Հովհաննես Թումանյան. «Արծիվը» (1903 թ. համառոտ)

hovhannes-tumanyanԲարձր ժայռերում արծիվը հյուսել է իրբունը, որը շինված է ուռենու ոստերից ուպատված ձիու մազով։ Մայր արծիվըխնամքով օթևան է շինում իր սերնդիհամար։ Եվ նրա երեք փոքրիկ ճտերըգոհ են։ Նրանց համար դրանից լավ բունաշխարհում չկա։ Արևը ծագեց թե չէ՝նրանք իրենց գլխիկները բնից դուրս ենհանում, նայում Աստծո աշխարհին։ Եվչեն հասկանում արծվի ճտերը, թե ինչու են իրենց սրտերը հուզվում ու թրթռումփոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Ուշի ուշով դիտում են արծվիկներնամեն բան իրենց շուրջը, ծանոթանում են իրենց շրջապատող աշխարհի հետ։Երբ որ հոգնում են բնությունը դիտելուց, թռած գալիս է մայրը իրիկվաընթրիքով։ Կուշտկուշտ ուտելուց հետո քաղցր քնում են նրա թևերի տակ։

Մեծանում են փոքրիկ արծվիկները։ Նրանցից մեկը ամենաուժեղն է։ Խելոք էմյուսներից, շատ է մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էմորը, թե ուր է գնում։ Մայրը պարծենում է իր զավակով, հավատում է, որ նաժամանակին դառնալու է ամենամեծը։ Նրան անվանում է Թառլան, և պատմումէ ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել է իր կյանքում։ Մի անգամ, երբ Թառլանըսովորում է մագլցել ժայռերը, հասնում է մորը, որ թևերը ծալած նստած էսրածայր ժայռի կատարին։ Մայրը չի նկատում նրա մոտենալը։ Թառլանը նրան հարցնում է հոր մասին: Մայրը պատմում է, որ նրան հրացանով սպանել է մարդը։ Թառլանը ատելություն է զգում մարդու հանդեպ: Մայրը խնդրում է նրան երբեք չմոտենալ մարդու կացարանին:

Թառլանը սովորում է թռչել։ Մայրը սովորեցնում է նրան ձուկ բռնել։ ՀետոԹառլանը թողնում է մայրական բունը։ Թռչում դեպի հարավարևմուտք։Տեսնում է մարդու կացարանները: Ճանապարհը շարունակելով դեպիարևմուտք՝ հասնում է մի գետի, որի նմանը չէր տեսել։ Դա ծովն է։ Իրենապաստարան է ընտրում ծովափնյա ժայռը։ Պատահում է, որ գալիս են ուրիշարծիվներ ու կռվում որսի համար։ Բայց նա միշտ հաղթում է:

Մի օր նրան սկսում է տանջել հայրենիքի կարոտը: Թռչում է դեպի տուն: Տեսնում է, որ ներքևի դաշտում նրա բացակայության ընթացքում մարդիկ շինելեն իրենց բնակարանները։ Բայց իրենց հին բունը չկար։ Նրա տեղը գտնում էնորը՝ մեջը երեք ձու։ Տխուր զգացմունքով հեռանում է Թառլանը հարազատվայրերից՝ հիշելով մորն ու եղբայրներին։ Չի վերադառնում ծովի մոտ, այլթափառում է։

Մի անգամ էլ թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսնում է ճագար։ Գետնինզարկած ցցին կապված՝ փորձում է ազատվել։ Արծիվը սլանում է որսի վրա։Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չգիտի մարդու բոլորխորամանկ հնարքները։ Չի նկատում բարակ ցանցը։ Ազատ արծիվը գերի էբռնվում։ Զուր են ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդթոկը ամուր ու ամուր պատում է նրան։ Քարի ետևից դուրս է գալիս հնդիկտղան։ Թառլանը տխուր ծղրտում է և հիշում մոր զգուշացումը:

tarntercum