուրախությամբ անց կացրին օրերը»:

Այնուհետև Կորյունը պատմում է Մաշտոցի՝ ինչպես Վաղարշապատում, այնպես էլՀայաստանի գավառներում ծավալած ուսուցչական գործունեության և թարգմանչականաշխատանքի մասին։ Գրերի գյուտից հետո Մաշտոցը նախ ուղևորվում է դեպի Արարատլեռան հյուսիսարևելյան շրջանները, ուր բնակիչների համար գրերի ուսուցումըդժվարամատչելի էր «ոչ միայն իրենց դիվական, սատանայակիր, ճիվաղական բարքի, այլևխեցբեկագույն և կոշտ ու կոպիտ լեզվի պատճառով»: Հեթանոսության «հայրենականսովորություններն» էին իշխում Գողթնում, Սյունիքում և այլ վայրերում։

Կորյունը համեմատաբար շեշտված է խոսում Մաշտոցի մեծ գործի անմիջական մասնակիցՍահակ Պարթև կաթողիկոսի մասին: Նրա անմիջական աջակցությամբ ու խրախուսանքով էՄաշտոցը ստեղծել հայոց այբուբենը։ Ծավալել է նաև գրական գործունեություն։ Նրան ենվերագրվում եկեղեցական կանոններ, երկու թղթեր և մի քանի շարականներ։ ՍահակՊարթևի և Մեսրոպ Մաշտոցի հետ միասին հայ առաջին թարգմանիչներն են ՀովսեփՎայոցձորեցի կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը, Հովհան Եկեղեցացին, Եզնիկ Կողբացին, Կորյունըև այլոք։ Սակայն, ըստ երևույթին, թարգմանություններով զբաղվել է հիմնականում ՍահակՊարթևը. «Իսկ երանելի Սահակը,— գրում է Կորյունը,— առաջ հունարեն լեզվից հայերեն էդարձրել եկեղեցական գրքերի ամբողջությունը և շատ սուրբ հայրապետներիիմաստություն։ Դրանից հետո դարձյալ նա Եզնակի հետ միասին սկսեց և առաջվահանկարծագյուտ շտապովի թարգմանությունները հաստատեց բերված ստույգօրինակներով»։

Կորյունը փառաբանում է Մաշտոցին՝ նշելով, որ ուսուցիչը հետևում էր առաքյալներին՝անգամ Քրիստոսին։ Սակայն Մաշտոցն ուներ հակառակորդներ. դրանք ասորիհոգևորականներն էին, որոնք մինչև հայ գրերի գյուտը եկեղեցիներում քարոզում էինասորերեն և վայելում էին պարսից արքաների հովանավորությունը։ Հետևաբար Մաշտոցիստեղծած գրերը զրկում էին ասորի հոգևորականներին քարոզչական մենաշնորհից։ Կորյունը շեշտում է Մաշտոցի, որպես կրոնավորի վաստակը՝ ջանալով այդպիսով լռեցնելնրա հակառակորդներին, միաժամանակ, որպեսզի չզայրացնի այդ ժամանակՀայաստանում ազդեցիկ դիրք զբաղեցնող ասորի եկեղեցականներին՝ նա ոչինչ չի ասումնրանց քարոզչության մասին։ Պատմում է, որ Եդեսիայի և Ամիդի ասորի եպիսկոպոսներըմեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, և նա մեկնել է հիշյալ քաղաքներըհայերեն գրեր ստեղծելու։ Այդկերպ Կորյունն ուզում է խրատել Հայաստանի ասորիհոգևորականներին, խրախուսել նրանց հետևելու այդ մարդկանց օրինակին։ Գրում է, որՍահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանելու Աստվածաշունչը, քանի որ այդ բանը նրանց հրամայել է Աստված։

Լինելով եկեղեցական գործիչ՝ Կորյունը կողմնակից է քրիստոնեության նախնավանդ ևանաղարտ պաշտամունքին։ Նրա «Վարքը» ունի որոշակի հակաասորական կնիք՝նեստորականության հանդեպ խորշանք։

Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ է, շնորհազարդ և ազդեցիկ անձ, որինհուզում էր ոչ միայն ողջ հայության՝ այլև հարևան ժողովուրդների լուսավորության հարցը: Իր երկը Մեծ Վարքագիրը ավարտում է Մաշտոցի մահվան և Օշականում նրահուղարկավորության մասին տեղեկություններով։

tarntercum