Իննամյա Մարոյին ամուսնացնում ենհասուն տղամարդ Կարոյի հետ: Մարոնսկզբում դեմ չէ: Նրան դուր է գալիս Կարոյի բերած քաղցրավենիքը: Բայցհետո նա բախվում է ամուսնական հասուն կյանքի անհաղթահարելիդժվարություններին: Ամուսնական առաջին գիշերը նա ուժեղ վախ է ապրում և ատելությամբ է լցվում Կարոյի հանդեպ: Մարոն փոքրիկ աղջիկ է, որը դեռ պիտի խաղ անի: Կարոն մինչ ամուսնությունը նրա համար մի բարի մարդ է, ով իրեն կոնֆետներ, չամիչ ուխնձոր է բերում: Հայտնվելով անծանոթ ու օտար աշխարհում՝ Մարոն փորձում է փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ: Սակայն գոյություն ունենհամայնքի կարծիքը, պատիվը և նահապետական օրենքը: Մարոյի հայրըվախենալով համայնքի «դատից»՝ չի օգնում, չի կարող օգնել իր աղջկան և ստիպված վռնդում է նրան: Մարոյի վախերը վերագրվում են կախարդությանը:Հալածված Մարոն ամիսներ շարունակ տանջվում է, հետո ձորն ընկնելովմահանում …
Մայրը այդպես էլ չի հասկանում Մարոյի կործանման պատճառները:
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն–մենակ
Հեռվից երկար ժամանակ։