Հոմերոս. «Ոդիսական» (համառոտ)

Homeros«Ոդիսականի» թեմատիկ առանցքը «խարամանկ» Ոդիսևսի թափառումներն ուարկածներն են: Իթակեի արքա Ոդիսևսը վերադառնում է Տրոյականպատերազմից տուն սիրելի կնոջ՝ Պենելոպեի և որդու՝ Տելեմաքոսի մոտ: Այսսյուժեն պատկանում է «հերոսական այրի վերադարձի» պատմություններիտիպին, երբ այրը վերադառնում է պատերազմից երկար ու փորձություններովլեցուն թափառումներից հետո հենց այն ժամանակ, երբ նրա կինն արդենպատրաստ է ամուսնանալ ուրիշի հետ:

«Ոդիսականը» հայտնի չափով «Իլիականի» շարունակությունն է:Գործողությունները տեղի են ունենում Տրոյական պատերազմի տասներորդ տարում,սակայն գործող անձանց պատմություններում հիշատակվում են դրվագներ, որոնք տեղի ենունեցել «Իլիականի» և  «Ոդիսականի» հիշատակած դեպքերի միջև: Պոեմը սկսվում էպատերազմի ավարտի արդյունքների նկարագրությամբ: Տրոյական արշավանքի մասնակիցբոլոր հերոսները վերադարձել են տուն, միայն Ոդիսևսն է տառապում օտարության մեջ՝բռնի պահվելով Կալիպսո հավերժահարսի կղզում: Հետագա մանրամասները պատմվում ենաստվածների կողմից, ովքեր հավաքի ժամանակ քննարկում են Ոդիսևսի ճակատագրիհարցը: Առաջին գրքում Ոդիսևսը Օգիգիա կղզում է, աստվածները չեն օգնում նրան,որովհետև նա ծանր վիրավորանք է հասցրել ծովի աստված Պոսեյդոնին՝ կուրացնելով նրաորդուն՝ կիկլոպ Պոլիֆեմոսին: Ոդիսևսին հովանավորող Աթենան առաջարկում է Կալիպսոյիմոտ ուղարկել աստվածների բանբեր Հերմեսին՝ հրամայելով բաց թողնել Ոդիսևսին, իսկինքը հեռանում է Իթակե Ոդիսևսի որդու՝ Տելեմաքոսի մոտ: Այդ ժամանակ Իթակեումփեսացուները հարսնախոսության են եկել Պենելոպեի մոտ, ամեն օր խնջույք են անում նրապալատում և մսխում են նրա ունեցվածքը: Աթենան հորդորում է Տելեմաքոսին գնալՏրոյայից վերադարձած Նեստորի և Մենելայոսի մոտ և հարցուփորձ անել հոր մասին:Երկրորդ գրքում նկարագրվում է իթակեցիների ժողովը: Տելեմաքոսը գանգատվում էփեսացուներից, սակայն ժողովուրդն անզոր է ազդեցիկ ու երիտասարդ իշխանների դեմ,որոնք պահանջում են, որպեսզի Պենելոպեն ընտրի նրանցից որևէ մեկին: Պենելոպենպատկերված է որպես խոհեմ կին, որը խորամանկությունների դիմելով հետաձգում է իրամուսնությունը: Աթենայի օգնությամբ Տելեմաքոսը նավով թաքուն հեռանում է Պիլոս՝Նեստորի մոտ: Վերջինս հաղորդում է Տելեմաքոսին Տրոյայից աքայացիների վերադարձի ևԱգամեմնոնի կործանման մասին, սակայն մնացյալը իմանալու համար ուղարկում է նրանՄենելայոսի մոտ, որը աքայական առաջնորդներից վերջինն էր վերադարձել տուն:Մենելայոսից Տելեմաքոսն իմանում է, որ Ոդիսևսը գերի է Կալիպսոյի մոտ: Այդ ընթացքումփեսացուները, որոնց վախեցրել է Տելեմաքոսի հեռանալը, դարան են կազմակերպում նրանետդարձի ճանապարհին սպանելու համար: Ամբողջ չորրորդ գիրքը լեցուն է կենցաղայինպատկերներով՝ խնջույքներ, տոնակատարություններ, երգեցողություն, սեղանայինզրույցներ: Հինգերորդ գրքից սկսվում է պատմության նոր գիծը: Պոեմի հաջորդ մասը գործունի հեքիաթայինի և հրաշալիի հետ: Աստվածները Կալիպսոյի մոտ են ուղարկումՀերմեսին: Կալիպսոն իր կամքին հակառակ բաց է թողնում Ոդիսևսին, և նա իր կառուցածլաստով դուրս է գալիս բաց ծով: Լևկոթեա դիցուհու օգնությամբ փրկվելով փոթորկից, որըբարձրացրել էր Պոսեյդոնը, Ոդիսևսը հայտնվում է Սքերիա կղզում, որտեղ ապրում էփեակների երջանիկ ցեղը: Ափին Ոդիսևսը հանդիպում է փեակների արքա Ալկինոոսիդուստր Նավսիկեին: Ալկինոոսը և նրա կինը՝ Արետեն, ընդունում են օտարականին իրենցհարուստ պալատում և կազմակերպում խնջույք, որի ընթացքում կույր երգիչ Դեմոդոկոսըերգում է Ոդիսևսի սխրանքների մասին և դրանով ստիպում է հյուրին արտասվել (գիրքութերորդ): Ոդիսևսը հայտնում է փեակներին իրեն պատուհասած փորձանքների մասին(Գիրք իննից տասներկուերորդ): Եվ այսպես, նախ նա իր ընկերների հետ կողոպտում էկիկոնների քաղաքը Թրակիայում: Այնուհետև փոթորիկը այս ու այն կողմ է նետում նրանավը, և նա հայտնվում է հեքիաթային երկրներում: Նախ լոտոֆագոսների՝ լոտոսուտողների երկրում, որտեղ համտեսելով լոտոս, մարդը մոռանում է հայրենի երկրի մասին:Այնուհետև Ոդիսևսն իր իթակեցիների հետ հայտնվում է կիկլոպների երկրում, որտեղ հսկամարդակեր կիկլոպ Պոլիֆեմոսը խժռում է Ոդիսևսի ընկերներից մի քանիսին: Ոդիսևսըփրկվում է՝ գինով հարբեցնելով և կուրացնելով Պոլիֆեմոսին և այնուհետև դուրս է գալիսքարանձավից մյուս ընկերների հետ՝ թաքնվելով ոչխարների փորի տակ: Ոդիսևսըխուսափում է մյուս կիկլոպների վրեժից՝ խորամանկորեն կոչելով իրեն Ոչ ոք. կիկլոպներըհարցնում են Պոլիֆեմոսին, թե ով է իրեն նեղացրել, սակայն լսելով, որ դա արել է «Ոչ ոքը»,հրաժարվում են օգնել: Պոլիֆեմոսի կուրացումը պատճառ է դառնում բազում չարիքների,քանի որ այսուհետ Պոլիֆեմոսի համար վրեժ է լուծում նրա հայր Պոսեյդոնը: Ոդիսևսըընկերների հետ հայտնվում է մարդակեր հսկաների՝ լեստրիգոնների երկրում: Նրանքոչնչացնում են Ոդիսևսի նավերը, բացի մեկից, որը հասնում է կախարդուհի Կիրկեի կղզի:Սա ապրում է մութ անտառում և օգտվում է կախարդության իր շնորհից: Ոդիսևսիուղեկիցներին վերածում է խոզերի, սակայն Ոդիսևսը Հերմեսի հուշումով դիմում է հրաշալիբույսի օգնությանը, հաղթահարում է Կիրկեի դյութանքները և մեկ տարի ապրում է նրամոտ որպես սիրեկան: Կիրկեի ցուցումով նա իջնում է մեռյալների աշխարհ՝ հարց տալութեբեացի հայտնի գուշակ Տիրեսիասին: Ստանալով վերջինիս գուշակությունը՝ Ոդիսևսըզրուցում է իր մոր ստվերի հետ, ինչպես նաև մահացած ընկերների՝ Ագամեմնոնի, Աքիլլեսիև ուրիշների հետ: Իր նավով Ոդիսևսը հեռանում է Կիրկեից և անցնում է մահաբերսիրենների կողքով, անցնում է Սկյուլլեի և Քարիբդեի մոտով: Տրինակիա կղզում, որտեղարածում էին Հելիոսի հոտերը, Ոդիսևսը իր ընկերների հետ որոշ ժամանակ հանգրվանում էև սպանում սրբազան կենդանիներից: Անսալով Հելիոսի բողոքին՝ Զևսը ուղարկում էփոթորիկ, որը կործանում է իթակեցիների նավը: Փրկվում է միայն Ոդիսևսը, որին ալիքներըդուրս են բերել Կալիպսոյի կղզի:

