Հովհաննես Թումանյան. «Բարեկենդանը» (1910 թ. համառոտ)

tumanyan-barekendanyԺամանակով մի մարդ ու կին են լինումՆրանք իրար չեն հավանում: Մարդըկնոջն է ասում հիմար, կինը՝ մարդուն ու միշտ վիճում են: Մի օր էլ մարդը միքանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիսմշակի շալակը, տանում տուն: Կինը սովորականի պես բարկանում է,ամուսնուն հիմար անվանում, ասում, թեինչու է այդքան եղն ու բրինձը միանգամից բերել, հոր քելեխն է, թե տղու հարսանիքը: Ամուսինն ասում է, թե բարեկենդանի համար է: Կինը հանգստանում է, տանում պահում է: Կինըսպասում է, բայց բարեկենդանը չի գալիս: Մի օր էլ տեսնում է, որ մի մարդ շտապելով գնում է: Ձայն է տալիս ու հարցնում՝ արդյոք բարեկենդանը ինքը չէ:Անցվորականը նկատելով, որ կնոջ ծալը պակաս է, ասում է, թե բարեկենդանը ինքն է, ու կինն էլ բարկանալով նրան է տալիս եղն ու բրինձը՝ ասելով, թեհերիք է ինչքան պահեցին, նրա ծառան չեն, թող իր ապրանքը տանիԱմուսինը գալիս է տուն, ու կինն ասում է, որ բարեկենդանը եկավ, ինքն էլ նրաեղն ու բրինձը տվեց տարավ: Հիմա էլ մարդն է կնոջը հիմար անվանում,բարկանում ու գնում անծանոթի հետևից: Վերջինս նկատում է, որ ձիավոր էգալիս հետևից ու հասկանում է՝ ով է: Մարդը խոսում է նրա հետ, հարցնում՝ արդյոք չի տեսել որևէ մեկին: Անծանոթն էլ ասում է, թե մի մարդ անցավ՝շալակին եղ ու բրինձ, բայց ահագին ժամանակ է անցել, նա երկու ոտքով արագ գնում է, իսկ նրա ձին մինչև չորս ոտքը փոխի, նա արդեն կանցի կգնա: Իվերջո խորհուրդ է տալիս ձին թողնել իրեն, ու ոտքով գնալ, այդպես կհասնի:Հիմար մարդը, հավատալով անծանոթին, ձին թողնում է սրա մոտ ու ինքըոտքով գնում: Բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճանապարհը փոխում,հեռանում: Մարդը գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ էդառնում, տեսնում է՝ ձին էլ չկա: Տուն է գալիս, ու մարդ ու կին դարձյալ սկսումեն վիճել, մարդը եղ ու բրինձի համար, կինը՝ ձիու: Մինչև օրս էլ դեռ կռվումեն: Սա նրան է ասում հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում:  

tarntercum