Մայն Ռիդ. « Սեմինոլների առաջնորդ Օցեոլան » (1859 թ. համառոտ)

mayn-rid-oceola-vojd-seminolovԻրադարձությունները տեղի են ունենում 1830 թթ. սկզբին, Ֆլորիդայում՝ Երկրորդսեմինոլյան պատերազմի ընթացքում։

Գլխավոր հերոսը Ջորջ Ռենդոլֆն է՝ սնանկացած ագարակատիրոջ որդին, որի ընտանիքըՎիրջինիայից տեղափոխվել է Ֆլորիդա։ Նրա նախնիների մեկը եղել է հնդկացի, ինչը այդժամանակ հպարտության առիթ էր համարվում Ամերիկայում։ Գլխավոր հերոսների թվում են՝ ստրուկներ՝ մուլատ Դեղին Ջեքն ու սևամորթ Սև Ջեքը։ Մուլատը բնութագրվում է որպեսմռայլ, չար, դաժան ու վրիժառու կերպար։ «Մուլատները հպարտանում են իրենց դեղինմորթով, մտավոր և ֆիզիկակական հատկանիշներով իրենց «բարձր» են դասումսևամորթներից, այդ պատճառով ավելի սուր են վերապրում իրենց ստորացուցիչ դրությանանարդարությունը»: Սևամորթներն ընդհակառակը. «Հազվադեպ է պատահում, որ նրանքանզգա վայրենիներ լինեն։ Մարդկային կյանքի ողբերգության մեջ նրանք զոհեր են և ոչ թեչարագործներ։ Որտեղ էլ լինեն, իրենց հայրենի երկրում, թե ուրիշ տեղ, միևնույն է,դատապարտված են տառապանքի, բայց վրիժառու և դաժան չեն»: Դրա համար էլ Սև Ջեքնունի բարի սիրտ ու շատ կապված է հերոսի ու նրա հոր հետ։ Մուլատի ու սևամորթի միջևկա մրցակցուցյուն՝ գեղեցկուհի քվարտերոնուհի Վիոլայի համար։ Մի անգամ, մուլատըփորձելով հասնել նրա բարեհաճությանը, հետապնդում է նրան անտառային արահետով, ևՎիոլան բռնությունից փրկվում է միայն հերոսի քրոջ՝ երիտասարդ Վիրգինիայի հայտնվելուշնորհիվ։ Մուլատին պատժում են: Որպես վրեժ նա սպանում է Վիրգինիայի սիրելի եղնիկին,որից հետո նորից է պատժվում, և, այս անգամ, դիմում է ծայրահեղության՝ շնիկովհրապուրելով ալիգատորին, նրան բերում է այն լողավազանը, որտեղ, սովորաբար, լողումէ աղջիկը։ Վերջինիս մահից փրկում է երիտասարդ հնդկացի Պաուելը՝ հնդկացի կնոջ ուսպիտակամորթի որդին։ Սպիտակամորթ աղջկա դեմ մահափորձի համար մուլատինդատապարտում են մահապատժի՝ ողջակիզման։ Մահապատժի պատրաստությանը ակտիվմասնակցում են հարևան ագարակի տերերը՝ հայր և որդի Ռինգոլդները. բոլորին հայտնի է,որ երիտասարդ Ռինգոլդը երազում է Վիրգինիայի հետ ամուսնության մասին։ Պաուելն ուԱրենս Ռինգոլդը փոխադարձ վիրավորանքներ են փոխանակում, և նրանց միջև ծագածկռվի արդյունքում Դեղին Ջեքին հաջողվում է փախչել։ Նրան հետապնդում են, բայցհետապնդողների աչքի առաջ նա դառնում է կոկորդիլոսի զոհը։

Միևնույն ժամանակ, Ռինգոլդը ընկերների՝ Նեդ Սպենսի և Բիլլ Ուիլյամսի հետ որոշում ենպատժել հպարտ հնդկացուն, որին մտրակներից փրկում է վեպի հերոսը։ Այդկերպ ծագում է գլխավոր հերոսի և հնդկացու բարեկամությունը: Օղակը հետագայում ընդլայնվում է. նրանց են միանում նաև Վիրգինիան, և Պաուելի քույրը՝ Մայումին: Բարեկամությունըերկար չի տևում. դրա մասին իմանում են հերոսի ծնողները, և նրան անհապաղ ուղարկումեն ՈւեստՊոյնտ՝ ուսանելու։

Երբ նա վերադառնում է Ֆլորիդա՝ սկսվում է պատերազմը հնդկացիների հետ, որոնց հողերն են ձգտում նվաճել վերաբնակները։ Սպիտակամորթների խնդիրն է՝ խզել առկապայմանագիրը և կնքել նորը, որը ենթադրում է հնդկացիների վերաբնակեցում նորհողերում։ Հնդկացիների մերժման դեպքում վճռվում է ուժ կիրառ։ Սեմինոլներիբնակատեղիներին են մոտենում կառավարական զորքերը։

