Մարկիզ դե Սադ. «Սոդոմի 100 օր կամ Այլասերության դպրոց» (1785 թ. համառոտ)

sada- 100 dnej sodomaՎեպը պատմում է չորս հարուստ այլասերվածների մասին, որոնք ուզում են վերապրել սեռական վայելքի բարձրագույն աստիճանը և այդ նպատակով որոշում են կազմակերպել կատաղի օրգիաներ: Այդ բանն անելու համար նրանք չորս ամիս փակվում են Սեն Մարտենի մեկուսի ամրոցում, որտեղ իրենց հետ բերում են 46 զոհերից բաղկացած հարեմը: Հիմնականում դրանք երիտասարդ տղամարդիկ և պատանի աղջիկներ են: Ամրոց են բերում նաև հասարակաց տների չորս վերակացու կանանց, որոնք պատմում են իրենց սեռական արկածները: Այս պատմությունները գրգռում են այլասերվածներին, որից հետո նրանք սկսում են բռնաբարել և խոշտանգել իրենց զոհերին: Խոշտանգումները գնալով դառնում են ավելի դաժան և ավարտվում են սպանություններով:

Գործողությունը տևում է հինգ ամիս՝ նոյեմբերից մինչև մարտ: Քանի որ այլասերվածները գտնում են, որ լսողության գործարանը պատճառում է ամենաուժեղ սեռական հաճույքը, հասարակաց տների վերակացու կանայք պիտի պատմեն իրենց զանազան «միջոցառումների» մասին:

Վեպն անավարտ է: Մանրամասն նկարագրվում է միայն առաջին գլուխը: Մյուս չորս գլուխները թերի ձեռագրեր են, որոնք բովանդակում են դե Սադի բազմաթիվ հղումներ: Հավանաբար վեպի գրության կեսից դե Սադը հասկանում է, որ չի կարողանա ավարտել աշխատանքը և ներկայացնում է չորս գլուխները միայն համառոտ նախագծի տեսքով:

Վեպը գրված է սև հումորով, և հեղինակը, նկարագրելով դաժանության սարսափելի դրվագները, կարող է դիմել ընթերցողին՝ օգտագործելով «սիրելի բարեկամ» փափկասությունը: Զգուշացնում է, որ նկարագրող 600 սարսափներից պետք չէ վախենալ, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր ճաշակը:

Չորս այլասերվածները տիտղոսավոր ու պաշտոնյա անձինք են: Դուքս Բլանժին հիսնամյա ազնվական է, որը ստացել է իր ժառանգությունը՝ թունավորելով մորը և քրոջը: Նա վախկոտ է և հպարտանում է դրանով: Օրգիաներին է մասնակցում նաև նրա եղբայրը՝ քառասունամյա եպիսկոպոս Բլանժին: Նիհար և տկար տղամարդ է, որն ունի «գարշելի բերան»:

Նախագահ Կյուրվալը վաթսունամյա բարձրահասակ տղամարդ է: Նա դատավոր է և նախկինում հաճախ մահվան է դատապարտել անմեղներին: Չորրորդ այլասերվածն է Դյուրսեն: Նա բանկիր է: Կարճահասակ և իգական է:

Հասարակաց տան կանայք նոյեմբերից մինչև փետրվար հերթով օրական պատմում են հինգ պատմություն: Կրքերը բաժանվում են չորս խմբի, ընդ որում անվերջ սաստկանում են՝ հասնելով չլսված վայրագության: Նոյեմբերին կրքերը «պարզ» են, դեկտեմբերին՝ «բարդ», հունվարին՝ «հանցավոր», իսկ փետրվարին՝ «արյունալի»:

Մարտ ամսի նկարագրությունը կարճ է: Դե Սադը թվարկում է սպանված և ողջ մնացած զոհերին: Վերջում խոստանում է ավելի հանգամանորեն նեկայացնել բոլոր հանգամանքները վեպի հաջորդ խմբագրման մեջ:

tarntercum