Միխայիլ Բուլգակով. «Շան սիրտը» (1925 թ. համառոտ)

sobache-Сердц

Մոսկվա: 1925 թ .: Պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպիչ Պրեոբրոժենսկին գտել է կենդանիների գեղձերի պատվաստման միջոցով մարդկանց երիտասարդացնելու միջոցը: Բնակվում է 7 սենյականոց բնակարանում: Տան կոմիտեի նախագահ Շվոնդերը պահանջում է նրան 2 սենյակ ազատել նոր բնակիչների համար: Պրոֆերսորը զանգում է բարձրաստիճան պաշտոնյայի եւ լուծում է այդ հարցը :

Պրոֆեսորը փողոցում անտեր շուն է գտնում, բերում է տուն եւ պատվիրում է աղախին Զինային կերակրել նրան: Շարիկը գոհ է իր ճակատագրից:

Պրոֆեսորը դանակահարությունից մահացած 25 ամյա հարբեցող Կլիմ Չուգունկինի հիպոֆիզը պատվաստում է Շարիկին: Վիրահատությունը հաջող է անցնում: Շարիկը կերպարանափոխվում է մարդու: Որոշ ժամանակ անց սկսում է խոսել: Ֆիլիպ Ֆիլիպիչից պահանջում է գրանցում, անուն եւ անձնագիր: Անունն ինքն է ընտրում. Պոլիգրաֆ Պոլիգրաֆիչ Շարիկով:

Շարիկովը պահպանել է շան ատելությունը կատուների նկատմամբ: Մյուս կողմից, ունի հարբեցողության հակում եւ սիրում է նվագել բալալայկա (դա Կլիմ Չուգունկինի հիմնական զբաղմունքն էր):

Ստանալով անձնագիր, Ֆիլիպ Ֆիլիպիչից սենյակ է պահանջում: Ֆիլիպ Ֆիլիպիչը եւ իր ասիստենտ Իվան Բորմենտալը քննարկում են ստեղծված իրավիճակը: Հրաշալի շունը վերածվել է իսկական սրիկայի:

Շարիկովը տեղավորվում է աշխատանքի քաղաքային սանիտարական վարչությունում: Մաքրում է քաղաքը անօթեւան կենդանիներից: Տուն է բերում մի երիտասարդ կնոջ, որի հետ շանտաժի եւ ճնշումների օգնությամբ մտադիր է ամուսնանալ: Ինքը ներկայացել է որպես նախկին զիվորական, իսկ վիրահատությունից մնացած հետքը, որպես ռազմական անցյալից մնացած սպի: Պրեոբրոժենսկին կնոջը պատմում է Շարիկովի իրական անցյալի մասին:

Երբ բժիշկի այցելուներից մեկը հայտնում է Պրեոբրոժենսկուն, որ Շարիկովը նրա դեմ մատնագիր է գրել, պրոֆեսորը պահանջում է Շարիկովից հեռանալ իր տնից: Շարիկովը հանում է ատրճանակը: Այդ ժամանակ պրոֆեսորը եւ Բորմենտալը զինաթափում են նրան, քնաբեր են տալիս եւ փակվում են ընդունարանում:

10 օր անց բնակարանում հայտնվում է քննիչը, որն ունի պրոֆեսորին ձերբակալելու հրաման, Շարիկովին սպանելու մեղադրանքով: Պրոֆեսորը հյուրերին ներկայացնում է շանը, որը տեղ-տեղ չունի մազածածկույտ եւ դեռ քայլում է ետեւի թաթերի վրա: Քննիչը կորցնում է գիտակցությունը:

2 ամիս անց երեկոյան Շարիկը հանդարտ քնած է գորգի վրա: Պրոֆեսորը աշխատում է գրասեղանի առաջ նստած: Կյանքը բնակարանում ընթանում է իր հունով:   

tarntercum