Հակոբ Պարոնյան. «Մեծապատիվ մուրացկաններ» (1887 թ. համառոտ)

paronyan-mecapativ-murackannerՎեպի գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան է: Այս մեծահարուստը Տրապիզոնից Կոստանդնուպոլիս է եկել ամունանալու նպատակով: Նա չունի հոգեմտավոր հետաքրքրություններ,նրան չի հուզում ազգի և մարդկության ճակատագիրը: Նրա կյանքի լայտմոտիվը իր կենսաբանական պետքերն են։ Նրա ամենաուժեղ մոլուցքը փառասիրությունն է: «Կան մարդեր, որ ցցունել կուզին, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ-որ ունին. կան նաև, որ ցցունել կուզեն ինչ որ ունին: Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կփափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր»:

Աբիսողոմը միամիտ ու սահմանափակ անձնավորություն է, որին ահա սպասարկելու ենգալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալհասարակական պայմաններիբերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելուհամար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթիխմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը ևդերասանը։

Սակայն ամուսնանալու նպատակով Պոլիս եկած Աբիսողոմ աղան նույնիսկ աղջիկ տեսնելու ժամանակ չի ունենում և, ինչպես կասեն, բուրդ ու բապուճ փախչում է մայրաքաղաքից։      

Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկունխնդիրներ է արծարծում: Հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանըներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վերհանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

Աբիսողոմ աղայի միամտությունը և նրանից օգուտ շորթել ցանկացող «մուրացկանների» խորամանկությունը համադրվելով, կառուցում են բազմաթիվ զավեշտական դրվագներ և ստեղծում են բառախաղերով համեմված կոմիկական իրավիճակներ:

tarntercum