Մարգարիտ Նավարացի. «Հեպտամերոն» (1548 թ. համառոտ)

navarrskaya- geptameronՄարգարիտ Նավարացու «Հեպտամերոնն» իրկառուցվածքով հետևում է Ջովանի Բոկաչչոյի«Դեկամերոնին»։ Ներածության մեջ հեղինակըպատմում է, որ աշնանը, Պիրենեայի Կոտերեառողջարանից վերադառնալիս, ընկնում էտեղատարափ անձրևի տակ: Հեղեղը փակում էճանապարհները, ավերում է կամուրջները, շատ մարդիկ խեղդվում են։ Լեռնանցքներն ու անտառների կածանները բռնածներիմեծ մասը ավազակների ու արջերի բաժին է դառնում, իսկ մյուսներին պատուհասում են քաղցն ու ցուրտը։ «Հեպտամերոնը», ինչպես և «Դեկամերոնը» սկսվում է աղետի նկարագրությունից: Մահից ու փորձանքից փրկված հինգտղամարդ ու հինգ կանայք ապաստան են գտնում Սերանի աստվածամորվանքում։ Մինչև նոր կամուրջի պատրաստ լինելը անհրաժեշտ է ինչ-որ զբաղմունք գտնել: Պառավ Ուազիլը առաջարկում է ամեն առավոտ ու երեկոկարդալ Սուրբ գրքի աղոթքները։ Իրկանը գտնում է, որ պետք է զբաղվելայնպիսի բանով, որ «հոգուն վնաս չբերելով, հաճելի լինի նաև մարմնի համար»։ Նշված անձնանունները իրական պատմական անձանց ծածկանուններ են.Ուազիլը Լուիզա Սավոյացին է, Մարգարիտի մայրը, Պարլամանտան՝ ինքըՄարգարիտը, Իրկանը՝ նրա ամուսին Հենրիկ Նավարացին, իսկ մնացածներըպալատականներ են։ Վերջին խոսքը Պարլամանտայինն է. «Ես կարծում եմ, որբոլորդ կարդացել եք Բոկաչոյի հարյուր նովելները, որ վերջերս իտալերենիցթարգմանվել է ֆրանսերեն և որոնք Ֆրանցիսկ Առաջին թագավորը, մոնսինյորդոֆինը, նրա կինը և Մարգարիտն այնպես են գովաբանել, որ եթե Բոկաչչոնիմանար, թե որքան է մեծարվում, մեռելների աշխարհից անպայման հարությունկառներ»։ Հիմա, օգտվելով մեր ազատ ժամանակից, մինչև կամուրջը կկառուցեն,ամեն օր կհավաքվենք լեռնային գետակի ափին, յուրաքանչյուրս միպատմություն կպատմի։ Տասն օրում կունենանք հարյուր այդպիսիպատմվածքներ»։

Այսպես է բացվում «Հեպտամերոնը»։ Մահը թույլ չի տալիս ՄարգարիտՆավարացուն ավարտել գիրքը։ Գրվել է յոթանասուներկու նովել, ահա ինչու այն վերնագրվել է Հեպտամերոն՝ յոթնօրյակ։

«Հեպտամերոնի» առաջատար մոտիվներից մեկը հոգևորականությանքննադատությունն է։ Բոկաչչոյի նման Նավարացին ցույց է տալիս, որ եկեղեցուծառաները ամենևին այն չեն, ինչ երևում են: Հենց իրենք պիղծ գործեր ենկատարում, հարբեցողությամբ զբաղվում, ընտանիքներ քայքայում, ամենտեսակ խաբեյությունների դիմում։

