Ղազարոս Աղայան. « Օձամանուկ և Արևահատ»

xhasaros-axhayan-heqiatnerՄասիս սարի մյուս կողմում, շատ հեռու մի երկրում մի թագավորէ ապրում: Նա շատ հարուստ է, ունի ոսկի, արծաթ, մեծ զորք,շատ ու շատ քաղաքների տեր է, բայց չունի զավակ: Հեքիմներնու բժիշկները չեն կարողանում օգնել նրան: Հույսը դնում էաստծո վրա, ամեն օր մատաղ է անում, աղքատներինբաժանում, օրը յոթ անգամ աղոթք է անում, բայց ոչինչ չիօգնում:
Մի օր իր պարտեզում զբոսնելիս մի սիրուն շահմար օձ էտեսնում՝ ճուտերը գլխին հավաքված: Սրանք մոր վզովն ենփաթաթվում, փորի տակը մտնում, խաղում: Թագավորը արարչին է դիմում, թե օձի սիրտնէլ է սեր գցել, որ իր ձագերին սիրի, իսկ ահա իրեն, որ այդքան սեր ունի իր մեջ, ինչու միօձի ձագ էլ չի տալիս: Դու մի ասա, այդ պահին Աստծո դռները բաց են լինում ու թագավորիխոսքը աստծո ականջն է հասնում: Մի տարի չանցած, թագավորի կինը ծնում է ու բերումմի օձի ճուտ: Սկզբում թագավորից թաքցնում են այդ լուրը, բայց քանի որ օձը ամեն շունչառնելիս մեծանում է, դառնում մի ահագին վիշապ, ծննդկանը, տատմայրն ու մյուսներըվախից փախչում են: Օձի ճուտը, մենակ մնալով, լաց է լինում: Նրա ծվվոցից պալատըդղրդում է: Թագավորը իմանում է, որ իր որդին օձ է և հիշելով իր խնդրանքը, որոշում էպահել նրան: Գիտուն մարդկանց հավաքելով՝ խորհրդակցում են և որոշում են ուրիշերկրներից աղջիկներ փախցնել իբրև ուտելիք վիշապի համար: Մասիսի այս կողմումԱրևան անունով մի գյուղ է լինում: Այստեղ մի մարդ ու կին են ապրում: Մարդը առաջինամուսնությունից մի գեղեցիկ աղջիկ ունի՝ Արևահատ անունով, կինն էլ իր հետ է մի աղջիկբերել՝ տգեղ, անունը՝ Մամխի: Խորթ մայրը չար կին է և անդադար աշխատացնում էմարդու աղջկան, որ սա տգեղանա, բայց հակառակը, նա օրեցօր ավելի է գեղեցկանում:Խորթ մայրը ամուսնուն միշտ բողոքում է Արևահատից, իսկ աղջիկն էլ չի կարողանումպաշտպանել, արդարացնել իրեն և հայրը, հավատալով կնոջը, միշտ բարկանում է նրավրա: Իր սրտի ցավերը Արևահատը թափում է մոր գերեզմանի վրա, որտեղ հաճախ քնում է,երազում մորը տեսնում: Նա խրատում է աղջկան բարի մնալ, համբերել ամեն նեղության,շոյում է նրան ու մխիթարում: Այսպես աղջիկը միշտ ուժ է հավաքում, հոգի ստանում ումխիթարվում: Վիշապի մասին լուրը տարածվում է նաև այս գյուղում, և խորթ մայրըորոշում է աղջկան ուղարկել հանդ, որ գնա վիշապի բերանն ընկնի: Արևահատը հասնում էմի կանաչկոտ տեղի, ուր դեռ արածացրած չէր, նստում է, իլիկը մանում, անմեղանասուններն էլ մշմշալով արածում են: Հանկարծ մի պառավ կին է հայտնվում: Սա ասումէ, որ ինքը այս երկրից չէ, Արևի մայրն է, մարդիկ որ ասում են՝ «Արևամայր», դա հենց ինքնէ: Եկել է օրհնելու նրան, որպեսզի վերջ տա նրա տարաբախտությանը: Արևամայրնօրհնում է նրան, ուրիշ շատ բաներ ասում, խրատներ տալիս, ապագան գուշակում, միկապոց տալիս, որի մեջ մի զգեստ կա՝ ասես ճառագայթներից գործած: Աղջիկը դա պետք էպահի և հագնի իր հարսանիքի օրը: Պառավն անհետանում է, արևն էլ մայր է մտնում:Վերադարձին աղջկա ճանապարհը կտրում են մի քանի ձիավորներ: Հեռվից հասկանալով,որ լավ մարդիկ չպիտի լինեն, ցեխ է քսում իր դեմքին, որ իր գեղեցկությունը նրանցչգրավի, սակայն ձիավորները նրան տանում են: Արևահատն էլ մտածում է, որ ավելի լավ էտանեն, գոնե խորթ մորից կազատվի, ավելի վատ տեղ հազիվ թե լինի: Նրան տանում են միմաղարա, որտեղ տեսնում է, որ շրջակա գյուղերից հավաքած երեսունքառասուն աղջիկներկան, բոլորն էլ վիշապի համար: Բոլոր աղջիկներին տանում են քաղաք: Բնակիչներըտեսնում են, որ սրանք բոլորը հայ աղջիկներ են, մեկը մյուսից գեղեցիկ ու ափսոսում են, որվիշապի կերակուր պիտի դառնան: Տեսնելով, որ ամենից տգեղը Արևահատն է, որոշում ենառաջինը նրան տանել վիշապի մոտ: Աղջիկը պարտեզում խնդրում է իրեն մի քանի րոպետալ, որպեսզի իրեն կարգի բերի: Նրան ասել են, թե մարդու են տանում, փեսացունթագավորի որդին է: Լվացվում է, հագնում պառավի տված հագուստը: Նրագեղեցկությունից զմայլված ուղեկիցները շփոթվում են: Աղջիկը այս անգամ հրամայում է,որ իրեն տանեն թագավորի որդու մոտ: Մտնելով ներս՝ տեսնում է մեծ վիշապին: Մի պահվախենում է, ապա հիշելով պառավի խոսքերը, կրկնում է դրանք: Օձը կծկվում է, ապապայթում: Նրա միջից դուրս է գալիս հիասքանչ մի տղա: Քիչ անց ծառաները բարի լուրըհասցնում են թագավորին: Թագավորն ու թագուհին ներս են մտնում և տեսնում, որսպիտակ սավանով նստած է մի հիասքանչ տղա՝ կողքին մի սքանչելի աղջիկ: Նրանքզրուցում են ու ծիծաղում: Երջանիկ թագավորն ու թագուհին փաթաթվում են նրանց,տղային գեղեցիկ զգեստներ հագցնում, անունը դնում են Օձամանուկ: Արևահատն ուՕձամանուկն ամուսնանում են և հասնում իրենց մուրազին
tarntercum