Մարգարետ Միտչել. «Քամուց քշվածները» (1936 թ. համառոտ)

gone-with-the-windԱՄՆ: Դեպքերը տեղի են ունենում Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական պատերազմի (1861-1873 թթ.) տարիներին:  Երիտասարդ Սքարլետ Օհարան՝ կիսով իռլանդուհի, կիսով ֆրանսուհի, կարողանում է հեշտությամբ գերել տղամարդկանց: Էշլի Ուիլկսը նույնպես սիրում է նրան, թեպետ ամուսնության առաջարկ է արել նրա զարմուհուն՝ Մելանիին, որին Սքարլետը անբարետես է համարում: Սակայն Սքարլետի խոստովանությունը լսելով Էշլին ասում է, որ չնայած իր զգացմուքներին ստիպված է պահել խոստումը և ամուսնանալ Մելանիի հետ: Տեսարանին ծածուկ ականատես է լինում Ռետ Բաթլերը: Նրա մասին սկսում են բամբասել Էշլիի և Մելանիի քույրերը: Ցանկանալով առաջացնել նրանց խանդը և վրեժ լուծել, ընդունում է Չարլզ Համիլտոնի ամուսնության առաջարկը, որը Մելանիի եղբայրն է և Էշլիի քրոջ ընտրյալը: Երկու շաբաթից ամուսնանում է նրա հետ: Սկսվում է պատերազմը, և Համիլտոնը, մեկնելով ճակատ, մեռնում է կարմրուկից՝ թողնելով Սքարլետին նորածին որդուն: Սքարլետը բնակվում է ամուսնու բարեկամների մոտ՝ հույս ունենալով մոտ լինել Էշլիին: Այստեղ հանդիպում է Ռետին, որը թույլ չի տալիս նրան ընկճվել և արթնացնում է հավատը կյանքի հանդեպ: Էշլին նույնպես ճակատ է մեկնում և նրանից չկան լուրեր, իսկ Ռետը, առաջարկելով Սքարլետին դառնալ իր սիրուհին, ստանում է մերժում: Ատլանտան պաշարվում է: Մարդիկ լքում են քաղաքը և այնպես է ստացվում, որ երբ Մելանիի մոտ սկսվում են երկունքի ցավերը, նրա կողքին է լինում միայն Սքարլետը, որն էլ ընդունում է ծննդաբերությունը: Այդ ընթացքում Ռետը նույնպես զինվորագրվում է և մեկնում է ճակատ: Սքարլետը Մելանիի և երեխաների հետ վերադառնում է հայրենի Թարա, որտեղ իմանում է, որ մայրը մահացել է, իսկ հայրը ցնորվել: Սքարլետը գլխավորում է պլանտացիան: Այստեղ է գալիս Էշլին: Կուտակված պարտքերը ստիպում են Սքարլետին դիմել հարուստ Ռետի օգնությանը: Ատլանտայում նա իմանում է, որ Ռետը բանտում է: Չկարողանալով համոզել Ռետ Բաթլերին, հուսալքված, նա ամուսնանում է Ֆրենկ Քեննեդիի հետ: Նրանք ունենում են դուստր: Սքարլետը հաջողությամբ զբաղվում է Ֆրենկի գործերով: Նա Ատլանտա է բերում Մելանիի ընտանիքը՝ Էշլիի կողքին լինելու համար: Մի օր անտառում նրա վրա են հարձակվում փախստական նեգրերը: Ամուսինը՝ Ֆրենկը, Կու-կլուկս-կլանի կազմում մասնակցում է ներգրերի ճամբարի վրա հարձակմանը և զոհվում է: Նրա թաղման հաջորդ գիշերը Ռետը ամուսնության առաջարկ է անում Սքարլետին: Վերջինիս համար սկսվում է նոր կյանք: Ռետից նա դուստր է ունենում, որին ամենաշատն է սիրում: Սակայն երեխան մեռնում է՝ վայր ընկնելով իր ձիուց: Սա ստիպում է Ռետին և Սքարլետին հեռանալ իրարից:

Երկրորդ հղիությունը դառնում է Մելանիի մահվան պատճառ: Մեռնող Մելանին ասում է Սքարլետին, որ Ռետը սիրում է նրան: Սքարլետը հասկանում է, որ իրականում երբեք չի սիրել Էշլիին և որ վաղուց սիրում է Ռետ Բաթլերին: Համոզված լինելով, որ նրանց մոտ ամեն ինչ առջևում է և ամեն ինչ լավ կլինի, նա շտապում է խոստովանել իր զգացմունքը Ռետին: Սակայն Ռետն ասում է, որ իր զգացմունքը մեռել է: Սքարլետը չի կարող հաշտվել այդ մտքի հետ և մտադիր է վերադարձնել նրան: «Վաղը ես կգտնեմ Ռետին վերադարձնելու եղանակը: Չէ՞ որ վաղը կլինի նոր օր»:

tarntercum