Ղևոնդ. «Հայոց պատմություն» (VIII դար համառոտ)

ghevond-hayoc-patmutyunՂևոնդի «Պատմության» սկիզբը ամբողջությամբ չի պահպանվել։ Երկը կարող էր ունենալ ընծայական մուտք: Ղևոնդի գրավոր աղբյուրները սակավ են, ահա ինչու 8-րդ դարի դեպքերը, որոնց ականատեսն է, նկարագրված են հանգամանորեն, իսկ 7-րդ դարի դեպքերը՝ կցկտուր։

Ղևոնդի աղբյուրների թվում են Ագաթանգեղոսը, Սեբեոսը, վկայաբանականորոշ գրվածքներ, Աստվածաշունչը։ Պատմիչը շարունակում է Սեբեոսի«Պատմությունը», սակայն մոտ 20-ամյա մի ժամանակահատված (640-660թթ.) երկու հեղինակաների մոտ կրկնվում է: Ղևոնդը լրացնում է իր նախորդին։Բուն պատումի մեկնարկ է 661 թ.-ը, երբ իշխանության գլուխ են անցնումՕմայանները: Հենց այստեղ էր ավարտվում Սեբեոսի «Պատմությունը»։ Հատկապես արժեքավոր են Ղևոնդի տեղեկությունները արաբականխալիֆայության կողմից Հայաստանի վերջնական նվաճման մասին: Դրանցհավաստիությունը հաստատվում է բյուզանդացի (Թեոփանես) և արաբ(Բալազուրի, Իբն ալԱսիր) պատմիչների հաղորդումներով։ Ղևոնդըհանգամանալից ներկայացնում է զորավար Մուհամմադ Իբն Մրվանիարշավանքները 7-րդ դարի վերջում, տևական կռիվները Հայաստանում ուհարևան երկրներում։  703 թ. հայերի ապստամբությունը խալիֆայության դեմպատմիչը նկարագրում է բավականին հանգամանալից։ Նույն բծախնդրությամբ անդրադառնում է արաբաբյուզանդական պատերազմներին, և դա թույլ է տալիս եզրակացնել, որ պատմիչը անձամբ այցելել է Փոքր Ասիա և այնտեղծանոթացել դեպքերի ընթացքին։ Նրա «Պատմությունը» անգնահատելի աղբյուրէ խազարաց ու արաբաց երկարատև պատերազմների ընթացքըուսումնասիրելու տեսանկյունից։ Հայերի 747-750 թթ.-ի ապստամբությունը նկարագրելիս Ղևոնդը չի թաքցնում իր քաղաքական կողմնորոշումը ևհամակրանքը Բագրատունիների զգուշավոր քաղաքականության հանդեպ։Ղևոնդը արդարացնում է հայոց իշխան Աշոտ Բագրատունու վարքագիծը ևհամաձայն չէ Գրիգոր և Դավիթ Մամիկոն֊յանների համարձակ ու հախուռնգործելաոճին։ Պատմիչի այս տրամադրությունները հստակ երևում են 774-775թթ. ապստամբության նկարագրության մեջ։ Խալիֆայության դաժանքաղաքականությունը քայքայում է երկիրը, հարկահանները շրջում ենգավառներում, թալանում, որը պատճառ է դառնում Մուշեղ Մամիկոնյանիգլխավորած ապստամբության։ Պատմիչը համաձայն է Աշոտ Բագրատունուհետ, որը անիմաստ է համարում ապստամբել այն ժամանակ, երբ թշնամին իրհզորության բարձրակետում է։ Այդուհանդերձ, նա հակակրանքով չի հիշումՄուշեղ Մամիկոնյանին, կամ ապստամբության մյուս ղեկավարներին, որոնցթվում է նաև սպարապետ Սմբատ Բագրատունին: Ղևոնդը ոգեշնչվածնկարագրում է հայոց օրհասական կռիվը՝ Բագրևանդի ճակատամարտըթշնամու 30 հազարարոց զորքի դեմ 775 թ.-ի ապրիլի 24-ին։Ապստամբությանը հետևած 15-ամյա դեպքերի նկարագրությունը մռայլ է։Դարձյալ բռնություններ, կողոպուտ, նահատակվում են Սահակ և ՀամազասպԱրծրունի եղբայրները` մերժելով ուրանալ քրիստոնեական հավատը։ Հայեկեղեցական գույքի կողոպուտի նկարագրությամբ Ղևոնդի «Պատմությունն» ավարտվում է: Այն չունի անգամ վերջաբան:

Պատմագիտության մեջ վեճի նյութ են Ղևոնդի «Պատմության» մեջ բերվածնամակները՝ Օմար խալիֆայի թուղթը և Լևոն կայսեր պատասխանը, որոնցիցերկրորդն այնքան ընդարձակ է, որ կազմում է գրքի զգալի մասը։ Նամակներիիրական գոյության փաստը կասկածի առարկա չէ, քանի որ այդ մասինվկայում են հույն, արաբ ու ասորի պատմիչները։ Ենթադրվում է, թե 8-րդդարում մի քրիստոնյա մատենագիր, հիմնվելով այն փաստի վրա, որ Օմարխալիֆան կրոնական նամակ է գրել Լևոն կայսրին, և ստացել նրանիցպատասխան, ի մի է բերում այն առարկությունները, որ քրիստոնյաների ուարաբների միջև վեճի առարկա էին և Լևոն կայսեր անունից շարադրումընդարձակ պատասխան, ուր հերքվում են մահմեդականությունն ու նրատարբեր աղանդները։ Հունարեն գրված այս նամակները Ղևոնդը թարգմանել ևզետեղել է «Պատմության» մեջ:

Ղևոնդը առաջին հայ պատմիչն է, որ օգտագործում է հայկական թվականը։Նրանից առաջ հայ պատմիչները, սկսած 5-րդ դարից, պատմական դեպքերիժամանակագրությունը որոշում էին արքաների իշխանության տարիներով:

tarntercum