Վերաբնակեցման հարցի շուրջ հնդկացի առաջնորդները միասնական չեն. մի քանիսըհամաձայն են սպիտակամորթների պայմաններին, մյուսները նախընտրում են մարտնչելզորքերի դեմ։ Վերջինների թվում է իր խիզախությամբ փառաբանված երիտասարդառաջնորդ Օցեոլան:

Կարճ ժամանակ տանը ապրելով, Ջորջ Ռենդոլֆը մեկնում է Քինգ ամրոցը, որտեղ գտնվումէ սեմինոլների հարցերով զբաղվող ղեկավարությունը և ֆլորիդյան բանակի գլխավորշտաբը՝ գեներալ Կլինչի հրամանատարությամբ, որի մոտ էլ գործուղվում է հերոսը։ Սև Ջեքիհետ զրույցից նա տեղեկանում է, որ Ռինգոլդները Պաուելների ընտանիքից խաբեությամբխլել են նրանց կալվածքը, և նրանք մեկնել են ինչոր տեղ։ Այդ նորությունը շատ էվրդովում նրան, որովհետև նա վաղուց սիրում է Մայումիին։ Ամրոցի ճանապարհին ինչորմեկը կրակում է Ջորջի վրա, և Սև Ջեքն ասում է, թե դա Դեղին Ջեքն էր։

Հերոսի Քինգ ամրոց ժամանման հաջորդ օրը տեղի է ունենում առաջնորդների խորհուրդը,որում կառավարական գործակալ Ուայլի Թոմպսոնը կոչ է անում ստորագրելվերաբնակեցման պայմանագիրը։ Ամենաթեժ պահին հայտնվում է Օցեոլան, որն էլ վճռումէ խորհրդի ելքը. նրա ներշնչմամաբ՝ գլխավոր առաջնորդը հրաժարվում է դնել իրստորագրությունը։ Կատաղած ու ցասումով լեցուն Թոմպսոնը դիմում է նրան՝ անվանելովՊաուել, և այդտեղից գլխավոր հերոսը նրան ճանաչում է։

Գործակալ Թոմպսոնը հնդկացիներին վերջնագիր է ներկայացնում, որով նրան լիազորել էնախագահը՝ կամ վերաբնակեցում, կամ պատերազմ։ Բայց հնդկացիները հայտարարումեն, որ պատրաստ են պաշտպանվել։ Այդ ժամանակ գործակալը նրանց առաջարկում է ևսմեկ անգամ իրենց ներսում ամեն ինչ քննարկել և հավաքվել հաջորդ օրը։

Ուշ երեկոյան Ջորջը հայտնվում է անտառում, սպասելով դավաճանառաջնորդներին, որոնքպետք է իրեն կարևոր տեղեկություն փոխանցեն։ Անակնկալ հայտնվում է մանկությունիցիրեն ծանոթ հնդկացի խելագար կին ՀաջԵվան և նախազգուշացնում նրան վտանգիմասին։ Նա, իսկապես, ականատես է դառնում չարամիտ պայմանավորվածության. նրավաղեմի հակառակորդ Արենս Ռինգոլդը որոշել է իրեն սպանել, որպեսզի ամուսնանա իրքրոջ հետ և տիրի ագարակներին։ Սպանությունը պետք է կատարի Դեղին Ջեքը, որը մինչայդ պահը համարվում էր զոհված։

Հաջորդ օրը Քինգ ամրոցի մոտ տեղի է ունենում գործակալի հանդիպումը հնդկացիներիհետ, որի ժամանակ Օցեոլային ձերբակալում են, իսկ ՀաջԵվան ժամադրում է Ջորջինանտառում։ Գլխավոր հերոսը ուզում է հաշվեհարդար տեսնել Ռինգոլդի հետ։ Ընկերըխորհուրդ է տալիս Ռինգոլդին առիթ տալ՝ առաջինը իրեն մենամարտի կանչելու համար։Առիթը գտնվում է. Ռինգոլդը պարծենում է իր ընկեր՝ գլխավոր հրամանատարի համհարզՍքոթի սիրային հաջողություններով, որը, իբր Մայումիին իր սիրուհին է դարձրել։ Ջորջըապտակում է Ռինգոլդին, որից հետո էլ վիրավորում է մենամարտում։

Երեկոյան գալով անտառ, հերոսը ականատես է դառնում Մայումիի և Սքոթի հանդիպմանը։Աղջիկը խնդրում է Սքոթին օգնել՝ ազատելու եղբորը, բայց նա նրան կեղտոտառաջարկություն է անում։ Վեպի հերոսը փրկում է աղջկան, և նա ընկնում է նրա գիրկը։

