Միխայիլ Շոլոխով. «Խաղաղ Դոն» (1928 թ. համառոտ)

sholoxov tixi donԹուրքական նախավերջին պատերազմից կազակ Մելեխովը վերադառնում է տուն՝ Վեշենսկայա ստանիցա՝ իր հետ բերելով գերած թրքուհուն: Նրանք ունենում են որդի, որին որոշում են անվանակոչել Պանտելեյ: Երեխան ժառանգում է մոր արտաքինը՝ թուխ է և սևաչյա: Հետագայում Պանտելեյ Պրոկոֆևիչը հաջողությամբ շարունակում է հոր գործը՝ ընդլայնելով ժառանգություն ստացած հողատարածքները: Ամուսնանում է կազակուհի Վասիլիսա Իլյինիչնայի հետ, որը նրան երկու որդի է ծնում: Ավագը՝ Պետրոն, նման է իր կազակ նախնիներին, իսկ Գրիգորին նման է հորը: Բնավորությամբ նույնպես անզուսպ ու բռնկուն է: Մելեխովների ընտանիքի անդամներից են նաև Դունյաշան և Պետրոյի կինը՝ Դարյան:

Գրիգորին սիրահարվում է Ակսինյային, որը Ստեպան Աստախովի կինն է: Սիրահարները ստիպված են լինում լքել գյուղը և ծառայության անցնել զինվորական Լիստնիցկու մոտ՝ Գրիգորին՝ կառապան, իսկ Ակսինյան՝ լվացարարուհի: Գրիգորին մինչ այդ թողած է լինում կնոջը՝ Նատալյային, որը վերադառնում է ծնողների մոտ: Երբ Գրիգորիին զինվորակոչում են, Նատալիան վերադառնում է ամուսնու ծնողների մոտ: Ակսինյան, որը հղի է Գրիգորիից, ծննդաբերում է, սակայն երեխան շուտով մեռնում է: Սկսվում է պատերազմը: Գրիգորին ավստրիացիների հետ ընդհարման ժամանակ սպանում է երիտասարդ ավստրիացուն, և դա տանջում է նրա խիղճը: Հաջորդ ճակատամարտում վիրավորված Գրիգորին հայտնվում է Մոսկվայի հոսպիտալում: Վերադառնալով իմանում է, որ Ակսինյան երեխային կորցնելուց հետո մտերմացել է Լեստնիցկու հետ: Մտրակելով Լեստնիցկուն՝ Գրիգորին վերադառնում է կնոջ՝ Նատալյայի մոտ: Վերջինս երկվորյակներ է ծնում: Գրիգորին դառնում է հեղափոխական բոլշևիկների ջոկատի հրամանատար: 1818 թ. գարնանը Դոնում քաղաքացիական պատերազմ է: Գրիգորին թողնում է կարմիրներին: Նա գլխավորում է կազակների ինքնապաշտպանական ջոկատները, որոնք փորձում են պաշտպանվել կարմիր գվարդիականների գրոհից: Այդ ընթացքում նորից վերականգնում է իր կապը Ակսինյայի հետ: Իմանալով սրա մասին՝ Նատալյան որոշում է հեռացնել պտուղը, որով հղի է: Արնազեղումից նա մեռնում է:

Գրիգորին չի կարողանում փախչել Թուրքիա Ակսինյայի հետ: Վերադառնալ գյուղ, որտեղ կարմիրները հաստատել են իրենց իշխանությունը, վախենում է: Միանում է կազակների ինքնակազմակերպ բանդաներին, որոնք շուտով կարմիրների հետ բախումներում պարտություն են կրում: Նորից վերադառնում է գյուղ, Ակսինյայի հետ փորձում է հեռանալ Կուբան: Սակայն սահմանային ուղեկալի զինվորներից փախչելու ճանապարհին Ակսինյան մահացու վիրավորվում և մեռնում է: Դեգերումներից հետո, չսպասելով համաներմանը, Գրիգորին վերադառնում է տուն և տեսնում է որդուն՝ Միշատկային, որը հիմա միակ բանն է, որ կապում է նրան սև արևի հետ:  

  tarntercum