Հովհաննես Թումանյան. « Անուշ » (1903 թ. համառոտ)

hovhannes-tumanyan-anushՊոեմը բացվում է նախերգանքով: Բանաստեղծը կարոտի կանչով մտովի թռչում է դեպի տուն:

Կանչում է կրկին, կանչում անդադար

Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,

Ու թևերն ահա փռած տիրաբար`

Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն:

Արթնանում են մանկական հուշերի պատկերները, հառնում է մոռացված աշխարհը: Այդ «չքնաղ» երկրի կյանքը նույնպես լեցուն է անդառնալի բախումներով, երբ մարդկանց երազանքները խորտակվում են`բախվելով «հնոց ադաթին»:

Հովիվ Սարոն և Անուշը սիրում են միմյանց: Նրանք երջանիկ են իրենց սիրով: Սակայներջանկությունը չի հասնում իր ծաղկունքին: Անուշը սիրում է Սարոյին, սակայնգեղջկական պարկեշտությունը թույլ չի տալիս նրան լիովին տրվել իր զգացմունքներին: Դաթախիծով է լցնում ջահել աղջկա հոգին: Դժբախտության աղոտ նախազգացումը հանգիստչի տալիս նրան: Աղջիկը համոզված է, որ ինքը դժբախտ է լինելու, քանի որ «մանուկ օրիցեն դեռ իրեն անիծել»:

Գյուղական հարսանիքի ժամանակ Սարոն, Անուշի սիրուց ինքնամոռաց, ընկերական կռիվ-մրցույթի ընթացքում, հակառակ «հնոց ադաթի», ամբոխի առաջ գետին է զարկում Մոսիին`Անուշի եղբորը: Նահապետական սովորույթի համաձայն դա մեծ վիրավորանք է:

Անուշի սերը խոր ու անսահման է, և նա, դուրս գալով նախապաշարված միջավայրի դեմ, փախչում է Սարոյի հետ:

Պակաս անձնուրաց չէ նաև Սարոյի սերը: Նա տառապում է Անուշի կարոտիցՆրաողբերգությունը խորանում է հատկապես ճակատագրական «կոխից» հետո: «Դուշման»դարձած ընկերոջից հալածված` նա թափառում է իր սիրած հանդերում, որոնք նրա համարդժոխք են դարձել: Նա զգում է, որ անդարձ կորել է իր և Անուշի երջանկությունը,ցանկանում է մեռնել: Սակայն անձնվեր սիրահարը վախենում է իր մահով վշտացնել սիրածաղջկան.

Ա՜խ կմեռնեմ, ամա նա

Վայ թե հանկարծ իմանա,

Ես ազատվեմ էս ցավից,

Աչքը լալով նա մնա:

Սարոն զոհ է գնում Մոսիի գնդակին, որն այդկերպ սրբում է իր վիրավորանքը: «Հնոց ադաթը» մահից հետո էլ չի ներում իր դեմ դուրս եկած Սարոյին: Իգիթի մարմինն ամփոփում են հայրենի գետի եզերքին, հեռու իր պապերի շիրիմներից:

Մոսին, ինչպես իր միջավայրի բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների գերին է: Նա չէր ուզում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը, բայց նաև չէր կարող ձեռնոց նետել հասարակական կարծիքին: Նրան ոճրագործության է մղում միջավայրի ծաղրը: Սարոյի սպանությունը, սակայն, հանգիստ չի բերում նրա հոգուն, այլ մատնում է նրան հավիտենական տառապանքի:

Սարոյի մահից հետո կյանքը Անուշի համար դատարկվում է: Նա կորցնում է հոգեկանհավասարակշռությունը և հանգիստ գտնում հարազատ գետի ալիքների մեջ:

tarntercum