Միխայիլ Բուլգակով. «Սպիտակ գվարդիա» (1925 թ. համառոտ)

belay gvardia

1918 թ.: Կիևից հեռանում են Ուկրաինանզավթած գերմանական զորքերը, և քաղաք են ներխուժում Պետլյուրայի հրոսակները: Վեպի առանցքն է ռուս մտավորական ընտանիքի և մի քանի մտերիմների պատմությունը այդ փոթորկոտ ու քաոսային օրերին: Սոցիալ-քաղաքական աղետի ֆոնի վրա նրանց խաղաղ աշխարհը հառնում է որպես անվերադարձ հեռացող երազ: Երիտասարդ բժիշկ ԱլեքսեյՏուրբինը, նրա քույրը՝ Ելենա ՏուրբինաՏալբերգը (նրա ամուսինը դավաճանաբար փախչում է հետմանի վարչակազմի հետ) և նրանց կրտսեր եղբայր Նիկոլկան առնված են հետզհետե սեղմվող կործանարար ու մահաբեր օղակի մեջ: ԲրեստԼիտովսկի պայմանագրի ստորագրումից հետո Կիևն այլևս չի պատկանում բոլշևիկյան իշխանությանը և ապաստան է դառնում բազմաթիվռուսական մտավորականների և զինծառայողների համար, որոնք չեն կիսում բոլշևիկյան գաղափարները և փախչում են Ռուսաստանից: Քաղաքումստեղծվում են վերջին շրջանում Ռուսաստանի հակառակորդ ևգերմանացիների դաշնակից հետման Սկորոպադսկու հովանավորության տակգտնվող սպայական մարտական կառույցներ: Սակայն հիմա քաղաքի վրահարձակվում է Պետլյուրայի բանակը: Վեպի իրադարձությունները զարգանում են Կոմպիենի զինադադարի օրերին, երբ գերմանական ուժերը պատրաստվումեն լքել Կիևը: Այժմ հրասակների բանդաներից այն կարող են պաշտպանել միայնկամավորները: Գիտակցելով իրավիճակի լրջությունը, Տուրբինները մխիթարում են իրենք իրենց մոտեցող ֆրանսիական զորքերի մասին լուրերով… Ալեքսեյ ևՆիկոլկա Տուրբինները, ինչպես և Քաղաքի այլ բնակիչները, որպես կամավորներմիանում են պաշտպանական ջոկատներին, իսկ Ելենան պաշտպանում է տունը,որն ապաստան է դառնում ռուսական բանակի նախկին սպաների համար: Քանիոր Կիևը հնարավոր չէ պաշտպանել սեփական ուժերով, հետմանիհրամանատարությունը և վարչակազմը թողնում են այն բախտի քմահաճույքին ևփախչում են գերմանացիների հետ (հետմանը, հեռանում է ծպտյալ՝ ձևանալովգերմանական վիրավոր սպա): Կամավորները՝ ռուս սպաները և յունկերներըապարդյուն փորձում են պաշտպանել քաղաքը թշնամու գերակշռող ուժերից(նրանց գլխովորում է հերոսական գնդապետ ՆայՏուրսը): Հրամանատարներիմի մասը, գիտակցելով դիմադրության անիմաստությունը, ցրում են իրենցմարտիկներին, մյուսները ակտիվորեն կազմակերպում են դիմադրությունը ևզոհվում ենթակաների հետ միասին: Պետլյուրան գրավում է քաղաքը,կազմակերպում է շքեղ երթ, իսկ 47 օր հետո ստիպված է լինում հանձնել այնբոլշևիկներին:

Ալեքսեյ Տուրբինը, ով հավատարիմ էր իր պարտքին, փորձում է միանալ իրստորաբաժանմանը (չիմանալով, որ այն ցրվել է), փողոցում կռվի է բռնկվումպետլյուրովականների հետ, վիրավորվում է և պատահաբար իր սերն է գտնում ի դեմս կնոջ, որը կարողանում է փրկել նրան և թաքցնել իր տանը:

tarntercum