Հերբերտ Ուելս. «Անտեսանելի մարդը» (1897 թ. համառոտ)

gerbert_uells__chelovek-nevidimkaՓետրվարի վերջին «Կառապան և ձիեր» իջևանատանը հայտնվում է ամբողջությամբ ծածկված ու բինտապատ տարօրինակ այցելու, որը սենյակ է վարձում միսիս Հոլի և նրա կամազուրկ ամուսնու մոտ: Այցելուի վարքը տարօրինակ է: Նա գերգրգռված է և ջղային: Անունն է Գրիֆին: Նրա վարձած սենյակից անընդհատ քիմիական լուծույթների հոտ է գալիս: Երբ նրա դրամը շուտով սպառվում է, տանտերերը հրաժարվում են անվճար կերակրել նրան:

Անգլիացի ֆիզիկոս Գրիֆինը հայտնագործել է մարդուն անտեսանելի դարձնելու միջոցը: Ամբողջովին անտեսանելի դառնալու համար մարդը պիտիլինի ալբինոս: Գրիֆինը հենց այդպիսին է: Հերոսը չէր ցանկանում վաղաժամբարձրաձայնել իր հայտնագործության մասին։ Սակայն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նյութերի պակասի պատճառով նա ստիպված է լինում ընդհատել աշխատանքը։ Որոշում է նախ ինքը անտեսանելի դառնալ և սկսել նոր կյանք։ Գրիֆինը անտեսանելի է դառնում և այրում է այն տունը,որտեղ ապրում էր, որպեսզի վերացնի հետքերը։ Սկզբում նոր վիճակը դուր է գալիս: Սակայն շուտով պարզվում է, որ այդ վիճակն այնքան էլ նախանձելի չէ:Չի կարողանում անտեսանելի դարձնել սնունդը, հագուստը, հետևաբար պիտի մերկ մնար անգամ ցրտին:

Այպինգի իջևանատանը նա փորձում է վերադարձնել իր նախկին վիճակը։Սակայն որոշ ժամանակ անց դրամը սպառվում է, և նա նորից ստիպված էթաքնվել։ Գրիֆինը օգնություն է խնդրում գիտնական Կեմպից, ում հետժամանակին սովորել է։ Գրիֆինը առաջարկում է ահաբեկել մարդկանց ևիշխանություն հաստատել նրանց վրա: Սակայն Կեմպը հրաժարվում էհամագործակցել անտեսանելի Գրիֆինի հետ և դիմում է ոստիկանությանը։

Ի վերջո նրան սպանում է մարդկանց զայրացած խումբը: Գրիֆինի արյունոտմարմինը դառնում է տեսանելի։ Անտեսանելի դառնալու բանաձևը մնում է անհայտ: Գրիֆինի պահպանված գրությունները վերցնում էթափառական Թոմաս Մարվելը, որը Գրիֆինի օգնականն էր (Մարվելը հույսուներ, որ կարող էր ինքնուրույն բացահայտել գաղտնիքը և դառնալանտեսանելի)։

tarntercum