Հովհաննես Թումանյան. «Խելոքն ու հիմարը» (1908 թ. համառոտ)

tumanyan-xeloqn-u-himarԵրկու եղբայր են լինում. մեկը խելոք,մյուսը՝ հիմար: Խելոք եղբայրը միշտբանեցնում ու չարչարում է հիմարեղբորը: Սա հուսահատվում է և որոշումհեռանալ: Ունեցվածքը բաժանում ենխելոքի խորհրդով. ապրանքը ջրիցբերելիս որը գոմը մտնի՝ խելոքին, որըդուրսը մնա՝ հիմարին: Հիմարըհամաձայնում է: Ձմեռվա ցուրտ օր է:Սառած անասունները բոլորը մտնում են տաք գոմը, դրսում մնում է միայն  միհիվանդ քոսոտ մոզի գերաններին քոր անելիս: Հիմարը վերցնում է իր բաժինժառանգությունը և տանում ծախելու: Մի հին ավերակի մոտից անցնելիս ձայնէ տալիս՝ «ա´ մոզի, արի, հե~յ…», ավերակի արձագանքը կրկնում է՝«հե~յ…», հիմարը՝ «ինձ հետ ես խոսում, հա՞…», ավերակը՝ «հա~…»,հիմարը՝ «մոզին ուզում ես՞», արձագանքը՝ «ե~ս…», հիմարը՝ «քանի՞ մանեթկտաս», ավերակը՝ «տա~ս…», հիմարը՝ «հիմա կտա՞ս, թե չէ», ավերակը՝«չէ~…», հիմարը՝ «դե էգուց կգամ, որտեղից որ է՝, ճարի~», ավերակը՝«արի~»: Հիմարը համաձայնում է և մոզին ծախած համարելով, կապում էավերակի դռանը ու գնում: Մյուս օրը գալիս է փողերն առնելու: Գայլերըգիշերը մոզին կերած են լինում, իսկ սա կարծում է, թե ավերակն է կերել:Դարձյալ խոսում է ավերակի հետ, ու ավերակի արձագանքներից ենթադրում,թե իր փողը չի ուզում տալ, բարկանում է, ու ձեռի փայտով հարվածումավերակի խարխուլ պատերին: Մի քանի անգամ զարկելուց պատերից մի քանիքար են ընկնում: Պարզվում է, այդտեղ ոսկի է եղել պահած: Ոսկին թափվում էհիմարի առաջը: Սա ասում է, թե այդքան չի ուզում, վերցնում է իր տասըմանեթը ու գնում տուն: Եղբորը ամեն բան պատմում է: Խելոքը հասկանում է,բանը ինչումն է ու հիմարին ասում, որ տեղը ցույց տա: Հիմարը չի ուզում ցույցտալ, քանի որ եղբայրը ամբողջ ոսկին իր շալակը կդնի ու կստիպի ծանրծանրգնալ: Խելոքը խոստանում է, որ ինքը կտանի և եղբորն էլ նոր շորեր կգնի ուգնում են ավերակի մոտ: Խելոքը ոսկին հավաքում է, հարստանում, բայց եղբորհամար նոր շորեր չի գնում: Հիմարը գնում է դատավորի մոտ գանգատ, բայցհենց ասում է, թե մոզին վաճառել է ավերակին, դատավորն ընդհատում էնրան, ծիծաղում ու հրամայում, որ հիմարին դուրս տանեն: Հիմարը շատերին էգանգատվում, բայց բոլորն էլ ծիծաղում են վրան: Ու ասում են, թե մինչև այսօրհիմարը կիսամերկ ման է գալիս, պատահողին գանգատվում է, բայց ոչ ոք չիհավատում, ամենքն էլ ծիծաղում են վրան, իսկ խելոք եղբայրն էլ ծիծաղում էամենքի հետ:  

tarntercum