Հովհաննես Թումանյան. « Թմկաբերդի առումը » (1902 թ. համառոտ)

hovhannes-tumanyan-poemnerԹափառական աշուղը կոչ է անում ականջ դնել իր երգին: Մարդը անցավոր հյուր է կյանքում իր ծննդյան փուչ օրից: Անցողիկ են սերը, խնդությունը, գեղեցկությունը: Միայն մարդու գործն է անմահ: Որպես իր իմաստուն խոսքերի պատկերավոր ապացույց աշուղը երգում է հետևյալ պատմությունը:

Նադիր Շահը զորք է հավաքում և պաշարում է Թըմկա բերդը: Ձայն է տալիս Թըմկա տիրոջը՝ Թաթուլին, և ասում, որ բերել է նրա մահը: Թաթուլն առնում է իր քաջերին, նստում է ձին և իջնում է արյան դաշտը: Քառասուն օր ու գիշեր կանգուն է Թըմկա բերդը: Թուրանցին կգա, թե իրանցին, միշտ հաղթանակով է Թաթուլը: Միշտ վերադառնում է իր բերդը, որտեղ նրան սպասում է երիտասարդ կինը:

Այդ կնոջ սիրո մեջ է Թաթուլի անպարտելիության գաղտնիքը, քանզի, ինչպես աշուղն է ասում, ով այդ տեսակ կին ունենար, առանց զենքի էլ դուրս կգար շահերի դեմ: Շահին հայտնում են այն մասին, որ Ջավախքի դուստրն է Թաթուլի հոգին, նրա ժպիտն է քաջին ուժ տալիս, որ սա առյուծի նման իջնում է կռվի դաշտ: Աշուղը հիշեցնում է դեռ Ֆիրդուսու շուրթերից հնչած իմաստուն խոսքը. «Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսինԹե չըլինին կինն ու գինին»: Շահը Թըմկա տիրուհու մոտ է ուղարկում իր երգչին և պատվիրում է երգել իր փառքը, հարստությունը… Թըմկա տիրուհին լսելով երգը տակնուվրա է լինում դավաճանության ամոթի մասին և Շահի հարստության մասին մտքերից:

Կռվից վերադարձած Թաթուլի և նրա զորքի համար Թըմկա տիրուհին ճոխ խնջույք է կազմակերպում: Խավար գիշերով գինին հոսում է արյան նման: Ինքը անում է իր Թաթուլի սրի գովքը և կոչ է անում հյուրերին ուրախ խմել: Քնով են անցնում: Թաթուլը երազում տեսնում է, որ եկել է վիշապ օձը և փաթաթվում է իր բերդին: Իբրև թե նա քնած է՝ կնոջ գլուխն իր կրծքին, իսկ երբ բացում է աչքերը, տեսնում է իր կրծքին վիշապ օձի գլուխը:

Գիշերով դավանենգ թշնամին բացում է բերդի դարբասները և ներս խուժում: Թաթուլի քնած զորքը այդպես էլ քնած է մնում՝ ցավին և դավին անտարբեր: Հաղթական Շահը երեկոյան նստած է խնջույքի սեղանի առաջ: Մտքով անցնում է աշխարհի բանը: Հաստատուն ոչինչ չկա աշխարհում: Ոչնչի և ոչ ոքի չի կարելի հավատալ. ո´չ սեփական փառքին, ո´չ հարստությանը, ոչ էլ կնոջ տված բաժակին: Թըմկա տիրուհուն բերել է տալիս իր մոտ և հարցնում է նրան, մի՞թե քաջ և սիրուն չէր Թաթուլը: Սևաչյա կինը պատասխանում է, որ քաջ ու սիրուն էր, Շահից էլ առավել և բացի այդ կնոջ միջոցով խաբեությամբ բերդեր չէր առնում: Կատաղած Շահը սրահ է կանչում դահճին և հրամայում ցած նետել Թըմկա տիրուհուն ժայռից:

Աշուղն ավարտում է իր երգը.

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում

Մեր ծնընդյան փուչ օրից,

Հերթով գալիս անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենումմիայն անմահ

Գործն է խոսվում լավ ու վատ.

Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա

Ու մարդ կերթա անարատ։

tarntercum