Ծմակուտ գյուղի աղվես Գիքորըվերցնում է նույն գյուղի բնակիչ ԱնդրոյիԱլխո անունով ձիուն ու գնում Ղազախ:Անդրոն Գիքորին ասում է, որ եթեսարով գնա, կնոջը՝ Աշխենին, ասի, թեմի երկու օրից ինքը կգնա փետ բերելու: Ալխոյի բեռն այնքան ծանր է, որ խեղճձին չի կարողանում վարգով գնալ: Ալխոն միամիտ–միամիտ ուզում է խաբելԳիքորին, թեքվել դեպի արահետ, տուն վերադառնալ, բայց Գիքորը սանձիճյուղը ձգում է, ասպանդակները կոշտանում են հին սպիների վրա. գնում ենգյուղամիջյան ճանապարհով դեպի դարբնոց: Պայտվելու համար Ալխոնշնորհակալ է, ճանապարհները կոշտ են, բայց, ախար, մեխը ծուռ է գնում,մտնում նյարդերի մեջ, մյուս ոտքի էլ պայտն է սեղմում: Ալխոն սաստիկվրավորվում է: Խեղճ կենդանին ցավից մոռանում է ամեն բան՝ թե´ բեռը, թե´Գիքորին: Հետո էլ օձն է կծում: Խորհուրդ են տալիս քրտնեցնել, չթողնել, որկանգնի: Ճնապարհին նրանց բեռը գնալով ավելանում է՝ վարունգ,տանձուխնձոր, որ տալիս է պահակը Գիքորի հետ զրուցելուց հետո, պանիրը,քամած մածունն ու հավերն էլ հետո ավելացնում է կինը: Մեխը հանում են,ոտքի ցավն անցնում է: Արտի մոտ կանգնում է. բայց Գիքորը ստիպում էմտնել: Ալխոն զարմանում է ու չի հասկանում մարդկանց: Մե´կ մի բանըկարելի է, մե´կ չի կարելի: Անում ես ծեծում են, չես անում, էլի ծեծում են: Բայցհետո հասկանում է, որ Գիքորն ուզում է կարտոֆիլ գողանալ: Գողանալըգողանում է, միայն թե պահակը կանգնում է գլխին, սպասում, որ սա հողինկպած հավաքի վերջացնի ու հետո նոր խոսում: Կարտոֆիլն էլ են ավելացնումբեռին ու շարունակում ճանապարհը: Աղբյուրի մոտ հանգստանում են: Ալխոներազում է հայտնվել մի կանաչ հովտում, որի տեղը ոչ ոք չգիտի: Մեջը մի հատաղբյուր կա: Ինքը արածում է կանաչ մարգում, պառկում բուրմունքի մեջ,տխուր է ու գեղեցիկ: Հետո հայտնվում են գայլերը, կուշտ ու բարի Ալխոն իրենտալիս է նրանց ուտելու, թող ուտեն:
Նրանց վրա հարձակվում է կարմիր շունը, Գիքորը իջնում է ու շողոքորթումշանը, իսկ Ալխոն խրտնում է, պոկվում ու գնում: Գիքորը մտածում է, որ լավկլինի ինքն իր ունեցվածքը վաճառի ու գնա՝ Կիրովականում ապրի, Հենրիկտղան այնտեղ է: Բայց տղան ոչ ոքի չի հարգում: Ունի սիրուհիներ: Մի անգամէլ եկել էր Ծմակուտ ընկերների հետ ուտել– խմելու և նույնիսկ հորն էլ չէրայցելել: Մի ուրիշ անգամ հայրն էր գնացել նրան հյուր, ոչխարը խորոված էրարել և նրան չէին էլ սպասել, կերել էին մինչև գործն ավարտելը: Հարսն էլխեղճ է: Այս մտքերով Գիքորը հասնում է տեղ և պարզվում է, որ ձին գնացել էհենց այնտեղ, ուր պետք էր՝ Սիմոնի տուն: Գիքորը ներքուստ բարկանում էսրանց վրա, գյուղը մեծ է, աղջիկները՝ անամոթ, երեխաները՝ չլսող: Ոչ ոք չիաշխատում: Անընդհատ մոտոցիկլով տղաներ են աղմկելով գնում գալիս,անշնորհք արտահայտություններ անում: Սիմոնի որդի Մակբեթը Ալխոյինտանում է ջրի: Մակբեթը այլ տղաների հետ մի քանի փորձություններ են անումԱլխոյի վրա, որից նա բան չի հասկանում: Մե´կ պոչն են կապում մոտոցիկլին,մե´կ լապտերը՝ գլխին, ուսումնասիրում են, թե ինչպես է ջուր խմում և այլն:Գիքորը նրանց չի ծեծում, որովհետև Ծմակուտի չեն, Սիմոնը չի բարկանում,քանի որ չեն փախչում, ուրեմն չարություն չէին արել: Ձին դող ունի, և Գիքորըկարծում է, որ այն շունը կատաղած է եղել, Ալխոն էլ կսատկի: Բայց նրանքկարողանում են վերադառնալ, ամեն մեկն իր մտքերով և հասնում ենԾմակուտ: Ալխոն երկար արածում է: Հետո երամակ է տեսնում, փորձումմտնել մեջը, բայց չի ստացվում: Դարձյալ գնում է Գիքորի հետևից ուրթ, ուրբեռներն են և գյուղ ու գյուղով կայարան տանող ճանապարհի սկիզբը: Անդրոյիեղբոր որդին էլ եկել է, կայարանում է: «Բա էն ձին մեղավոր է՞, որկայարանում է, այ մեր»,- ասում է Անդրանիկը: