Հակոբ Պարոնյան. «Պաղտասար աղպար» (1886 թ. համառոտ)

hakob-paronyanԿատակերգության կոնֆլիկտը ներկայացվում է արդեն առաջին տեսարանում։ Պաղտասար աղբոր կինը՝ Անույշը, սիրային կապի մեջ է ոմն Կիպարի հետ, և ճակատագրի հեգնանքով Պաղտասարն իր կնոջ անհավատարմության մասին կասկածները հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ անհավատարմությունը բացահայտելու համար։

Ասպարեզ են գալիս նաև փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները: Սրանք նմերկայացնում են ստահակների մի ողջ պատկերասրահ, որոնք կեղծիքի ու բանսարկության թակարդի մեջ գցելով Պաղտասարին, փորձում են կոծկել ու շպարել ճշմարտությունը։

Երբ Պաղտասար աղբարը դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, կինը՝ Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից և դիմում է բազում ամենատարբեր խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ սուտ ու կեղծիք է, իսկ ապացուցել սեփական իրավացիությունը չի կարողանում։

Այսպես «գրեթե արարքի վրայ բռնած լինելով կնոջը» և մեծ գումար վճարելովփաստաբան Օգսենին, որը խոստանում է բարեհաջող պաշտպանել իր դատը, նա իրականում ինքն է խորհրդի կողմից մեղավոր ճանաչվում: Խորհուրդը պաշտպանում է իր մեղսավոր կնոջը, Կիպարին և դրացի կանանց՝ սպառնալով Պաղտասար աղբորը խենթ հռչակել նրան, եթե նա իր կնոջ հասցեինկատարած զրպարտությունը հետ չվերցնի…

Կոնֆլիկտի բուն պատկերը տալիս է Կիպարը, երբ ասում է Անուշին. «Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ: … Բնության դեմ սոսկալի անիրավություն մը գործած կ ըլլայիր, եթե ինքզիքըդ Պաղտասար աղբարի համար ծնած կարծեիր… Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ: Դու անմեղ ես և քու դատդ սուրբ է…»: 

tarntercum