Մովսես Խորենացի. «Ողբ» (V դար համառոտ)

movses-xorenaci-voxbՈղբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլորհյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետևվերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը,արմատացավ անկարգությունը, խախտվեցուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբչարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդբարեկարգությունից անշքացած քաջ հովվից ևհովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում ևհանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերիցզգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժտեղերում:

Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ միժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր,ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկըսիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու,հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզողորդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնքարժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այսանգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դուհովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպեսնույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամհեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեցիր ընկերոջ ու գործակցի հետ։

Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել ևհրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանցհոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրականխնամակալությունից։ Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնում այն(իսրայելացիների) ժողովուրդը, այլ մեր թշվառությունն ավելի է։ ՈրովհետևՄովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպիԱվետյաց երկիրը։ Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեցՆաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսունտարիքը։ Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեուեինօծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու, Սեդեկիան գերիտարվեց, բայց չկա Զորաբաբելը, որ տերությունը նորոգի։ Անտիոքոսըհարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում,պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում։ Այժմներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներհերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր ևպատերազմի պատրաստեր։ Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառպատմությանը։ Ի՜նչպես դիմանամ այս ցավերին, ի՜նչպես ամրապնդեմ միտքսու լեզուս և հայրերիս հատուցեմ խոսքով ծնունդի և սնունդի փոխարեն։Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնեցին իրենց տված ուսումով և ուրիշներիմոտ ուղարկեցին կատարելագործվելու։ Եվ մինչ նրանք սպասում էին մերդարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ և լիակատարպատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապշտապ դիմելով, հույսունեինք հարսանիքում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստիերգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերիփակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը։

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցրաչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածներիհամար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներինհանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր էերկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը,կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեցխրախուսիչ ձայնը։

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտիարտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջվարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամենբանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվգրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանքհավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնումմեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստիցզուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով ևչափ դնի խոսքի և լռության:

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է ևցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմիմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որվատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքանմահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեցփառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հո՞րն ուքահանայապետին, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալխոսքը, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թեինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այնվարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղդուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավիցցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թեապագայում սպասվողները։

Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վմեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչթշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետհովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասըիսրայելացիների համար։

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչաստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ,թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատումեն իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թեաստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ,գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր ևկատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռչսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքիցխուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր,թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ,հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքըչպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, ևտարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկանձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից ևերկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերըկայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ,եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասուններիանաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամենկողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներինխաղաղություն չկա։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր,դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս,կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիներըդավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայնկյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տներըթալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվումեն, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվումազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում ենքաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում ենշինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակհամաճարակներ։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբերկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։

tarntercum