Հարպեր Լի. «Ծաղրասարյակ սպանել» (1960 թ. համառոտ)

harper-leeՊատմությունը սկսվում է Ֆինչերի ընտանիքի ավագ անդամից՝ Սայմոն Ֆինչից: Պատմում է իննամյա Ջին Ֆինչը: Լինելով մեթոդիստ` Սայմոնը փախել է Անգլիայից (պատճառն է կրոնական անհանդուրժողականությունը): Բնակվելով Ալաբամա նահանգում՝ հարստացել է, և չնայած իր կրոնական համոզմունքներին, գնել է մի քանի ստրուկ:

Հիմնական պատմությունը տեղի է ունենում Մեյկոմբ քաղաքում 3 տարվա ընթացքում: Դա համընկնում է մեծ դեպրեսիայի տարիներին: Գլխավոր հերոսուհին՝ Ջին Լուիզ Ֆինչը, ապրում է իր եղբոր Ջիմի և իրենց հոր՝ Ատտիկուսի, տարեց փաստաբանի հետ: Ջինը և Ջիմը հանդիպում են Դիլ անունով մի տղայի, որն ամեն ամառ արձակուրդին գալիս է իր ազգականուհու մոտ Մեյկոմբ: Երեխաները վախենում են իրենց հարևան մեկուսի «հրեշից»՝ Ռեդլիից: Մեծահասակները Մեյկոմբում նախընտրում են չխոսել   «հրեշից»: Երեխաները գրգռում են իրենց երևակայությունը նրա մասին ամեն տեսակ պատմություններով: Խոսում են այն մասին, թե ինչպես կարելի է հանել նրան տանից: Դիլի հետ ընկերության երկրորդ տարում երեխաները նկատում են, որ ինչ-որ մեկը իրենց նվերներ է թողնում Ռեդլիի տան հարևանությամբ աճող ծառի մեջ: «Հրեշը» ուշադրության նշաններ է անում, սակայն ինքը չի հայտնվում:

Ատտիկուսը նոր գործ է վերցնում, որպեսզի պաշտպանի սևամորթ Թոմ Ռոբինսոնին, որը մեղադրվում է սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեջ: Քաղաքացիներից շատերը չեն պաշտպանում փաստաբանին: Ջինը և Ջիմը ծաղրի առարկա են դառնում: Ատտիկուսը բախվում է մարդկանց խմբի հետ, որոնք ուզում են Լինչի դատաստան տեսնել Թոմի հետ:

Ատտիկուսը չի ցանկանում, որ երեխաները ներկա լինեն դատավարությանը, և նրանք թաքնվում են պատշգամբում: Ատտիկուսը պարզում է, որ մեղադրողները (Միյելլան, նրա հայրը և Բոբ Յուելը՝ հարբեցողը) ստում են: Մեյելլան ինքն է հետամուտ եղել Թոմին, իսկ հայրը բռնացրել և ծեծել է դստերը: Չնայած Թոմի անմեղության ակնառու փաստերին, դատավորները դատապարտում են նրան: Երբ Թոմը փախուստի փորձի ժամանակ գնդակահարվում է, Ջիմը և Ատտիկուսը կորցնում են իրենց հավատը արդարադատության հանդեպ:

Չնայած դատավարության ընթացքում Բոբ Յուելի հաղթանակին, նա որոշում է վրեժ լուծել: Նա փողոցում թքում է Ատտիկուսի դեմքին, փորձում է թափանցել դատավորի տուն և անգամ սպառնում է Թոմ Ռոբինսոնի այրուն: Վերջապես հարձակվում է անպաշտպան Ջիմի և Ջինի վրա, երբ նրանք երեկոյան տուն են վերադառնում դպրոցական Հելոուինից: Ինչ-որ մեկը օգնության է հասնում երեխաներին: Խորհրդավոր մարդը տուն է տանում ձեռքը կոտրած Ջիմին, որտեղ Ջինը հասկանում է, որ սա «հրեշ» Ռեդլին է:

Մեյկոմբի Շերիֆը բացահայտում է, որ Բոբ Յուելը սպանվել է կռվի ժամանակ: Շերիֆը վիճում է Ատտիկուսի հետ «հրեշի» մեղավորության և Ջիմի պատասխանատվության մասին: Ատտիկուսն ի վերջո ընդունում է շերիֆի վարկածը, ըստ որի Բոբ Յուելը ընկել է սեփական դանակի վրա: «Հրեշը» խնդրում է Ջինին իրեն տուն ուղեկցել: Երբ Ռեդլին տուն է մտնում, Ջինը, տան շեմին կանգնած, պատկերացնում է կյանքը «հրեշի» տեսանկյունից և ափսոսում է, որ երբեք շնորհակալություն չի ասել նրան նվերների համար:      

tarntercum