Հրանտ Մաթևոսյան. «Հացը» (1978 թ. համառոտ)

hrant_matevosyanՀեղինակը պատմում է, թե ինչպես երեխա ժամանակ մի օր բակում, արևիտակ նստել քաջագործություններիմասին մի գիրք էր կարդում։ Դպրոցումպայծառ «գերազանց»-ներ էր ստանումբոլոր առարկաներից։ Այգու և անտառիվրա խշշալով աշուն էր իջել։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, միայն թե կորել էին խոզերը։ Մայրիկը կարդացող տղային խանգարել չէր ուզում, բայց այդուհանդերձ խնդրում է տղային գնալ Պարզ բացատ և գտնել կորած խոզերին։ Տղան դժկամությամբ համաձայնում է: Շանը վերցնում է իր հետ: Ճանապարհին հորեղբայրը պայուսակից հանում է հանդիիր ուտելիքը՝ խաշած հավը, լավաշը, կիսում այն և տալիս տղային: Նրանք բաժանվում են, քանի որ հորեղբայրն ուրիշ տեղ է գնում: Հեղինակը մտածում է, որ խոզ գտնելը տնեցիների գործն է, իսկ իրենը՝ գիրք կարդալն է։ Մոտիկ տեղից խշշոց է լսում: Շունը ցատկում է, վնգստում և կանչում նրան Պարզ բացատ։Որպեսզի նորից չկլանչի ու խշխշացնի, հեղինակը իր հացի կեսը նրան է տալիս։ Տալիս է նաև հավի ոսկորը: Ինքը դժվարությամբ է ուտում, որովհետև չէրգնացել խոզերը փնտրելու: Այդուհանդերձ ուտում է։

Հետո որոշում է վերադառնալ տուն: Ճանապարհին խմում է հորեղբոր մաքրած աղբյուրի ջուրը: Անտառից խոտոց է լսում, դա կարծես թե խոզի ձայն էր: Մի քիչ ամաչում է, բայց շարունակում է գնալ դետի տուն՝ դեպի իր թախտը, իմգրասեղանը, իմ տաքուկ անկյունը։

Տանը հայրը գովում է նրան, որ լավ է սովորում դասերը: Հետո ինքն է որոշում գնալ անտառ խոզերին գտնելու: 

Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնցէլ վնասի։

Տղան ասում է, որ ինքն էլ է գալիս: Բայց հայրը մերժում է:

Ո՛չ, — կտրուկ ասում է նա, – դու գիրքդ կարդա։

Մայրիկը ընթրիքի սեղան է փռում։ Ամեն բան տան մեջ գեղեցիկ էր և ստեղծվածէր տղայի համար, բայց նա արժանի չէր այդ ամենին: Նա հրաժարվում է ուտելուց և պառկում է անկողին: Մայրը մոտենում է նրան, մեջքը ծածկում ևմրմնջում.

Երեխաս էսօր շատ է չարչարվել։

tarntercum