Նույն երեկոյան Ջորջը այցելում է Օցեոլային և խորհուրդ տալիս ստորագրելպայմանագիրը, որովհետև, պայմանագիրը նրան ոչինչ չի պարտավորեցնում. չէ որ,համաձայն պայմանագրի, վերաբնակեցման որոշում պետք է կայացնի ամբողջ ժողովուրդը։Իսկ այդպես Օցեոլան ազատություն կստանա։ Դրա հետ մեկտեղ սկսվում է կամավորներիհավաքագրումը ամերիկյան բանակ։ Նման ջոկատի կազմավորման նպատակով վեպիհերոսն իր ընկերոջ՝ կապիտան Գալլահերի հետ, մեկնում է իր հայրենի Սուոնիբնակավայրը: Ճանապարհին նրան հայտնի է դառնում, որ իր քույրը գաղտնի հանդիպում էՕցեոլայի հետ։ Նախ դա նրան դուր չի գալիս, սակայն, աստիճանաբար նրան սկսում էթվալ, թե Վիրգինիան համակրում է Գալլահերին, իսկ նա նրան պատասխանում էփոխադարձաբար։ Անակնկալ կերպով, հերոսն իմանում է, որ քրոջ մոտ հաճախ է գալիսԱրենս Ռինգոլդը։ Նա վախենում է, որ Վիրգինիան կարող է չկշռադատված արարք գործել ևամուսնանալ նրա հետ։ Բայց պատահաբար ականատես լինելով նրանց հանդիպմանը, նապարզում է, որ Վիրգինիան փորձում է նվեր ստանալ այն կալվածքը, որը նախկինումպատկանում էր Պաուելներին։ Ավելի ուշ աղջիկը խոստանում է եղբորը՝ ընդհանուր ոչինչչունենալ Ռինգոլդի հետ։

Ջորջին շտապ կանչում են Քինգ ամրոց։ Գիշերը հայտնվելով անտառում, նա գերի է ընկնումհնդկացիների մոտ և ականատես լինում դավաճանառաջնորդ Օմատլայի նկատմամբՕցեոլայի վրեժին։ Քիչ ավելի ուշ, Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ,հնդկացիները սպանում են գործակալ Թոմպսոնին. այդպես Օցեոլան լուծում է իր վրեժը։ Սկսվում է իսկական պատերազմը, որտեղ հնդկացիները մեկը մյուսի ետևից հաղթանակներեն տանում (մայոր Դեյդի ջոկատի ջախջախումը, ճակատամարտը Ուիտլակուտչիի ափին)։

Երկամսյա բացակայությունից հետո Դեյդը վերադառնում է տուն։ Նրան տանջում են ծանրնախազգացությունները։ Ժամանելով, նա տեսնում է, որ իր կալվածատունը այրել են, մորըև որպես վերակացու ծառայող քեռուն սպանել, իսկ քրոջը առևանգել։ Ականատեսներըմեղավոր են համարում հնդկացիներին, բայց հետագայում պարզվում է, որ Դեղին Ջեքն էհագել Օցեոլայի հագուստը, իսկ առևանգումը կազմակերպել է Ռինգոլդը, որպեսզի հետոհանդես գա փրկարարի դերում և դրանով ստիպի Վիրգինիային իր հետ ամուսնանալ։ Հերոսին և նրա քրոջը, ինչպես միշտ, օգնության է հասնում Օցեոլան։ ԵրախտապարտՎիրգինիան նրան է հանձնում նրա կալվածքի փաստաթղթերը, իսկ Ջորջը իրպաշտպանության տակ է վերցնում Մայումիին՝ նախատեսելով ամուսնանալ նրա հետ։ Բայց Օցեոլային այլևս վիճակված չէ օգտվել Վիրգինիայի երախտագիտությունից. նակորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, որովհետև հասցրել է մաքրել իր հաշիվները բոլոր նրանց հետ, ումից երդվել էր վրեժ լուծել։ Գիշերային հանգստյան դադարի ժամանակ,նա հեշտությամբ թույլ է տալիս ձերբակալել իրեն, իսկ մի քանի շաբաթից մեռնում էգերության մեջ՝ անբուժելի հիվանդությունից։

Օցեոլայի ձերբակալության պահին, բոժոժավոր օձի խայթոցից, որին միշտ իր մոտ ունենումէր ՀաջԵվան, զոհվում է Դեղին Ջեքը, որն էլ մատնել էր հնդկացուն՝ իշխանություններին։ Վիրգինիան ամուսնանում է կապիտան Գալլահերի հետ, գլխավոր հերոսն ամուսնանում էՄայումիի հետ, իսկ Սև Ջեքը, իր կնոջ՝ Վիոլայի հետ մեկնում է Ռենդոլֆների ագարակներիցմեկը, որպես վերակացու։

tarntercum