Փեակները, հարուստ ընծաներ տալով Ոդիսևսին, տանում են նրան Իթակե, ինչիհամար զայրացած Պոսեյդոնը կործանում է նրանց: Աթենայի օգնությամբ ծերունուկերպարանք առած Ոդիսևսը գալիս է իրեն հավատարիմ Էվմեոսի մոտ: Էվմեոսըզբաղվում է խոզարածությամբ: Հենց Էվմեոսի մոտ նա հանդիպում է որդուն՝Տելեմաքոսին, որը փրկվել էր փեսացուներից: Ոդիսևսը հայտնում է որդուն իր ովլինելը (Գիրք տասնհինգից տասնվեցերորդ): Ոդիսևսը տուն է մտնում թշվառթափառականի տեսքով և փեսացուների ծաղրուծանակին չպատասխանելով՝   պատրաստվում է վրեժի: Նրան ճանաչում է միայն ծեր դայակ Էվրիկլեան, սակայնՈդիսևսը ստիպում է նրան լռել: Քսանմեկերորդ գրքում սկսվում էհանգուցալուծումը: Պենելոպեն խոստանում է ամուսնանալ նրա հետ, ովկարողանալով ճկել Ոդիսևսի աղեղը, բաց կթողնի նետը տասներկու օղերի միջով:Փեսացուներն անզոր են կատարել առաջադրանքը, սակայն թշվառ ծերունինհաջողությամբ կատարում է այն: Այդժամ նա բացահայտում է իրեն և Տելեմաքոսիու Աթենայի օգնությամբ սպանում է փեսացուներին: Միայն դրանից հետոՊենելոպեն ճանաչում է իր Ոդիսևսին: Վերջին գրքում նկարագրվում էփեսացուների հոգիների ժամանումը Հադես, Ոդիսևսի հանդիպումը իր հոր՝Լաերտի հետ և Ոդիսևսի ու սպանված փեսացուների բարեկամներիհաշտությունը

tarntercum