Լինում են, չեն լինում երկու աղքատեղբայր են լինում: Մտածում են, ինչանեն, որ իրենց տունը պահեն: Որոշումեն՝ փոքրը մնա տանը, մեծը գնա միունևորի մոտ ծառա մտնի: Ունևորըժամանակը նշանակում է մինչև կկվիկանչելը: Եվ մի պայման է դնում: Եթեինքը բարկանա, ծառային վճարելու էհազար մանեթ և ազատի, իսկ եթեծառան բարկանա, հազար մանեթ տուգանք է վճարելու կամ եթե չի կարող,տասը տարի ձրի պետք է աշխատանի տիրոջ համար: Ծառան համաձայնում էև անցնում գործի: Հաջորդ օրը վաղ տերը ծառային հրամայում է գնալ արտըհնձել, քանի լույս է: Ծառան ամբողջ օրը հնձում է, երեկոյան հոգնածվերադառնում տուն: Տերը հարցնում է, թե ինչու է եկել, արևը մայր է մտել,փոխարենը լուսնյակն է դուրս եկել, նա պակաս լույս չի տալիս: Հոգնած ծառանվերադառնում է արտը, հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մայր է մտնում, բայցհիմա էլ արևն է դուրս գալիս: Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում:Սկսում է բարկանալ, վատ խոսքեր ասել, երբ տերը գլխին կանգնած լսում է, ծառան հազար մանեթի պարտամուրհակ է տալիս ու վերադառնում է տուն:Պատմում է փոքր եղբորը և սա փարատում է մեծ եղբորն ու ասում, թե ինքըկգնա: Ներկայանում է ունևորին իբրև ծառա: Սա նույն պայմաններն է դնում,բայց ծառան ասում է, թե հազար մանեթը քիչ է, թող լինի երկու հազար մանեթ:Հարուստն ուրախանում է: Հաջորդ օրը սակայն, ծառան քնից չի արթնանում:Հարուստը ուզում է բարկանալ, բայց իրեն զսպում է: Ցերեկով նոր միայնհասնում են արտ, այստեղ էլ ծառան արտը հնձելու փոխարեն, առաջարկում էուտել, ապա քնում է մինչև երեկո: Երբ վերադառնում են, հյուր է եկած լինում:Ծառային հրամայում են ոչխար մորթել: Սա հարցնում է, թե որը, ասում են՝որը պատահի: Քիչ անց հարուստին հայտնում են, թե ծառադ ամբողջ հոտդկոտորեց: Տերը հարցնում է՝ ինչու: Սա էլ՝ թե ասացիր որը պատահի, բոլորըպատահեցին: Տերը սակայն, խաղաղվում է, իրեն զսպում է, որ չբարկանա,բայց մտքում մտածում է, թե ինչ անի, որ այդ ծառայից պրծնի: Կնոջը տանում էանտառ, ասում, որ ծառը բարձրանա, ու երբ իրենք գան, կկվի պես կանչի:Ծառային հրավիրում է որսի, ու երբ ձմռան կեսին կկուն կանչում է, տերնասում է, թե ահա, կկուն կանչեց, ծառան ազատ է: Ծառան հասկանալով, թեբանը ինչումն է, ուզում է կրակել, սակայն տերը չի դիմանում, խնդրում էչկրակել, ինքը պարտվել է, տուգանքը վճարում է: Իր հնարած պայմանն է,ինքն էլ տուժում է: Այսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր եղբայրըհազար մանեթը տալիս է մեծ եղբոր պարտամուրհակի դիմաց՝ պատռելով այն,և հազար մանեթով վերադառնում է տուն: