Ոդիսևսը, Անտիլոքոսը և Դիեմեդոսը խոսում ենամազոնուհիների թագուհու՝ Պենտեսիլեայի մասին, որըմոտեցրել է իր զորքը՝ Տրոյայի պաշարումը վերացնելուհամար: Ոդիսևսը արդեն առաջարկել է նրան հրաժարվելայդ մտադրությունից, բայց Պենտեսիլեան ասել է, որպատասխանը կլինի կապարճից:
Ոդիսևսը նորից է դեսպաններ ուղարկում, սակայնամազոնուհիները գրոհում են հույների վրա և գերի ենվերցնում Աքիլեսին, որին այդուհանդերձ հաջողվում է փախչել: Թագուհիներազում է սպանել Աքիլեիսին՝ համարելով, որ միայն նա է արժանի իրհարվածներին: Պենտեսիլեայի հատուկ վերաբերմունքը հերոսի նկատմամբնկատում է նրա ծառան՝ Պրոտոեն: Ասում է, որ իր տիրուհուն հավանաբար դիպել էսիրո կրակը: Նա ինքն է սիրահարված Արկադիայի թագավոր Լիկաոնին:Պենտեսիլեան նախ մեղադրում է Պրոտոեին, ապա արտասվալից ընկնում է նրագիրկը:
Հայտնվում է դիցուհի Դիանայի առաջին քրմուհին զամբյուղներով: Նրան հետևում են ուրախ աղջկները և գերիներ տանող զինված ամազոնուհիները: Քրմուհին հարցնում է, թե ինչու ամազոնուհիները չեն փառաբանում և տոնում սերը: Սրանք պատասխանում են, որ տղամարդիկ խորշում են իրենց ընկերակցությունից:
Ներս է վազում մի ամազոնուհի: Վատ լուր է բերել: Հույները գրոհում են: Ամազոնուհիների բանակը ջարդված է: Թագուհին մենամարտելով Աքիլեսի հետ` պարտվում է: Նույն պահին մտնում է վիրավորված Պենտեսիլեան: Ծառաները համոզում են նրան փախչել: Բայց նա հրաժարվում է: Անգամ ուզում է իրեն նետել գետը: Պրոտոեն կանգնեցնում է նրան:
Կենդանի մնացած ամազոնուհիները պատրաստվում են պաշտպանել իրենց թագուհուն: Աքիլեսը վայր է դնում զենքերը և հրաժարվում է կռվել: Մոտենում է Դիոմեդոսն իր զորքով և առաջարկում է ամազոնուհիներին հանձնվել: Պրոտոեն և Աքիլեսը տանում են Պենտեսիլեային կռվի դաշտից: Քանի Պենտեսիլեան ուշագնաց է, Աքիլեսը պատմում է Պրոտոեին թագահու հանդեպ սիրո մասին: Վերջինս ուշքի է գալիս և Աքիլեսը թաքնվում է ծառի ետևում նրան չվախեցնելու համար:
Պենտեսիլեան երազ է տեսել, որ դարձել է Աքիլեսի ստրկուհին և սիրուհին: Հանկարծ նկատում է Աքիլեսին: Կարծում է, թե ամազոնուհիները շահել են ճակատամարտը, իսկ Աքիլեսը իր գերին է: Աքիլեսը մոտենում է նրան և ծնրադրում նրա առջև: Պենտեսիլեան հրամայում է ներս բերել Լիկանոնին՝ Պրոտոեի սիրեցյալին: Պրոտոեն գլխով է անում և դուրս է գալիս: Երգչախումբը երգում է թագուհու հաղթանակի մասին: Աքիլեսը խոստովանում է իր սերը և թագուհին հայտնում է իր զգացմունքի մասին: Հիմա, երբ Աքիլեսը իր գերին է, նա չի կորցնում իր պատիվը և կարող է ամուսնանալ: Ուզում է տեսնել իր զորքը, սակայն Պրոտոեն ասում է, որ ամազոնուհիները հիմա հետապնդում են հույներին:
Պենտեսիլեան պատմում է, որ ամազոնուհիները ծագում են թշնամիների կողմից պարտված մի ժողովրդից: Մի օր գերեվարված կանայք, չկարողանալով տանել ստրուկների ճակատագիրը, սպանել են իրենց կեղեքիչներին և իրենք դարձել իրենց գլխի տերը:
Աքիլեսը հարցնում է, թե ինչու էր Պենտեսիլեան հետապնդում իրեն: Մայրն է իրեն պատգամել անպայման ամուսնանալ Պելևսի որդի Աքիլեսի հետ:
Լսվում են մոտեցող հույների ձայները: Աքիլեսը մտադիր է ասել ճշմարտությունը: Պատիվն արգելում է նրան ամուսնանալ պարտվածի կարգավիճակում: Սակայն ներս վազող սուրհանդակը հայտնում է, որ կռվի մեջ հաջողությունը թեքվեց ամազոնուհիների կողմը:
Հայտնվում է ամազոնուհիների զորքը: Հույները փախչում են: Ոդիսևսը տանում է Աքիլեսին:
Թագուհին մնում է քրմուհու և ամազոնուհիների հետ: Պենտեսիլեան նզովում է ամոթալի հաղթանակը: Քրմուհին մեղադրում է նրան զորքի առաջ: Մեղադրում է դավաճանության մեջ: Գալիս է սուրհանդակը և ասում է, որ Աքիլեսը մենամարտի է հրավիրում Պենտեսիլեային: Թագուհին չհասկանալով Աքիլեսի մտադրությունը՝ հավաքում է շներին ու փղերին ու պատրաստվում է վճռորոշ մարտի:
Աքիլեսը իր սիրո մասին է պատմում Ոդիսևսին: Ասում է, որ մտադիր է հանձնվել թագուհուն և դառնալ նրա ամուսինը: Պենտեսիլեան համաձայն չէ ամուսնանալ որպես պարտված ստրուկ:
Ներս է վազում ամազոնուհիներից մեկը և հայտնում է գլխավոր քրմուհուն, որ Պենտեսիլեան գազազած շների հետ հոշոտում է Աքիլեսի մարմինը: Ուշքի գալով՝ տեսնում է, որ սպանել է Աքիլեսին և սկսում է հուսահատ համբուրել նրա մարմինը: Հիմա կարող է ասել, որ իր ուզածը լոկ սերն էր հերոսի հանդեպ: Արձակում է իր ամազոնուհիներին և թողնում, որ վերադառնան տուն: Ինքը պատրաստ է հետևել Աքիլեսին: Պրոտոեն խլում է նրանից դաշույնը: Պենտեսիլեան հնազանդվում է նրան և միայն ասում, որ իջնում է հիմա իր հոգու հատակը, ասես զնդան: Մահանում է:
Պրոտոեն ասում է, որ ծեր փոթորիկը չի կարող ոչինչ անել ծեր կաղնու դեմ: Սակայն քամին շուռ է տալիս երիտասարդ կաղնին՝ բռնելով փթթող սաղարթից: