Ժան-Բատիստ Մոլիեր. «Դոն Ժուան» (1665 թ. համառոտ)

moler-Don_ZhuanԼքելով երիտասարդ կնոջը՝ դոնա Էլվիրային՝ ԴոնԺուանը ճամփա է ընկնում իրեն հետաքրքրածհերթական գեղեցկուհու ետևիցՆրան չիվախեցնում այն հանգամանքը, որ քաղաքում,որտեղ ապրում է նրա հերթական զոհը, նա միժամանակ սպանել է կամանդորին: Մենամարտնազնիվ էր և նրան արդարացրին: Վախեցած է նրա ծառան՝ Սգանարելը,որովհետև քաղաքում են հանգուցյալի հարազատները, որոնք ծարավ են վրեժիև բացի այդ սեփական հանցանքի վայր վերադառնալն անբարշտություն է:Սգանարելը վախենում է իր տիրոջից՝ համարելով նրան անաստվածի մեկը,ում վարած կյանքն առավել սազում է էպիկուրյան խոզին, քան բարիքրիստոնյային: Ժամանակ առ ժամանակ Սգանարելը հանդգնում էքննադատել տիրոջը՝ հիշեցնելով նրան, որ երկնքի հետ չեն կատակում:Սակայն Դոն Ժուանը ճարտար խոսքեր է գտնում գեղեցիկի բազմակերպությանև բազմադեմության մասին և այն մասին, որ անհնար է համարումգեղեցկության միայն մեկ դրսևորման հետ ամբողջ կյանքում կապվելը:

Դոնա Էլվիրան վատ էր ճանաչում իր ուխտադրուժ ամուսնուն, ահա ինչումեկնում է նրա ետևից, իսկ երբ գտնում է, բացատրություն է պահանջում: ԴոնԺուանը հրաժարվում է նրան բացատրություններ տալ, այլ միայն խորհորդ էտալիս վերադառնալ մենաստան: Դոնա Էլվիրան ասում է, որ շուտով նակստանա իր երկնային պատիժը:

Հերթական գեղեցկուհուն Դոն Ժուանը մտադիր է առևանգել ծովայինճանապարհորդության ժամանակ, սակայն փոթորիկը շուռ է տալիս իր ևՍգանարելի նավակը: Նրանց փրկում են ծովափին ժամանակ անկացնողգյուղացիները:

Դոն Ժուանը սառնասրտորեն է վերաբերում պատահածին, ինչպես և ամենբանի ընդհանրապես: Հագուստը դեռ չչորացած նա սկսում է սիրահետելերիտասարդ գյուղացի աղջկան, իսկ հետո ուրիշին, իրեն փրկած Պյերոանունով գյուղացու հարսնացուին: Մի պահ կարողանում է սիրահետման իրգրոհը տանել երկու ճակատով միաժամանակ, բայց այնպես, որ աղջիկներըգլխի չեն ընկնում: Սգանարելը ցանկանում է զգուշացնել աղջիկներին ևհայտնել նրանց, թե ինչ է թաքնված իր տիրոջ ամուսնական խոստումներիտակ, սակայն դա նրանց չի հետաքրքրում:

Դոն Ժուանին հանդիպած ծանոթ ավազակը զգուշացնում է, որ նրան փնտրումեն տասներկու զինված հեծյալներ: Ուժերն անհավասար են, և Դոն Ժուանըորոշում է դիմել խորամանկության: Նա առաջարկում է Սգանարելինփոխանակվել զգեստներով: Հետո որոշում են, որ ինքը Դոն Ժուանը կհագնիծառայի շորեր, իսկ Սգանարելը՝ հոգևորականի: Այս միջոցին ծագած զրույցիընթացքում, երբ Սգանարելը, հավանաբար իր հագուստով ներշնչված, որոշումէ շոշափել հավատի հարցեր, Դոն Ժուանը արտասանում է իր հայտնի խոսքը.նա հավատում է միայն նրան, որ երկուսին գումարած երկու հավասար է զրո,իսկ չորսին գումարած չորս՝ ութ:

Անտառում նրանց հանդիպում է մի չքավոր, որը խոստանում է ողջ կյանքումաղոթել նրանց համար Աստծուն, եթե մետաղադրամի շնորհ անեն իրեն: ԴոնԺուանը խոստանում է նրան ոսկե լուիդոր, եթե սա հայհոյի Աստծուն:Չքավորը կտրականապես հրաժարվում է: Դոն Ժուանը, այնուամենայնիվտալիս է մետաղադրամը և իսկույն նետվում է օգնելու անծանոթ միերիտասարդի, որի վրա հարձակվել են երեք ավազակներ:

Երկուսով նրանք կարողանում են փախուստի մատնել ավազակներին: Զրույցիընթացքում Դոն Ժուանն իմանում է, որ իր առաջ դոնա Էլվիրայի եղբայր դոնԿարլոսն  է: Անտառում նա հետ է ընկել իր եղբորից՝ դոն Ալոնսոյից, որի հետփնտրում են Դոն Ժուանին՝ իրենց քրոջ վրեժն առնելու համարԴոն Կարլոսըդեմքով չի ճանաչում Դոն Ժուանին, սակայն նրան լավ է ճանաչում դոնԱլոնսոն: Ալոնսոն շուտով մոտենում է իր շքախմբով: Դոն Կարլոսը համոզումէ նրան հետաձգել Դոն Ժուանի պատիժը, քանի որ սա փրկել է իր կյանքը:Տերն ու ծառան շարունակում են իրենց ճանապարհը և հանդիպում ենմարմարե շինության, որը Դոն Ժուանի սպանած կամանդորի շիրիմն է: Շիրմիառջև խոյանում է կամանդորի մարմարյա արձանը: Դոն Ժուանը հրամայում էՍգանարելին հարցնել արձանին, թե չի ցանկանա արդյոք երեկոյան ընթրիքիգալ իր մոտ: Երբ Սգանարելը տալիս է հարցը, արձանը գլխովհամաձայնության նշան է անում:

Երեկոյան Դոն Ժուանն իր սենյակում է: Սգանարելը կամանդորի արձանիարած նշանի տպավորության տակ ասում է տիրոջը, որ այդ հրաշքը նշան էվերևից և որ ժամանակն է խելքի գալ: Դոն Ժուանը հրամայում է նրան լռել:

Ողջ երեկո Դոն Ժուանին անհանգստացնում են անկոչ այցելուները: Նախգալիս է վաշխառուն, որին նա պարտք է: Այնուհետև գալիս է ծեր դոն Լուիսը՝Դոն Ժուանի հայրը: Նախատում է որդուն անբարո կյանքի համար, հիշեցնումիրենց ազնվազարմ նախնիներին և կոչ անում նոր կյանք սկսել: ՁանձրացածԴոն Ժուանը արդյունքում գալիս է այն եզրակացությանը, որ լավ է հայրերըվաղ մահանան, քան նման զրույցներով հոգեհան անեն իրենց  որդիներին:Գիշերով գալիս է նաև դոնա Էլվիրան: Որոշած լինելով հեռանալ կյանքից նաեկել է վերջին անգամ համոզելու Դոն Ժուանին սթափվել, զղջալ արարքներիհամար և կանխել երկնային պատիժը: Սգանարելը նրա խոսքերից արտասվումէ, իսկ Դոն Ժուանը լոկ տարփանք է զգում:

Միայնակ մնացած տերն ու ծառան նստում են ընթրիքի: Գալիս է այն միակհրավիրյալը՝ կամանդորի արձանը: Դոն Ժուանը առանց վախի կիսում է նրահետ իր ընթրիքը, իսկ հետո փոխադարձ այցի հրավեր ստանում:

Հաջորդ օրը ծեր դոն Լուիսը լուր է ստանում, որ իր որդին որոշել է հրաժարվելնախկին ապրելակերպից: Հերոսն ինքն է գալիս հոր մոտ և հաստատում դա:Մենակ մնալով Սգանարելի հետ նա խոստովանում է, որ ընդամենը ձևացրել է:

Հանդիպում է դոն Կարլոսին, ասում է, որ իր և Էլվիրայի ամուսնական կապնանհնար է: Ինքը երկինքը դեմ է իրենց ամուսնությանը: Դոն Կարլոսը բաց էթողնում նրան խաղաղությամբ, սակայն զգուշացնում է, որ իրավունք էվերապահում իրեն երբևէ ազնիվ մենամարտում պարզության հասնել այդհարցի առնչությամբ:

Դոն Ժուանին այցելում է երկնային տեսիլք՝ ճերմակ սքեմով կնոջ տեսքով, որըզգուշացնում է, որ նրան ընդամենը մեկ ակնթարթ է մնում նախկին կյանքիցհրաժարվելու և երկնքի օգնությունը խնդրելու համար: Դոն Ժուանը խրոխտհայտարարում է, որ սովոր չէ այդպիսի վերաբերմունքի: Կնոջ տեսիլքիփոխարեն հայտնվում է եղանը ձեռքին ժամանակի կերպարը:

Գալիս է ըստ պայմանավորվածության կամանդորի արձանի մոտ: Կամանդորըմեկնում է նրան իր ձեռքը: Դոն Ժուանը սեղմում է այն: Զգում է, որ այրվում էանտեսանելի հրից: Հողը բացվում է նրա ոտքի տակ և նա վիժում է անդունդը:

tarntercum