Քսաներեքերորդ և երեսունմեկերորդ նովելներում վանականները պատկերվածեն որպես մարդասպաններ, մարդկային սերն ու պատիվը ոտնահարողանառակներ։ Հեղինակը ցույց է տալիս, որ նրանք անպատիժ չեն մնում։Վանականներին փակում են վանքում և «բոլորին կենդանի այրում վանքի հետմիասին, որ մարդիկ հիշեն նրանց հանցանքները»։ Ներածության մեջ Ուազիլնասում է, որ ողջ կյանքում որոնել է թախծից փրկվելու սպեղանի և այնհամոզման է եկել, որ միակ միջոցը Սուրբ գիրքն է. «Հոգուն իսկական ուկատարյալ բերկրանք տալիս է Սուրբ գիրքը»։ Երբ առավոտյան վեր է կենում,վերցնում է ավետարանը և կարդալով ամեն անգամ համակվում է Աստծո խոսքով: Աստծու որդին, որ «մեզ սիրելով և հանուն մեզ տառապանքներ կրելով,խոստացավ թողություն տալ մեր բոլոր մեղքերին…»։ Նույնը կատարում է նաևքնելուց առաջ՝ առանձնանում է ննջարանում և անձնատուր է լինումխրատական խոհերի։ «Ահա, զավակներս, այն ժամանցը, այն հոգեկանհանգիստը, որ փնտրել եմ այնքան երկար որոնումներից հետո և ուրիշ ոչ միբան հոգեկան հանգիստ չի տվել ինձ»։

«Հեպտամերոնի» նովելների մյուս մասի թեման սերն է, ընտանիքը, բարոյականկատարելության հարցը։ Նավարացին նկարագրում է ամուսնականանհավատարմություն, սիրային արկածներ։ (Հարկ է նշել, որ «Հեպտամերոնը»առաջին անգամ հրատարակվել է «Սիրային պատմություններ» խորագրով)։

Նովելների հերոսուհիները իրենց բախտին հլու համակերպվող կանայք չեն։Առաջին տասնօրյակի նովելների ընդհանուր թեման է՝ «Պատմվածքներ այնմասին, թե կանայք ինչ խորամանկություններ են կատարել տղամարդկանցխաբելու և տղամարդիկ՝ կանանց խաբելու համար»։ Առաջին օրվա երրորդնովելի բովանդակությունն սա է. Նեապոլի թագավորը դավաճանում է կնոջը,թագուհին վրեժը լուծում է՝ կապվելով իր ախոյանի ամուսնու հետ և այդսիրային կապը շարունակվում է մինչև իր կյանքի վերջը, ընդ որում թագավորնայդ մասին ոչ մի կասկածանք չունի։ Չորրորդ օրվա քառասունիններորդ նովելիկոմսուհին պատկերված է որպես արիստոկրատ հասարակության անառակվարքի տիպական արտահայտություն։ Սիրո հավատարմության խախտմանդեպքերը մի շարք նովելներում պատկերված են ողբերգական եղանակով։Սրտառուչ գույներով են երանգավորված և այն պատմվածքները, երբ ազնիվսիրով սիրահարվածներն իրենց նպատակին չեն հասնում։

Երկրորդ օրվա տասնիններորդ նովելը խոսում է մի դժբախտ սիրո մասին։Պոլինան և երիտասարդ ազնվականը սիրում են իրար, բայց մարկիզն ումարկիզուհին, որոնց հավատարմորեն ծառայում են սիրահարվածները,արգելում են նրանց ամուսնությունը։ Պոլինան և երիտասարդը ուրիշ սեր ուերջանկություն չեն ճանաչում և, իրենց փափագին չհասնելով, նվիրվում են՝մեկը վանական միաբանությանը, մյուսը կուսանոցին, մինչև մահ չմոռանալովիրենց դժբախտ սերը։

Նովելն ավարտվելուց հետո, Պարլամանտան, այսինքն՝ ՄարգարիտՆավարացին, սահմանում է իսկական սիրո իդեալը։ «Իսկական սերն այն է,–ասում է նա,– երբ սիրահարվածներն իրար մեջ կատարելություն են որոնում…,երբ անընդհատ առաքինության են ձգտում և սրտերը այնքան ազնիվ ու բարձրեն, որ պատրաստ են մեռնել, քան ազատություն տալ ստոր ցանկություններին,որոնք անհամատեղելի են խղճի ու պատվի հետ»։ 

tarntercum