Նեգր Թոմը Կենտուկիում ապրող ջենթլմեն Շելբիի ստրուկն է: Բորսայում պարտվելուց հետո Շելբին որոշում է Թոմին և Հարրի անունով տղային հանձնել ստրկավաճառ Հեյլիին: Լսելով Շելբիի և Հեյլիի զրույցը, Հարրիի մայրը՝ ստրկուհի Էլիզան, զգուշացնում է Թոմին և որդու հետ փախչում է: Կարողանում է անցնել Օհայո գետը, իսկ հետո տեղափոխվել Կանադա: Նրա ամուսինը` Ջորջը, որին հուսահատության է հասցնում սպիտակամորթների դաժանությունը, նույնպես փախչում է: Նրանք կնոջ հետ միանում են: Փախստականները կարողանում են պաշտպանվել մարդկանց որսացող բախտախնդիրների ջոկատից: Ջորջը ընտանիքով հասնում է Կանադա:
Չնայած Էլիզայի զգուշացմանը, նեգր Թոմը՝ աշխատասեր, աստվածավախ մարդը, չի ցանկանում լքել իր տիրոջը: Երբ Շելբին հանձնում է նրան Հեյլիին, Թոմին շոգենավով տեղափոխում են Հարավ: Ճանապարհին Թոմը փրկում է ջուրն ընկած Եվանգելինա Սեն Կլեր անունով աղջկան՝ մեծահարուստ Օգյուստեն Սեն Կլերի դստերը: Մեծահարուստը գնում է Թոմին Հեյլիից: Թոմը կառապան է դառնում Սեն Կլերների տանը: Անցնում է 2 տարի: Եվան մեռնում է թոքախտից, իսկ նրա հայրը մահացու վիրավորվում է բարում գիշերային ծեծկրտուքի ժամանակ և մեռնում է: Այրին վաճառում է բոլոր ստրուկներին:
Թոմին գնում է հարավցի Սայմոն Լեգրին՝ դաժան ստրկատերը: Իր պլանտացիայում նա քամում է իր նեգրերից վերջին հյութերը: Թոմին թանկ է գնել և որոշում է նրան վերակացու դարձնել, նույնքան արյունարբու, որքան իր շները: Սակայն քեռի Թոմը հավատարիմ է իր սկզբունքներին: Նա ոչ միայն չի դառնում դաժան, այլև ուրախություն է բերում հուսահատ մարդկանց: Ստրկուհի Կասսին առաջարկում է Թոմին սպանել Լեգրիին և վերցնելով նրա փողը փախչել, սակայն Թոմը հրաժարվում է: Կասսին ցուցադրական փախուստ է կազմակերպում մեկ ուրիշ ստրկուհու՝ Էմելինայի հետ, որից հետո կանայք թաքնվում են Լեգրիի տան երդիկում: Լեգրին իր կատարածուների հետ դաժան ծեծի են ենթարկում Թոմին և թողնում մեռնելու խրճիթում, որտեղ նրան գտնում է իր ետևից եկած երիտասարդ Ջորջ Շելբին: Ջորջը հասնում է Թոմի կյանքի վերջին վայրկյաններին: Նա թաղում է Թոմին: Կասսին սկսում է ուրվականի տեսքով երևալ Լեգրիին: Սա տրվում է հարբեցողության և մեռնում է:
Շոգենավի վրա Ջորջը հանդիպում է Կասսիին և Էմելինային և Ջորջ Հարրիսի քրոջը, որը դարձել է տիկին դը Տու: Հերոսները գտնում են Հարրիսին Կանադայում: Ի դեմս Էլիզայի Կասսին ճանաչում է իր դստերը, որին ստրկության էին վաճառել:
Ջորջ Շելբին ազատություն է տալիս բոլոր ստրուկներին, իսկ քեռի Թոմի խրճիթը պահպանում է որպես հին անցյալի խորհրդանիշ: